TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+8.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանը նշել է զուգընկերոջ հետ անընդհատ վիճելը դադարեցնելու ուղիներ

23:33 11.10.2023

Զուգընկերոջ հետ չվիճելու համար պետք է կարեկցանք դրսևորել և հոգ տանել նրա մասին, ասում է հոգեբան Լեսլի Բեքեր-Ֆելփսը։ Նա Psychology Today-ի հետ զրույցում թվարկել է ընտրյալի հետ անընդհատ վիճելը դադարեցնելու ուղիները: Բեքեր-Ֆելփսի կարծիքով՝ վեճերի պատճառը կարող է լինել աշխարհը զուգընկերոջ աչքերով տեսնելու, նրա զգացմունքները հասկանալու և կարեկցանք ցուցաբերելու անկարողությունը, նույնիսկ եթե նրա գործողությունները ցավ են […]

̰
Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը

22:09 11.10.2023

Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է  World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի  այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]

̰
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոց

21:36 11.10.2023

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: Արարատի մարզպետի աշխատակազմը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Նշվում է, որ դպրոցում դեսպանը նաև հանդիպել […]

̰
Արցախբանկը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման

21:08 11.10.2023

Արցախբանկը կվերադարձնի Արցախում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։ Այդ մասին հայտարարություն է տարածել բանկը․ «Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախը հարկադրված լքած և ֆինանսական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին», – ասված է հայտարարության մեջ։

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:00 11.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Նարեկ Մկրտչյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները

15:40 11.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։ Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ կարևոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել […]

̰
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող կանանց կրթական, առողջապահական եւ սոցիալական ներառման հարցերը

15:32 11.10.2023

Պետությունն օրենսդրական մակարդակում հաշմանդամություն ունեցող անձանց համար թեեւ ստեղծել է բարենպաստ օրենսդրական միջավայր, սակայն դեռ իրավակիրառ պրակտիկան բավականաչափ չի զարգացել. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը «Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ: Նա նշել է, որ առողջապահական խնդիրներից զատ, հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են […]

̰
Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

15:12 11.10.2023

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին բաժին է ներկայացել 58-ամյա Արամ Հ.-ն: Նա 2019 թ. նոյեմբերի 26-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը […]

̰
55-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

14:55 11.10.2023

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին Աճեմյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 55-ամյա Արսեն Մ.-ին, որը սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արսեն Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Գողություններ Հյուսիսային մաքսատան ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից

13:55 11.10.2023

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին բաժին են հրավիրել Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 8-ին Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված «Տոյոտա Քեմրիի» վրայից գողացել է ավտոմատ կառավարման համակարգը, որը կարող է ներկայացնել: Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին բաժին են հրավիրել […]

̰
Սկեսրայրի եղբոր տնից ոսկյա զարդեր էր գողացել

13:48 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ մի տղամարդ: Նա հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան և սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան եղբոր հարսը դստեր հետ, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, լոգարանի կիսաբաց պատուհանից մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 3 միլիոն […]

̰
Բանվորներն Արգինա գյուղում գտնվող ընկերությունից գողացել էին 300 լիտր դիզվառելիք

11:50 11.10.2023

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 6-ին գողության մասին տեղեկություն էին ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքում։ Ըստ տեղեկության, դիզվառելիքի գողությունը կատարել էին նույն ընկերության բանվորներ 26-ամյա և 29-ամյա երիտասարդները՝ այն տեղափոխելով Էջմիածին։ Իրավապահները Շենիկ գյուղում ձերբակալեցին նրանց և, 29-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2107» մակնիշի ավոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին։ Բացատրական աշխատանիքի […]

̰
21-ամյա երիտասարդների անձնական վեճն ավարտվել էր դանակահարությամբ

11:37 11.10.2023

21-ամյա երիտասարդների անձնական վեճն ավարտվել է դանակահարությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Անասուններին մորթել էին արոտավայրում, ապա փորձել էին գողանալ

11:25 11.10.2023

Հոկտեմբերի 7-ին պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները անասնագողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Նրանք Արզական գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակա արոտավայրում հայտնաբերել են մորթված 2 խոշոր եղջերավոր անասուն, իսկ ոչ հեռու կայանված Opel և Nissan մակնիշի մեքենաներ։ Հաղորդումն արագ փոխանցվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ նշված վայր է մեկնել նաև օպերատիվ խումբ։ Չարենցավանի քրեական […]

̰
59-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին․ նա ձերբակալվել է

11:17 11.10.2023

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին: 59-ամյա վարորդը ներկայացվել է […]

̰
Ապօրինի ծառահատում Քարաձորում․ Սպիտակի ոստիկանների բացահայտումը

11:09 11.10.2023

Ապօրինի ծառահատում Քարաձորում․ Սպիտակի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Խորենացի փողոցում գտնվող հողատարածքն օտարվել է օրենքի խախտմամբ. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:05 11.10.2023

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն […]

̰
Արտաշատում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:57 11.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, […]

̰
ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության կարողությունները՝ լուծելու փախստականների կարիքները. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար

10:50 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը հայտարարությամբ է հանդես եկել Երկրորդ կոմիտեի օրակարգի 19-րդ կետով, որը վերաբերել է «Կայուն զարգացում» թեմային: Նա ներկայացրել է, որ Հայաստանը խստորեն հավատարիմ է մնում 2030-ի օրակարգի իրականացմանը՝ առաջնահերթություն տալով ներառական, հավասար և որակյալ կրթության խթանմանը, համաճարակներին դիմակայող համընդհանուր, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ ապահովելուն և […]

̰
Չորս տղամարդ գողացել են մոտ երեք միլիոն դրամ արժողությամբ արևային 40 վահանակ

10:30 11.10.2023

Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս սեպտեմբերի 28-ին: Գիշերը գողացել էին Էջմիածնի Մելքոնյան փողոցում տեղադրված՝ մի բնակչի պատկանող արևային 40 վահանակ, որի ընդհանուր արժեքը մոտ երեք միլիոն դրամ էր: Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 9-ին: Ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ գողությունը նախնական համաձայնությամբ կատարել է չորս տղամարդ. Երևանի 51-ամյա մի բնակիչ` իր […]

̰
26-ամյա և 29-ամյա երիտասարդները 300 լիտր դիզվառելիք են գողացել

10:25 11.10.2023

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 6-ին գողության մասին տեղեկություն էին ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքում։ Ըստ տեղեկության, դիզվառելիքի գողությունը կատարել էին նույն ընկերության բանվորներ 26-ամյա և 29-ամյա երիտասարդները՝ այն տեղափոխելով Էջմիածին։ Իրավապահները Շենիկ գյուղում ձերբակալեցին նրանց և, 29-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2107» մակնիշի ավոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին։ Բացատրական աշխատանիքի […]

̰
Հրդեհ Զոլաքար գյուղում

10:05 11.10.2023

Հոկտեմբերի 11-ին, ժամը 04։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1995 թ) և Ն․ Ա․-ն (ծնված […]

̰
Արարատի մարզում 6 հոգի դանակով վնասել են ՀՀ և ՌԴ պետական դրոշներն ու զինանշանները

09:37 11.10.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով […]

̰
Ինչպես են հայ երկրպագուները դիմավորել հավաքականի ֆուտբոլիստներին Ռիգայում

09:30 11.10.2023

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ռիգա, որտեղ տեղի կունենա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժման անդամները մեր տղաների համար ընդունելություն են կազմակերպվել Ռիգայի օդանավակայանում։       Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от FAF ultras (@faf.ultras)

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:20 11.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Երևանում դանակահարել են 55-ամյա տաքսու վարորդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

19:49 10.10.2023

Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի»  բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ գնված ապրանքի վերադարձի և փոխանակման մասին

19:39 10.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ սպառողն իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել տվյալ ապրանքը։ «Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինման կամ դրանց համար վճարված գումարի վերադարձի և վերահաշվարկի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին»,- ասված […]

̰
Այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ. ԱՆ

19:07 10.10.2023

Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական […]

̰
Գլխավոր դատախազը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

18:31 10.10.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հայտնում են դատախազության Հանրային կապերի բաժնից: Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վասիլիս Մարագոսի՝ տարածաշրջանի զգայուն խնդիրների վերաբերյալ խոր իրազեկվածությունը կնպաստի առաքելության արդյունավետ իրականացմանը, օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Նախքան օրակարգային […]

̰
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետի՝ փողերի լվացման և պետական միջոցների հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է

18:20 10.10.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում […]

̰
BACK_TO_TOP