14:47 16.10.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 55-ամյա Արսեն Մ.-ն: Նա մայիսի 24-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:20 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Հովհաննես Գ.-ն: Նա հունիսի 5-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած […]
13:41 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արմեն Կ.-ն: Նա փետրվարի 2-ից ՌԴ Կալուգայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:17 16.10.2023
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին Մինիրալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 38-ամյա Խորեն Վ.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
11:43 16.10.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ին, չեղարկվել և հետաձգվել է 17 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Այսպիսով, հինգ ինքնաթիռ «Վնուկովո» չեն թռչի, ինչպես նախատեսված էր, ևս վեց չվերթ է չեղարկվել։ Մինչդեռ հինգ չվերթ դեպի «Դոմոդեդովո» հետաձգվել է, ևս մեկը՝ «»Շերեմետևո»։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքի օդային նավահանգիստներում օդանավերի մեկնման ժամերի […]
11:24 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։ ՀԿԵ «Մասիս» Ուղևորատար կայան ձեռնարկության վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են նաև ուղևորափոխադրումները։ Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային […]
10:04 16.10.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և այլն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու […]
09:04 16.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը: Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, […]
08:09 16.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 02։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում են անասնագոմ և տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
08:00 16.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:12 14.10.2023
Կանադայի Տորոնտո քաղաքից օպտոմետրիկ Ալեքսա Հեխտը զգուշացրել է աչքերի անջրանցիկ հարդարման վտանգի մասին։ Այս մասին հրապարակումը հայտնվել է նրա TikTok էջում։ Բժշկի խոսքով՝ դիմահարդարման միջոցները, որոնք կարող են երկար մնալ դեմքին, կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Մասնագետը հայտարարել է, որ դրանց մասնիկները, որոնք չեն կարողացել լուծվել լվացման ժամանակ, կարող են խցանել ճարպագեղձերը կամ նույնիսկ խրվել […]
21:01 14.10.2023
Հոգեբան Օլգա Ռոմանիվը Moslenta-ի հետ զրույցում թվարկել է բնավորության գծերը, որոնք գրավում են բռնարարներին: Նա ընդգծել է, որ ցանկացած մարդ կարող է ենթարկվել «բռնության», բայց ոմանք շատ ավելի մեծ շանսեր ունեն դառնալու բռնարարների զոհ իրենց վարքագծի պատճառով: «Բռնություն գործադրողի համար մեկ այլ անձի ամենագրավիչ հատկությունները անվստահությունն են և ներքին աջակցության բացակայությունը: Բացի դրանից, «լավ աղջիկները» […]
17:45 14.10.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ամփոփել է Հումանիտար կենտրոնի ընթացիկ շաբաթը և կառավարության այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը: «Այս պահի դրությամբ ավելի քան 80.000 մարդ ստացել է 100․000 դրամական հրատապ աջակցությունը: Գործընթացը շարունակվում է»,- նշել է փոխվարչապետ Խաչատրյանը: Հումանիտար կենտրոնից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կրկին հիշեցրել են, որ պետության […]
08:06 14.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:49 13.10.2023
Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 105-ամյակը և պատմել երկարակեցության գլխավոր գաղտնիքների մասին։ Այս մասին հայտնում է The Star-ը։ Էլիս Ջոան Փրինսը Շեֆիլդից նշել է տարեդարձն իր տանը, որտեղ նա բնակություն է հաստատել ամուսնու հետ դեռևս 1939 թվականին: Բրիտանուհին սկսել է աշխատել իր ծնողների ձկան խանութում 14 տարեկանից, իսկ ավելի ուշ բացել է իր սեփական […]
22:52 13.10.2023
Մարդիկ, ովքեր հրապարակումներ չեն անում իրենց զուգընկերների մասին սոցիալական ցանցերում, ավելի հավանական է, որ գոհ լինեն իրենց հարաբերություններից, քան նրանք, ովքեր մանրամասներ են հրապարակում իրենց անձնական կյանքի մասին, ասում է սոցիոլոգ Էլեն Լամոնտը։ Նա Mashable-ին բացահայտել է ինտերնետի ազդեցությունը ռոմանտիկ հարաբերությունների վրա: Փորձագետը նշել է, որ մարդիկ սովորաբար սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց կյանքի ամենաուրախ […]
16:56 13.10.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան:
16:53 13.10.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ […]
16:38 13.10.2023
2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում․ այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում մասնակիցները կհավաստագրվեն և կհաշվառվեն վերապատրաստված անձնական օգնականների ռեեստրում: Դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ մեկ շաբաթ տևողությամբ: Դասընթացներին կարող են մասնակցել միայն այն […]
16:33 13.10.2023
Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:50-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ երիտասարդներ Էրեբունի թանգարանի մոտակայքում ոչ սթափ վիճակում […]
16:23 13.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
16:08 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում չորս տղամարդ գտնվում են ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ, իսկ նրանցից մեկի ձեռքին զենք կա, օդ են կրակում: Նշված հասցե ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, […]
15:11 13.10.2023
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը՝ երեխաներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված […]
14:58 13.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։ Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր:
13:02 13.10.2023
Հոկտեմբերի 13-ին, ժամը 11:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ արհեստական լճում, տղամարդու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել […]
12:16 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.15-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված «Օպելին»: «ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:57 13.10.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Ցանկանում եմ սկսել դրական մեջբերմամբ եւ փաստել, որ շատ անդամ երկրներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մենք իրական առաջխաղացում ենք արձանագրում ներառման եւ մասնակցության առաջնահերթությունների մասով: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող կանանց ձայնը դեռեւս բավարար լսելի չէ, քանի որ […]
11:49 13.10.2023
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D:
11:44 13.10.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Լվովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 75-ամյա Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. […]