TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական զորամասի հրետանավորները

09:45 01.11.2023

ՀՀ Պն-ն տեսանյութ է ներկայացրել ուսումնական զորամասի հրետանավորների մասին։  

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:03 01.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Անվանվել են ինքնագնահատականը բարձրացնելու, հաջողակ լինելու պարզ ուղիներ

23:29 31.10.2023

Ինքնակարգապահությունը, ուրիշներին հարգելու և ինքն իրեն հավատալու կարողությունը այն հատկանիշներն են, որոնցով օժտված են հաջողակ մարդիկ, ասել է հոգեբան Յուլիա Լոգինովան։ Lente.ru-ին տված հարցազրույցում թվարկել է ավելի ինքնավստահ դառնալու և ինքնագնահատականը բարձրացնելու ուղիներ։ Լոգինովան ինքնակարգապահությունը անվանել է որպես հաջողակ մարդու բնավորության հիմնական գծերից մեկը, այսինքն՝ գործողությունները վերահսկելու, որոշակի կանոններին հավատարիմ մնալու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն։ […]

̰
Վլադիվոստոկ-Նովոսիբիրսկ չվերթի ուղևորը ցանկացել է երեք տեղ զբաղեցնել ինքնաթիռում, սկանդալ է առաջացրել ու հայտնվել ոստիկանությունում

20:33 31.10.2023

Ռուսական ինքնաթիռի ուղևորը ցանկացել է միանգամից երեք տեղ զբաղեցնել և սկանդալ է առաջացրել, երբ նրան մերժել են։ Կռվարարը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից, հաղորդում է ՌԴ Ներքին գործերի նախարարության Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգի (FEFD) տրանսպորտային վարչությունը: Հստակեցվում է, որ Կեմերովոյի շրջանի 43-ամյա բնակիչը խնդրել է անձնակազմի անդամներին իրեն երեք նստատեղում տեղավորել, որպեսզի կարողանա պառկած թռչել։ […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

19:54 31.10.2023

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի […]

̰
Էլեն Խաչիկյանը դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրիի

18:49 31.10.2023

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային օնլայն մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են […]

̰
Ամփոփվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության արդյունքները. վերականգնվել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ

18:44 31.10.2023

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ […]

̰
«Արցախփոստ»-ի հայտարարությունը՝ ուղղված ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներին

15:51 31.10.2023

Աշխատանքեր են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։ Այս մասին հայտնում է «Արցախփոստ» ՓԲԸ-ն։ «2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում

15:47 31.10.2023

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում: Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը: Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:  

̰
18-ամյա երիտասարդը հետախուզվում էր Իրանի Ինտերպոլի կողմից

15:22 31.10.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին Երևանի Ա. Միկոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 18-ամյա Յուսեֆ Չ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 14-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կիբերհանցավորության դեմ պայքարի օրենքը խախտելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
34-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով

14:35 31.10.2023

ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 30-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 34-ամյա Արևիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Գողության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա կինը հայտնաբերվեց

14:17 31.10.2023

ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա Անահիտ Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կիևյան կամրջի մոտ փորձում էր զենք թաքցնել

13:11 31.10.2023

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ կարգախմբից օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցում մի քաղաքացի փորձել է զենք թաքցնել կամրջի ծայրամասում: Պարեկները, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, նախաքննական մարմին են ներկայացրել 29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդների: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի […]

̰
Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Գրանդ Էստ շրջանի հայկական սփյուռքի ասոցիացիայի պատվիրակության հետ

13:06 31.10.2023

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Գրանդ Էստ շրջանի հայկական սփյուռքի ասոցիացիայի պատվիրակության հետ՝ նվիրված ֆրանս-հայկական համագործակցությանը, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև ֆրանսիական և հայկական շրջանների միջև համագործակցությանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից։

̰
Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պատանդների թվի ավելացման մասին

12:55 31.10.2023

Գազայի հատվածում առնվազն 240 պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից, հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվում էր 238 պատանդի մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտնել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ 240 պատանդ է պահվում»,- ասվում է հրապարակման մեջ։

̰
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն

12:39 31.10.2023

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գրիպով և սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով մասնագետները հիշեցնում և հորդորում են հետևել այս կանոններին.

̰
Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

12:29 31.10.2023

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է […]

̰
Խոհանոցի պատուհանը կոտրել և մտել էին Առինջ գյուղի բնակարաններից մեկը՝ գողանալով ոսկյա զարդեր, ձեռքի թանկարժեք ժամացույցներ և գումար

11:49 31.10.2023

Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը թարմ հետքերով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

11:35 31.10.2023

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Հերթականը Շիրակի մարզի գումարատակի պարեկների բացահայտումներն են։ Նրանք Գյումրու Խորենացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։ Գյումրու Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս Շիրակի պարեկները կանգնեցրել են 52-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից մեքենայի […]

̰
Արմավիրի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

11:24 31.10.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 37-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփ աճեցնում: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 27-ին արմավիրցու տանն ու կից օժանդակ շինություններում զննություն կատարվեց: Հողամասի տարբեր հատվածներից հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 48 գրամ կանեփի չորացված և կիսաչոր բույսեր, թղթե փաթեթ՝ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին

11:16 31.10.2023

Հոկտեմբերի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Ղազարավանի Սուրբ Նարեկ կանանց մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին։ Հանդիպման սկզբում քույր Ազատուհի Խաչատրյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մենաստանում […]

̰
ՄԻՊ աշխատակիցները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր չհայտարարված այցերի ժամանակ դրական տեղաշարժ են գրանցել

11:11 31.10.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին և 24-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Այցերի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող անձանց հետ: […]

̰
Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին հորդորում է հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը

10:54 31.10.2023

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: «Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և […]

̰
Գործարկվելու է Արմավիրի մարզի Արտամետ բնակավայրի շչակը

10:34 31.10.2023

Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ։

̰
36 ժամով կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը

10:12 31.10.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի 1 մայրուղային ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից նոյեմբերի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացի և Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին […]

̰
ՃՏՊ՝ Կիրանց գյուղում․ կա տուժած

22:12 30.10.2023

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1996 թ.) և […]

̰
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Արազի ճանապարհ»․ Բաքուն որոշել է շրջանցել Սյունիքը

22:05 30.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հարավով Հայաստանը շրջանցող ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի՝ շինարարական աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվելու պահուստային ֆոնդից: Ի՞նչ նախագիծ է դա, և դրան ինչպե՞ս են վերաբերվում Իրանում, այն նրանց համար արդյո՞ք խնդրահարույց չէ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը «Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ» ավտոճանապարհի մասին է, որը պետք […]

̰
Կապան կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զրուցել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ

21:33 30.10.2023

Կապան կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։ «Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,-ասել է նա:

̰
Տարեկան կրթաթոշակներ՝ ԼՂ բռնի տեղահանված ուսանողներին

21:21 30.10.2023

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործադիրը հանել է Հայաստանում բուհից բուհ տեղափոխվելու գործող սահմանափակումները: Անհատական գրաֆիկով ուսանողները կարող են հանձնել քննություններ ու կուտակել անհրաժեշտ կրեդիտներ ուսումը շարունակելու համար: Ուսման վարձի փոխհատուցում է նախատեսված նաև նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների համար:  

̰
Հնդկաստանում տղամարդը 27 տարի դատարանի միջոցով փորձում է ամուսնալուծվել կնոջից

17:14 30.10.2023

Հնդկաստանում տղամարդը դատարանում 27 տարի փորձում է բաժանվել կնոջից, գրում է Oddity Central-ը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 89-ամյա զինվորական թոշակառու Նիրմալ Պանեսարը 1963 թվականին ամուսնացել է Կաուր անունով կնոջ հետ։ Սակայն 1996 թվականին տղամարդը դիմել է շրջանային դատարան՝ ամուսնալուծվելու համար։ Հայցվորի կինը, ընդհակառակը, չի ցանկացել քանդել ընտանիքը և հայտարարել է, որ ամեն գնով փորձելու է պահպանել […]

̰
BACK_TO_TOP