Ռուբեն Վարդանյանի և Բաքվի կողմից ազատազրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Ռուբեն Վարդանյանի և Բաքվի կողմից ազատազրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ. ՄԻՊ

20:02 29.09.2023

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հանցանքների հատկանիշներով:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների ու չափանիշների խախտմամբ։
Մասնավորապես.
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալման գործընթացը մանրամասն տեսանկարահանել է: Դրանից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել են ձերբակալման գործընթացը պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մի քանի ծառայողներ ձերբակալում և տեղափոխում Ռուբեն Վարդանյանին: Այնուհետև, մեկ այլ լուսանկարում երևում են ադրբեջանական երկու ծառայողներ, որոնք բռնել են Ռուբեն Վարդանյանի ձեռքերը, իսկ նրանց հետևում կանգնած է դիմակավորված զինված ծառայողը: Մեկ այլ տեսանյութում ադրբեջանական անվտանգության երկու զինված ու դիմակավորված ծառայողներ Ռուբեն Վարդանյանին տեղափոխում են՝ ձեռքերը մեջքին ոլորած ու ձեռնաշղթայված, գլուխը կախ վիճակում ՝ տեսանկարահանելով ամբողջ գործընթացը:
Ադրբեջանական մեդիատիրույթում լայնորեն տարածում են այս տեսանյութը, որն ուղեկցվում է Ռուբեն Վարդանյանին ուղղված ատելություն ու թշնամանք պարունակող վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և հայերի նկատմամբ խորքային ատելությամբ:
Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելը, նրա նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելը, ի թիվս այլնի, ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է:
Այս համատեքստում հատկանշական է, որ մինչև Ռուբեն Վարդանյանին ազատությունից զրկելն անգամ Ադրբեջանի նախագահը, պաշտոնատար անձինք իրենց ելույթներում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները նրան արդեն իսկ պիտակավորում էին որպես «հանցագործ»:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։
Հարկ է ընդգծել, որ արդար դատաքննության իրավունքն ամրագրված է միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Արդար դատաքննության իրավունքի համատեքստում անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դիտարկվում է մի քանի հարթություններում, այդ թվում՝ պետական մարմինների և լրատվամիջոցների կողմից այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։
Եվրոպական դատարանը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանության հարցերին, հստակ արձանագրել է, որ կասկածյալի վերաբերյալ կադրերը հեռուստատեսությամբ հեռարձակելը արդար դատաքննության իրավունքի խախտման վտանգներ է պարունակում։ Իսկ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում ազատությունից զրկելու կամայականության վերաբերյալ Եվրոպական դատարանը հաստատել է, որ «կամայականություն» հասկացությունը չի սահմանափակվում սոսկ ազգային օրենսդրության պահանջների բավարարմամբ. ցանկացած պարագայում՝ ազատությունից զրկելը կարող է օրինական լինել միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխանելու դեպքում։
Վերը շարադրվածի հաշվառմամբ և Ադրբեջանի՝ խոր արմատներ ունեցող հայատյացության քաղաքականությունը նկատի ունենալով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և մյուս անձանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային իրավական չափորոշիչների խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Պաշտպանը շարունակում է ստանալ ահազանգեր Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղաշարժի ընթացքում Ադրբեջանի կողմից անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին միջամտության վերաբերյալ և ընդգծում է, որ իրավական երաշխիքներին առնչվող վերը նշված բոլոր դիտարկումները վերաբերելի են նաև մնացյալ դեպքերին:
Վերը շարադրվածն ամրապնդում է մտավախությունն առ այն, որ նման պայմաններում Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ որևէ իրավական գործընթաց չի կարող իրականացվել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի միջազգային իրավական չափանիշների պահպանմամբ:
Նշված անձանց հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկումը և իրավասու մարմինների ու մարդու իրավունքների մանդատ ունեցող դերակատարների արագ և համարժեք արձագանքը խիստ անհրաժեշտություն են։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

22:25 07.05.2025

Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...

Տիգրան Մկրտչյանը  դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

22:12 07.05.2025

Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

BACK_TO_TOP