ՄԻՊ աշխատանքային խումբն ամփոփում է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

ՄԻՊ աշխատանքային խումբն ամփոփում է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրները

20:35 15.09.2023

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ապահովում է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիների ընդունելություն և տրամադրում իրավական խորհրդատվություն։
Աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 500 հրապարակում:
Մշտադիտարկման արդյունքները, հրապարակումներն ու Պաշտպանին հասցեագրված բողոքները վերաբերել են Երևանի ավագանու ընտրություններին առնչվող գործընթացի շրջանակներում վարչական ռեսուրսի չարաշահման, հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու, հավաքներին մասնակցելու պարտադրանքի ենթադրյալ դեպքերին, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգի ենթադրյալ խախտումներին, նախընտրական պաստառները պատռելուն, ընտրական գործընթացի շրջանակներում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերն արձանագրվել են Պաշտպանի աշխատակազմում:
Պաշտպանը կարևորում է ցանկացած գործընթացի շրջանակներում բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության իրականացումը և պետության կողմից նշված իրավունքի պատշաճ երաշխավորումը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ընտրական գործընթացի շրջանակներում երեխաների իրավունքների, այդ թվում՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի երաշխավորումը: Երեխաների կողմից իրենց հայացքներն արտահայտելու իրավունքը պետք է իրացվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց ճնշման կամ որևէ հարկադրանքի՝ ցուցաբերելով նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն և ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի երեխաների «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:
Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցին, ինչի առնչությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ, ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները:
Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ են ուղարկվել Գլխավոր դատախազություն, Ներքին գործերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլ իրավասու մարմիններին՝ նշված դեպքերը պատշաճ քննարկման առարկա դարձնելու պահանջով։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ընտրական գործընթացին ներգրավված բոլոր դերակատարների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, գործընթացին վերաբերող ենթադրյալ խախտումների պարագայում դրանց քննության արդյունավետության երաշխավորումը, խախտված իրավունքների վերականգնումն ու պատասխանատվության անխուսափելիության երաշխավորումը:
Ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին բավարարող ընտրություններն են միայն, որ կարող են կայուն ժողովրդավարությունը երաշխավորելու միջոց դառնալ:
Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP