19:46 21.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանն արձանագրել է, որ այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան էլ համերաշխ և հանդուրժող չէ, իր բնույթով ինչ֊որ տեղ նույնիսկ ագրեսիվ է:
«Դրա խորքային պատճառներն ու վերջիններիս լուծման ուղիներն առաջին հերթին թաքնված են հենց մեր կրթական միջավայրում: Խնդիրները վեր հանելու ուղղությամբ Պաշտպանը շարունակական աշխատանքներ է իրականացնում: Դրանցից է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացրած` բուլինգին առնչվող մեր համատեղ ծրագիրը, որի արդյունքների վերաբերյալ շուտով հանդես եմ գալու արտահերթ զեկույցով», – նշել է Պաշտպանը:
Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին այս կարևոր հարթակը ստեղծելու համար:
«Կրթության միջոցով համերաշխ հասարակական միջավայր ձևավորելու առումով չափազանց կարևոր, նույնիսկ առաջնահերթ է ձեր` ուսուցիչների դերը: Բացի գիտելիք փոխանցելուց, դուք բոլորի համար ունեք նաև մոդելային վարքագիծ։ Եվ այդ մոդելային վարքագիծն է նաև, որ կարող է էական դերակատարություն ունենալ համերաշխ ու հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է այդ առումով առավելագույն պատասխանատվությամբ իրականացնի իր առաքելությունը», – հայտարարել է Պաշտպանը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը հանդես է գալու բանախոսությամբ և խոսելու է «Ուսուցիչ-ծնող արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի» թեմայի շուրջ։
Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է միջոցառման կարևորությունը հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով միջավայրի սոցիալական արդարությանը, համերաշխությանն ու հավասարությանը նպաստելու տեսանկյունից:
«Կրթությունն ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ ինքս եմ դասավանդում և մշտապես սովորում: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի: Կրթության պատշաճ համակարգի առկայությունը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կենսագործման տեսանկյունից: Հասարակական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի հիմքում ընկած է համերաշխության գաղափարը, իսկ համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության», -ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:
16:23 09.05.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մասՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լևոն 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...