11:29 04.09.2023
28.08-03.09-ը Երևան քաղաքում ծնվել է 452 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
11:12 04.09.2023
ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը մաքրության ժամանակ գտել է վիճակախաղի վաղուց մոռացված տոմսը և շահել 100 հազար դոլար։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Բախտը ժպտացել է Դուգլաս Հերբերտին Ռիչմոնդից: Տղամարդը պատմել է, որ որոշել է մաքրել իր պիկապ մեքենան և պատահաբար նկատել է Powerball վիճակախաղի մի քանի հին տոմս։ Տղամարդը որոշել է ստուգել դրանք և պարզել […]
11:00 04.09.2023
Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում […]
09:35 04.09.2023
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու տարածքում […]
09:28 04.09.2023
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
08:27 04.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:14 04.09.2023
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղվարդ, Աբովյան, Գավառ քաղաքներում և Դովեղ, Մյասնիկյան, Ախուրյան, Պառավաքար գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 լորտու տեսակի սողուն, 1 շահմար, 4 սահնօձ, 2 անհայտ տեսակի […]
08:07 04.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 23:30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը […]
08:00 04.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի անձրևատար խողովակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ամրացրել են թուլացած խողովակը։
23:19 03.09.2023
Մերիլենդի համալսարանի գիտնականները միկրոկանաչն ու բանջարեղենը ճանաչել են որպես նիհարելու համար փոխարինելի սնունդ: Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) համաժողովում ներկայացված աշխատանքը ցույց է տվել, որ երկու տարբերակներն էլ կարող են սահմանափակել քաշի ավելացումը: Ընդհանուր ակնարկը ներկայացված է Medical Xpess-ում: Հեղինակներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կարմիր կաղամբի վրա։ Նրանք նկատել են, որ ինչպես երիտասարդ, այնպես էլ լիովին […]
21:52 03.09.2023
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։
21:09 03.09.2023
Մեքսիկայի Նավոլատո քաղաքում սեռի որոշման երեկույթի ժամանակ վթարի է ենթարկվել փոքրիկ ինքնաթիռ, որի հետևանքով օդաչուն մահացել է, հայտնում է Milenio-ն: «Սինալոա նահանգի Նավոլատո քաղաքում սեռի որոշման միջոցառման ժամանակ վթարի է ենթարկվել փոքր ինքնաթիռ… օդաչուն մահացել է»,- ասվում է հրատարակության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ օդանավը պետք է ցույց տար, թե ով է ծնվելու՝ տղա՞, թե՞ աղջիկ։ Երբ […]
19:45 03.09.2023
ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ «Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային […]
19:37 03.09.2023
Եթե քնելուց առաջ չմաքրեք բերանը, կարող են զարգանալ կարիես, ատամնաքար, հալիոտոզ և լնդերի հետ կապված խնդիրներ, ասել է ատամնաբույժ Լուիզա Ավթանդիլյանը։ «Ատամները քնելուց անմիջապես առաջ խոզանակելը կանխում է բերանի խոռոչում կարիոգեն միկրոօրգանիզմների (streptococci) կուտակումը, որոնց թափոնները ուղղակիորեն ազդում են ատամի էմալի վիճակի վրա՝ թուլացնելով և քայքայելով այն»,- բժշկի խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։ Ատամնաբույժը հավելել է, […]
18:30 03.09.2023
Տարիքի հետ քիթը տեսողականորեն ավելի մեծ է թվում այտերի փափուկ հյուսվածքների թուլացման պատճառով, բացատրել է պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ Մագոմեդ Նալգիևը: Այս և դեմքի այս հատվածի տարիքային դեֆորմացիայի մի քանի այլ պատճառների մասին նա խոսել է Lenta.ru-ին տված հարցազրույցում։ Նալգիևի խոսքով՝ քթի ձևը տեսողականորեն փոխվում է այն պատճառով, որ տարիքի հետ մաշկը դառնում է ավելի բարակ […]
17:42 03.09.2023
Բլոգեր Մեթի Լեյսի-Դեյվիդսոնը որոշել է շուրթերը շտկել կոսմետոլոգի օգնությամբ և ցույց տվել անսպասելի հետևանքներ։ Նա համապատասխան կադրերը տեղադրել է իր TikTok-ում։ nautica444 մականունով ինֆլենսերը պատմել է, որ շուրթերը մեծացրել է ֆիլերով, ինչի արդյունքում ալերգիկ ռեակցիա է առաջացել։ Տեղադրված կադրերում երևում է, որ Լեյսի-Դևիդսոնը պրոցեդուրայից հետո մնացել է անբնական և աղավաղված դեմքով։ Բացի դրանից, նրա վերին […]
17:40 03.09.2023
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ: Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
17:31 03.09.2023
Ալկոհոլի կտրուկ մերժման դեպքում մարդն իրեն վատ կզգա, ասել է բժիշկ Ալեքսանդր Ումնովը բժիշկ Պիտերին տված հարցազրույցում։ «Սթափ կյանքի առաջին օրերին հարբեցողին, ով որոշում է դադարեցնել խմելը, անհանգստանում է ուժեղ գլխացավով, որն անմիջապես առաջացնում է և՛ գրգռվածություն, և՛ դեպրեսիա: Նկատվում է սրտխառնոց, ձեռքերի դող, ախորժակի բացակայություն և քուն, և արդեն հինգերորդ օրը մարդը սկսում է […]
16:30 03.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում ներկա է գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում: Հայտնել է, որ դպրոցի նախկին շենքը, որը գտնվում էր փլուզման եզրին, քանդվել է եւ կառուցվել նորը: Դպրոցը համալրվել է նաեւ անհրաժեշտ գույքով:
13:20 03.09.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը զգուշացնում է, որ սեպտեմբերի 3-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […]
12:29 03.09.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովն է անցկացվել՝ «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաներով։ Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության […]
23:22 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն և քննիչները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորները […]
20:19 02.09.2023
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32րդ տաեդարձի առթիվ: «265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։ Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել […]
17:56 02.09.2023
Հոգեկան առողջության խորհրդատու Քելի Մինթերը և հոգեթերապևտ Նիկոլաս Բալաիշիսը նշել են այն պատճառները, թե ինչու են որոշ կանայք բաժանվում իրենց զուգընկերներից «Բարբի» ֆիլմը դիտելուց հետո։ Այս մասին հայտնում է Insider-ը։ Փորձագետների կարծիքով՝ ֆիլմը դիտելուց հետո որոշ աղջիկներ հասկանում են, որ իրենց սեփական արժեքները շատ տարբեր են իրենց զուգընկերների համոզմունքներից։ 27-ամյա Թերեզա Արզատեն խոստովանել է, որ […]
17:49 02.09.2023
Բրիտանական Յորքշիր նահանգի Լիդս քաղաքի բնակիչը նիհարել է 111 կիլոգրամով, քանի որ հրաժարվել է իր սիրելի ըմպելիքից և սկսել է շատ քայլել։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 48-ամյա Բրին Փենրոուզը նախկինում կշռում էր 192 կիլոգրամ։ Անինքնավստահության պատճառով տղամարդն անընդհատ նստել է տանը և պասիվ ապրելակերպ վարել։ Նա խոստովանել է, որ վախենում է ուրիշների քննադատությունից, […]
17:35 02.09.2023
Չարժե ինքներդ ձեզ նախատել ծույլ լինելու համար, բայց դուք կարող եք գտնել այս վիճակը հաղթահարելու ուղիներ, ասում է հոգեբան Եկատերինա Իգոնինան: «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա նշել է ծուլության դեմ պայքարի մեթոդները։ Իգոնինայի խոսքով՝ ծուլության պատճառ կարող են լինել առողջական խնդիրները, վատ ապրելակերպը և հոգեբանական դժվարությունները։ Որպեսզի օգնեք ինքներդ ձեզ հաղթահարել ծուլությունը, շարունակել է նա, […]
12:48 02.09.2023
Սեպտեմբերի 1-ին, ժամը 8.30-ին, Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ջրաշենի 2-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1988 թ․ ծնված Սինոտ Բ․-ն։ Նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ԱՆ պրոբացիայի ծառայություն:
12:08 02.09.2023
Տարեց մարդիկ կորցնում են հետաքրքրությունը կյանքի նկատմամբ հոգեբանական ճգնաժամի պատճառով։ Դա կապված է արդյունքների և ձեռքբերումների ամփոփման հետ, ասում է հոգեթերապևտ Ալեքսեյ Վիլկովը։ Վիլկովը բացատրել է, որ երբ մարդը հասնում է 50 տարեկանին, մի շրջան է սկսվում, երբ հաշվի է առնում իր ապրած տարիները։ Նա անխուսափելիորեն սկսում է գնահատել հաջողությունը իր կարիերայում, ընտանիքում և հետաքրքրության […]
11:53 02.09.2023
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում: