TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

23:53 29.09.2023

Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Մարդասիրական օգնությունը (շուրջ 5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր) Հայաստան տեղափոխվեց Ֆրանսիայի Boeing 737-85R(SF) ինքնաթիռով։

̰
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն․Արցախի ԱԻՊԾ

22:24 29.09.2023

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները

22:08 29.09.2023

Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը:  Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 27 հազար 396 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

20:55 29.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 27 հազար 396-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս պահի դրությամբ 27 հազար 396 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքում՝ […]

̰
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում  բռնի տեղահանված արցախահայությանը

20:53 29.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է արցախից բռանագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։ Այս պահին Մայր Աթոռում, […]

̰
Ստեփանակերտից ավտոբուսներով Գորիս են տեղափոխվել 1560 արցախցիներ

20:48 29.09.2023

«Նախօրեին Երևանից Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներով արդեն Գորիս են տեղափոխվել 1560 քաղաքացիներ։ 46 ավտոբուսները կրկին ճանապարհվել են Լեռնային Ղարաբաղ մեր մյուս հայրենակիցներին ՀՀ տեղափոխելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով 18։40-ի դրությամբ դրանք հատել են Հակարիի կամուրջը»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

̰
Բռնի տարհանված 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

20:30 29.09.2023

«Հայաստանյան ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 405 բուժառու։ Նրանցից 337-ը վերջին ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են»,- այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ըստ խոսնակի՝ տարհանված 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 5-ի վիճակը ծանր է, 1-ինը՝ ծայրահեղ ծանր։

̰
Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 97․735 բռնի տեղահանվածներ

20:15 29.09.2023

«Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 97․735 բռնի տեղահանվածներ, 20.609 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 74.382 անձի հաշվառում»,- այդ մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։    

̰
Ռուբեն Վարդանյանի և Բաքվի կողմից ազատազրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ. ՄԻՊ

20:02 29.09.2023

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված […]

̰
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

11:38 29.09.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ եղած զոդման սարքի միջից հայտնաբերվել են երկուական բջջային հեռախոս և լիցքավորման լար, […]

̰
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

11:33 29.09.2023

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ: Ձեռնարկված ստուգողական գործողություններով պարզվել էր, որ նա սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134,2-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի էր ենթարկվել: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի: Սեպտեմբերի 27-ի ժամը 23.15-ին, վրաերթի ենթարկված […]

̰
Այսօր Գորիս կմեկնի ավտոբուսների հերթական խմբաքանակը. Երևանի քաղաքապետարան

11:28 29.09.2023

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին:

̰
Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր

10:54 29.09.2023

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը նոր սկզբունքով իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր: 2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնելու 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն ոլորտի մասնագետները: Հավաստագրման գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների Օրենսդրական փոփոխությունների կիրարկումը սահուն կազմակերպելու և […]

̰
Մ. Շուշանյանը կալանավորվել է. նա ֆեյսբուքում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր էր հնչեցրել

10:46 29.09.2023

Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Հիշեցնենք, որ Մ․ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, […]

̰
Սպանության փորձ Հրազդանում

10:40 29.09.2023

Սպանության փորձ Հրազդանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Արմավիրի ոստիկանները զննությամբ շուրջ 26 կգ կանեփանման զանգված են հայտնաբերել

10:12 29.09.2023

Արմավիրի ոստիկանները զննությամբ շուրջ 26 կգ կանեփանման զանգված են հայտնաբերել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ բռնի տեղահանվածների հաշվառման կենտրոններում

09:53 29.09.2023

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։

̰
Ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի և Պուշկինի լեռնանցքների թունելներով

09:30 29.09.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, […]

̰
Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին Հայաստան

23:58 28.09.2023

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձ է ժամանել Հայաստան 22:00-ի դրությամբ

23:30 28.09.2023

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

̰
Արցախցի պետական գործիչներից էլ ո՞ւմ է Ադրբեջանը մտադիր մեղադրանք ներկայացնել

22:29 28.09.2023

Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի»  տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]

̰
Անահիտ Մանասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

20:45 28.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու […]

̰
ՌԴ խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները օրվա ընթացքում Ստեփանակերտից Սիսիան են տեղափոխել 114 մարդ, որից 78-ին՝ ծանր վիճակում

20:09 28.09.2023

ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է նախարարության՝ սեպտեմբերի 28-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները շարունակել են Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժած տեղի բնակիչներին, ինչպես նաև Ղարաբաղի բուժհաստատություններից հիվանդներին տեղափոխել Հայաստանի տարածք (Սիսիան բնակավայր)՝ նրանց՝ Երևան հետագա տեղափոխման համար։ Օրվա ընթացքում տեղափոխվել է 114 մարդ, որից 78-ը` […]

̰
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

19:56 28.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ. 34, 35, 36, 37, 38 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 13 փողոցին հարակից առանձնատներ, Նորք՝ 17 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Դավիթ Բեկ փողոցի հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարին

19:33 28.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում տեղավորմանն ու անհրաժեշտ օգնության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող […]

̰
Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած

19:17 28.09.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Ալյոշա Աղաջանյանը։ Ալյոշա Աղաջանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է. դատախազության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 28.09.2023

2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող տարածքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի մարտի […]

̰
Գործադիրը 360 մլն դրամ է հատկացրել ԼՂ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար

15:48 28.09.2023

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 […]

̰
Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ

15:37 28.09.2023

Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

̰
Քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

15:23 28.09.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի հարցեր: Նախագծի հեղինակի հավաստմամբ գործող օրենքով, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որը մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու […]

̰
BACK_TO_TOP