14:14 30.10.2023
Երևանի մետրոպոլիտենը Կառավարության հաստատմանն է ներկայացրել մոտ 400 մլն դրամ արժեքով նախագիծ: Հաստատման դեպքում կվերանորոգվեն գնացքների ռելսեր, կիրականացվեն անվտանգության ապահովմանն ուղված այլ աշխատանքներ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին համարել է, որ այդ հարցը ամենահրատապն է այսօր և հիշեցրել է մետրոպոլիտենում օրերս տեղի ունեցած միջադեպը, որը, բարեբախտաբար ուղեկցվել է առանց զոհերի, հավելել է քաղաքապետն ու տվել […]
14:09 30.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ, շրջել նախարարության ենթակայության միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում: Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին՝ որպես նախագահ: ԿԳՄՍ փոխնախարարը ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ […]
13:34 30.10.2023
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հետախուզվողների են հայտնաբերել: Հոկտեմբերի 20-ի ժամը 21.00-ին նրանք Ներքին Չարբախի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 55-ամյա Մայ Ա.-ին, որը Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հոկտեմբերի 21-ի ժամը 15.00-ին Չարբախի ոստիկանները Նալբանդյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, […]
13:00 30.10.2023
Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մասիսցի մի տղամարդ և հայտնել է, որ Աբովյան քաղաքում գողացել են իր «ՎԱԶ-21-07»-ը: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14.00-ից ժամը 15.15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Նույն օրը […]
12:50 30.10.2023
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 21-ամյա Կառլեն Բ.-ն, որը հուլիսի 25-ից Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) մեղադրանքով: […]
12:23 30.10.2023
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և Երևան քաղաքի պարեկները համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա Աշոտ Կ.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
11:54 30.10.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու […]
10:21 30.10.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, 25 չվերթ է հետաձգվել և չեղարկվել։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Ինչպես հայտնի է դարձել, երեք մեկնում «Վնուկովո» հետաձգվել է, վեցը՝ չեղարկվել։ «Շերեմետևոյում» հինգ ինքնաթիռ ուշացումով օդ է բարձրացել, իսկ չորս թռիչք չի իրականացվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում յոթ ինքնաթիռներ մեկնել են նախատեսվածից ուշ։ Ավելի վաղ հայտնի էր […]
08:38 30.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:50 29.10.2023
Դպրոցում ահաբեկելը լուրջ խնդիր է, որը կարող է ազդել երեխայի հոգեբանական և հուզական բարեկեցության վրա, ինչը նույնպես մեծապես ազդում է ակադեմիական արդյունքների վրա: Կարևոր է որքան հնարավոր է շուտ նկատել խնդրի նշանները: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Skysmart երեխաների եւ դեռահասների առցանց դպրոցի հոգեբան, ակադեմիական տնօրեն Անաստասիա Էկուշեւսկայան։ «Դպրոցական միջավայրում, հատկապես դեռահասության շրջանում մի խումբ […]
21:58 29.10.2023
Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ […]
21:49 29.10.2023
Առնվազն վեց մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգության հետևանքով, հայտնում է NBC-ն։ Միաժամանակ, լրատվամիջոցնը չի ներառել ևս երեք մահվան դեպքերը մի քանի քաղաքներում։ Հելոուինը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ին, սակայն, քանի որ այս ամսաթիվը ընկնում է 2023 թվականի աշխատանքային օր, ամերիկյան շատ քաղաքներում տոնակատարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ի […]
16:04 29.10.2023
Դիետա ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ալկոհոլի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ: Այս մասին Lente.ru-ին հայտնել է դիետոլոգ և սննդաբան Դարիա Գուդկովան։ Նրա խոսքով՝ մեկ բաժակ կիսաքաղցր գինին պարունակում է 80-100 կիլոկալորիա, իսկ մեկ բաժակ կիսաչորը՝ 78։ Ուստի նիհարողները պետք է նախապատվությունը տան չոր գինիներին։ «Նրանք, այսպես ասած, «դիետիկ» են», – բացատրել է Գուդկովան: […]
14:30 29.10.2023
Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է ենթակա կառույցներում շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները: Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում տնօրեն Արման Մկրտչյանը մասնակցել է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կազմակերպված հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներին։ Ներկայացվել են նախատեսվող աշխատանքները, հնարավոր ազդեցությունները կենսաբազմազանության վրա, դրանց նվազեցման […]
14:21 29.10.2023
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
13:06 29.10.2023
Հայ Առաքելական եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի ՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Խաչի գյուտի (գտնվելու) տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 29-ին։ Մահ, կյանք, ուրախություն, ուժ, անարգանք, զորություն, պատիժ, փրկություն, հավիտենություն, այս բոլոր գաղափարներն իր մեջ կրում է այն քառաթև […]
10:17 29.10.2023
Հոկտեմբերի 21-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Բալահովիտ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
19:16 28.10.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված փորձագիտական քննարկմանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակում։ Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներին, ԿԽՄԿ գործելակերպին և գործունեության հիմնական ուղղություններին ՀՀ֊ում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար փոխանակվել խոցելի խմբերի կարիքները հասցեագրելու լավագույն փորձով։
18:04 28.10.2023
«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանի անակնկալներից մեկը՝ Reality Comedy․ գունավոր, երիտասարդական ու վառ նախագիծ, որը խոստանում է դառնալ ռեյտինգային ու սպասված։ Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու դրական լիցքեր՝ հետևելով արդեն հայտնի ու սիրված դեմքերի հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին։ Նրանք մեզ հայտնի են «Շանթի» մեկ այլ հաջողված նախագծից՝ «Հումորի լիգայից»։ Այսպես, Նորո Նիկոյանը, Օնո Մանուկյանը, Դավիթ Բեյբությանը, Նինա […]
17:37 28.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է: «Շարունակում ենք իրականացնել մեր ամենօրյա ընթացիկ աշխատանքը, միևնույն […]
13:00 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու […]
12:23 28.10.2023
Հոկտեմբերի 27-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա Զավեն Կիրակոսյանին, որը հիվանդանոց տեխափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:05 28.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 30-ամյա Նոդիրխոն Ն.-ն: Նա 2022 թ. հոկտեմբերի 22-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
11:47 28.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ […]
11:41 28.10.2023
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է քննչական բաժին: ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի […]
08:17 28.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:31 27.10.2023
Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան առաջինն է Երևանի և Բուդապեշտի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկություն հայտնելուց հետո: Արդտգործնախարարը հայտարարեց, որ Հունգարիան պատրաստվում է Երևանում հյուպատոսություն բացել: Արդյո՞ք կարող ենք ասել, որ հարաբերությունները վերականգնվել են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարող է տարօրինակ հնչել, բայց հայ-հունգարական հարաբերություններն ավելի քան 9 դարի պատմություն ունեն: Դեռևս […]
20:55 27.10.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար դոկտոր Մարթե Էվերարդի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հանդիպմանը քննարկել են վերականգնողական ծառայության և աջակցող տեխնոլոգիաների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որի ապահովմամբ հնարավոր է բարելավել վերականգնողական ծառայությունը Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության ոլորտում Հայաստանի մասնագիտական ներուժը զարգացնելուն […]
20:50 27.10.2023
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական […]