12:56 15.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։
Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա տեղադրել է գոյություն չունեցող բնակարանների վարձակալության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալների պարունակությամբ հայտարարություններ։ Դրանց հետքերով նշված բնակարանները վարձակալությամբ ձեռք բերել ցանկացող երկու տարբեր անձանցից, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի, մյուսը՝ օտարերկրացի, որպես վարձավճար, 37-ամյա անձը ստացել է առաջինի դեպքում 320 000, երկրորդի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ, հափշտակել նշված գումարները՝ դադարեցներով նրանց հետ հետագա հաղորդակցությունը:
Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ երկու այլ տուժողների պարագայում նա գործադրել է խարդախության մեկ ուրիշ սխեմա:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի նշված բնակիչը օնլայն տաքսի-հավելվածի միջոցով միևնույն օրը պատվիրել է ավտոմեքենաներ։ Տաքսու վարորդների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ վերջիններս 600 եվրո գումար փոխանցեն իբր Հրազդան քաղաքում բնակվող իր ծանոթին: Վարորդների մոտ վստահություն ձեռք բերելով՝ նրանցից վերցրել է մի դեպքում 13.000, մեկ այլ դեպքում՝ 25 000 ՀՀ դրամ գումար՝ պայանավորվածությամբ, որ երբ նրանք փոխանցեն նշված 600 եվրո գումարը հասցեատերերին, վերջիններս վարորդին կվերդարձնեն իր կողմից վերցված գումարները։ Սակայն տեղ հասնելուց հետո պարզվել է, որ Հրազդան քաղաքում նման անձինք գոյություն չունեն, իսկ փոխանցված 600 եվրոն հուշանվեր-թղթադրամներ են:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում 37-ամյա տղամարդն ընդունել է մեղքը, տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...