19:42 17.10.2023
Հայաստանի բնագիտական և տեխնիկական բուհերի 30 ուսանող և դպրոցների 9 աշակերտ արժանացել են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների: ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ պարգևների հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ «Սիլիկոնյան լեռներ» (Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ: Պարգևները հանձնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, […]
19:26 17.10.2023
Հայաստանում մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին անցկացված մանսուրյանական առաջին մրցույթը՝ ըստ մաեստրո Մանսուրյանի, մեծ հաջողություն է գրանցել, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր, որոնք ստեղծագործել էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների հիման վրա։ «Նախորդ մրցույթի ընթացքից կառանձնացնեմ այն, որ ունեցանք հայ պոեզիայի ներգրավմամբ երիտասարդ […]
19:10 17.10.2023
«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խոսել է խելացի քաղաքացի ունենալու տեսլականից և ներկայացրել կրթության ոլորտում այդ ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությունը: «Բոլոր գաղտնիքները՝ խելացի քաղաքացի ունենալու և կրթվելու, կրթական համակարգում են: Այն նաև հընթացս՝ և՛ հիմա, և՛ նախկինում, և՛ դարեր շարունակ փորձել է ադապտացվել և նոր թրենդներ, առաջնահերթություններ թելադրել […]
18:57 17.10.2023
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի […]
18:44 17.10.2023
Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության քաղաքականության տնօրեն, փորձագետ Դարիուս Դոմարկասին, թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ […]
18:32 17.10.2023
ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր 33 բուժաշխատողի առաջնային մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր է շնորհել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա նշել է, որ նախատեսվում է` • Թույլատրել այն բուժաշխատողների գործունեությունը, ովքեր դեռևս չունեն ՇՄԶ անհրաժեշտ կրեդիտներ՝ միաժամանակ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ […]
18:22 17.10.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները՝ տեղեկացնելով իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին: Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություններ: Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանի հանձնարարությամբ «Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ […]
18:18 17.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պատասխանելով քաղաքացիների կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերին։ Նա ընդգծել է, որ բռնագանձման ենթակա չեն ինչպես 100 հազար դրամ միանվագ, այնպես էլ բնակության ու կոմունալ ծախսերը հոգալու համար […]
15:59 17.10.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 16-ին բաժին է ներկայացել 46-ամյա Հովիկ Գ.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի (Հրամանը չկատարելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
15:50 17.10.2023
Ընդհանուր առմամբ, ներառական կրթության իրականացումն ունի բազմաթիվ դերակատարներ, եւ կարեւոր է, որ գործընթացը բարելավվի` հատկապես ապահովելով ծնողների մասնակցությունը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ զեկուցողի` նախագծի հիմնական […]
15:38 17.10.2023
Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարեկտար գյուղի 40-ամյա բնակչի: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 04.10-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ՊԾ Լոռու […]
14:24 17.10.2023
ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՀՈՌՈՄԻ ՆԱԽԱԿՐԹԱԿԱՆ» ՀՈԱԿ-ում: Արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզում (Շիրակի մարզ, գ. Հոռոմ) խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ – սննդի կառույցը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի […]
14:08 17.10.2023
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը, այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հարթակը գործարկվել է երեկ երեկոյան։ «Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ […]
13:15 17.10.2023
Հոկտեմբերի 10-16-ը Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել: Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան մարզիկները՝ 60 մետր, իսկ 21 տարեկանից բարձր մարզիկները՝ 70 մետր մրցաձևերում: […]
12:58 17.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ավետիս Ա.-ն Պարույր Սևակի փողոցում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել […]
12:31 17.10.2023
Հրետանային հաշվարկը պատրաստվում է ուսումնական խնդրի կատարմանը։ Նախ՝ ստորաբաժանման հրամանատարը հիշեցնում է անվտանգության կանոնների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին։ Եվ ինչպես ցանկացած գործնական առաջադրանքի դեպքում, այս պարագայում նույնպես յուրաքանչյուր հրետանավոր գիտակցում է՝ իր արագ ու գրագետ գործողություններից է կախված նորմացույցի կատարման դրական գնահատականը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում մեր առջեւ դրված խնդիրներին։ […]
12:17 17.10.2023
Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Շիրակամուտ բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 27-ամյա Գագիկ Պ.-ն: Նա օգոստոսի 2-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:10 17.10.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է անզիջում ապօրինի թմրաշրջանառության դեմ: Պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ: Այսպիսով՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ […]
11:54 17.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.52-ին, ոստիկանության ՕԿԿ ահազանգած քաղաքացին գողության մասին հաղորդում է տվել. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Վերին Անտառային փողոցում գործող սննդի կետի պահեստային դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, նաև՝ դրամարկղում եղած 200 000 դրամը։ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համակողմանի աշխատանքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է 29-ամյա […]
11:47 17.10.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի): Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի […]
11:36 17.10.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել […]
11:31 17.10.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ օրեր առաջ Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերը բացահայտելիս նկատված արկածախնդիր ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ ճանապարհորդությունից հետո վերադարձել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք:
11:19 17.10.2023
Ավստրալիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբն ապացուցել է նորածինների կամ նույնիսկ հղիության վերջին ամիսներին պտղի գիտակցության առկայությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Trends in Cognitive Sciences ամսագրում։ Գիտակցության ժամանակակից տվյալների հիման վրա փորձագետները կարողացել են հայտնաբերել գիտակցության որոշ նշաններ մեծահասակների ուղեղում այն սկանավորելիս: Այս նշանները հստակ ցույց են տվել գիտակցության և դրա բացակայության տարբերությունը: Այժմ […]
11:15 17.10.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների […]
11:03 17.10.2023
Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի […]
10:49 17.10.2023
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում ենք չանհանգստանալ։
23:18 16.10.2023
Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ուրբաթ օրը Politico […]
22:51 16.10.2023
Չինաստանից ուսուցիչը սիրահարվել է խարդախի ու խոշոր գումար կորցրել։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։ Յուան մականունով Շանհայի 38-ամյա բնակչուհին 2022 թվականին առցանց հանդիպել է խաբեբայի։ Հանցագործն արագ մտերմացել է կնոջ հետ ու ձեռք բերել նրա վստահությունը։ Նա հարաբերությունների մեջ է մտել Յուանի հետ և խոստացել, որ կամուսնանա նրա հետ։ Որոշ […]
20:30 16.10.2023
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախնական տվյալներով` մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը: