TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը․ Գարեգին Բ-ի ուղերձը

10:59 02.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ԱՀ օրվա առթիվ․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին շարունակում են գործել երթևեկության սահմանափակումներ

08:04 02.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ուսուցչուհուն ձերբակալել են դասարանում գինի խմելու համար

23:27 01.09.2023

ԱՄՆ Օկլահոմա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 3-րդ դասարանի ուսուցչուհու՝ աշխատանքի առաջին օրը դասարանում ալկոհոլ օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ 53-ամյա Քիմբերլի Քոութսն աշխատանքային օրվա վերջում իր պահվածքով գրավել է դպրոցի տնօրինության ուշադրությունը։ Դպրոցի աշխատակիցներից մեկը նկատել է, որ կնոջ աչքերը կարմրած ու խոնավ են, և նրա խոսքը դժվարացել էր։ Դեպքի վայր հասնելով՝ […]

̰
Հոգեբանը գնահատել է իրար շատ նման մարդկանց հարաբերությունների հեռանկարը

22:55 01.09.2023

Նման հայացքներ ունեցող զուգընկերների համար ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, ասում է հոգեբան Աննա Սուխովան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա գնահատել է միմյանց շատ նման մարդկանց հարաբերությունների հեռանկարը։ Նրա խոսքով՝ ոմանց համար կարող է կարևոր լինել հարաբերություններ հաստատել իրենց նման մարդկանց հետ, քանի որ նրանք փնտրում են ըմբռնում, աջակցություն և նմանություններ կարծիքների և շահերի մեջ: […]

̰
Երևանի համար 18 և 116 հիմնական ու 95 միջնակարգ դպրոցները վերաբացեցին իրենց դռներն ամբողջությամբ նոր պայմաններով

21:00 01.09.2023

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերակառուցումից հետո Երևանի համար 18 և 116 հիմնական ու 95 միջնակարգ դպրոցները վերաբացեցին իրենց դռներն ամբողջությամբ նոր պայմաններով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գերագույն հոգևոր խորհրուրդը Արցախի հարցով հանդես է եկել հայտարարությամբ

20:15 01.09.2023

Օգոստոսի 28-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ադրբեջանական ագրեսիայի և աշխարհաքաղաքական բարդ զարգացումների հետևանքով Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում ստեղծված կացության վերաբերյալ […]

̰
Հանրապետությունում մեկնարկեց ՆԳՆ ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը

20:10 01.09.2023

Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրը, հանրապետության կրթական հաստատություններում հնչեց առաջին զանգը։ Մեկնարկեց նոր ուսումնական տարին, ինչին զուգահեռ մեկարկեց նաև ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Տոնական տրամադրությամբ, բայց ողջ զգոնությամբ, վաղ առավոտից ուսուցիչների, ծնողների ու աշակերտների կողքին էին նաև ոստիկանության ծառայողները։ Ոստիկանությունը հանգամանորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին. նախապես որոշվել է՝ ո՛ր ուսումնական […]

̰
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու համար

20:05 01.09.2023

ՀՀ ՔԿ-ն հայտնում է, որ քննություն է կատարվում համակողմանիորեն պարզելու քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում կատարված առերևույթ խուլիգանության, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ խոչընդոտելու, քաղաքացուն դանակով սպառնալու, ինչպես նաև ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, բռնությամբ զուգորդված, չարաշահելու հանգամանքները: Ոստիկանության պարեկային ծառայողից օգոստոսի 30-ին ստացված զեկուցագրի հիման վրա ՀՀ […]

̰
Կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զինծառայող Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է

19:45 01.09.2023

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են: Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարումը

19:28 01.09.2023

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 4-ից։

̰
Արարատի ոստիկանները բացահայտեցին ծննդյան արարողության ժամանակ կատարված գողությունը

15:56 01.09.2023

Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել Լուսառատ գյուղի մի բնակչուհի: Նա հայտնել է, որ օրեր առաջ, 12-ամյա դստեր ծննդյան արարողության ժամանակ, հյուրերից մեկը ննջասենյակում դրված պայուսակից գողացել է ոսկյա երեք զարդ՝ պատճառելով մոտ 160 հազար դրամի վնաս: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած տվյալներն իրացվեցին օգոստոսի 31-ին: Հանցանք կատարած […]

̰
Դանակավոր գրպանահատները ձերբակալվեցին

15:45 01.09.2023

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 31-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու և սառը զենք պահելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 31, 29 և 46 տարեկան երեք տղամարդու: Առաջին երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ: Ձերբակալման ժամանակ 29-ամյա տղամարդը գետնին էր նետել դրամապանակ, […]

̰
Հետախուզվող կինը ներկայացվեց դատարան

12:30 01.09.2023

Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով օգոստոսի 28-ից հետախուզվող 42-ամյա մի կին` առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է դատարան:

̰
Վանաձորցի 42-ամյա դատապարտյալը գտնվել է Դարպաս գյուղում

11:41 01.09.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 31-ին, ժամը 11.25-ին, Դարպաս գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Որպես դատապարտյալ՝ պատժի կրումից խուսափող տղամարդը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից` առանց խափանման միջոցի: Տղամարդը ներկայացվել […]

̰
Ոստիկանությունում տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին. պարզաբանում

11:35 01.09.2023

Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին, ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ: Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են […]

̰
50 սփյուռքահայ մասնագետ ավարտել է աշխատանքը ՀՀ կառավարման համակարգում

11:01 01.09.2023

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022-2023 ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ, ծրագրի 2-րդ շրջափուլի մասնակից Սիսիան Պօղոսեանը, այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է ծրագրի նպատակների և առաքելության […]

̰
Այգեզարդ գյուղում տեղի կունենա էլեկտրաէներգիայի անջատում

09:55 01.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը. Արարատի մարզ` 10:30-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» […]

̰
Մանրամասներ՝ շան կծելու հետևանքով հիվանդանոցում հայտնված երեխաների առողջական վիճակի մասին

22:11 31.08.2023

Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։ Նշենք, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է […]

̰
Կինը վաճառել է իր դստերը և լքել որդուն, որպեսզի փախչի իր սիրեկանի հետ

22:07 31.08.2023

Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչը որոշել է ազատվել երեխաներից՝ նոր սիրեկանի հետ ապրելու համար։ Այս մասին հայտնում է News9Live-ը։ Կինը կորցրել է ամուսնուն 2021 թվականին, բայց շուտով հանդիպել է մի տղամարդու, ում հետ սկսել է ռոմանտիկ հարաբերություններ։ Սակայն նոր ընտրյալը չի ​​ցանկացել խնամել կնոջ 14-ամյա դստերն ու դպրոցական որդուն։ Հետո, ըստ ոստիկանության, հնդկուհին որոշել է թողնել […]

̰
Ի՞նչ ընթացակարգով է ընտրվելու Արցախի նոր նախագահը

21:29 31.08.2023

Ինչպիսի՞ն է նախագահ ընտրելու ընթացակարգը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում Արցախում հավանական իշխանափոխության լուրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրենքի համաձայն, եթե Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ այժմ նա հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, ԱԺ-ը 3 օրվա ընթացքում ընդունում է այդ հրաժարականը կամ մերժում: Եթե ընդունում է, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը: […]

̰
Վանաձորում՝ սգո սրահի մոտ, հնչել են կրակոցներ. կա վիրավոր

19:57 31.08.2023

Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր […]

̰
Անահիտ Մանասյանն Օսլոյում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի կազմակերպած հանդիպմանը

19:47 31.08.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Օսլոյում օգոստոսի 31-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից կազմակերպված հանդիպմանը։ Միջոցառման շրջանակներում անցկացվել են տեղեկատվության և փորձի փոխանակում օմբուդսմանական հաստատությունների նորընտիր ղեկավարների միջև։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի մանդատն ու սկզբունքները։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության հրավերի համար […]

̰
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը. գործադիրի որոշումները

19:00 31.08.2023

Հանրապետության բոլոր դպրոցներում վաղվանից կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը, մարզերում կշարունակվեն սուբվենցիոն ծրագրերը, ՊԵԿ-ի ներկայացրած նախագծով էլ Հայաստանում ևս մեկ նախադրյալով կզարգանա «Լիազորված տնտեսական օպերատրի» ինստիտուտը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանի հիմնական նպատակն է ԼՂ-ի տարածքը ազատել հայերից. Նիկոլ Փաշինյան

12:48 31.08.2023

Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ-ի տարածքը ազատել հայերից: Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 […]

̰
Արտյոմ Հ.-ն Գավառի բաժին է ներկայացել կամավոր․ հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:20 31.08.2023

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին, ժամը 14.35-ին, Գավառի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արտյոմ Հ.-ն: Այս տարվա հունիսի 30-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ ստորագրություն: Կամավոր ներկայանալու մասին հետախուզումը նախաձեռնողին տեղյակ պահելուց հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

̰
Չին հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի օդանավակայանում

11:15 31.08.2023

Օգոստոսի 30-ին, ժամը 16-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո ձերբակալել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 64-ամյա մի քաղաքացու: 2022 թ. հուլիսի 29-ից նա հետախուզվում էր ՉԺՀ Ինտերպոլի կողմից` վարկ ստանալու ընթացքում խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել են ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը: Տղամարդը […]

̰
2023թ․ առաջին կիսամյակում ընտանեկան բռնության վերաբերյալ դեպքերով 146 անձի վերաբերյալ 140 քրեական վարույթ է ուղարկվել դատարան

11:11 31.08.2023

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել և ամփոփվել է 2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների քննության ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։ […]

̰
Գեղարքունիքի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

10:29 31.08.2023

Օգոստոսի լույս 30-ի գիշերը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, ծառայություն իրականացնելիս, Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և մեքենայով հանդերձ ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել երեք հոգու։ Մեքենայի սրահից 24-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային տոպրակ, որում եղած ութ փաթեթներում կար ընդհանուր շուրջ 84 գրամ մարիխուանա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 29․2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:22 31.08.2023

Օգոստոսի 27-31-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 7 հա, Մասիս քաղաքում՝ 500 քմ, Մրգավետ գյուղում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում՝ 2 հա, Կարբի […]

̰
Իջևանի ոստիկանները բացահայտեցին խանութի գողությունը․ կասկածյալը ձերբակալվեց՝ իրեղեն ապացույցը ձեռքին

10:17 31.08.2023

Օգոստոսի 29-ին՝ կեսգիշերն անց, Տավուշի մարզի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ երեկոյան Իջևանի անկախության փողոցում գտնվող խանութի դռան փականը կոտրելու միջոցով մտել ու գողություն է կատարել։ Մթերային խանութից գողացել էին տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP