TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

10:00 31.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ինչպե՞ս են ադրբեջանցիները մտադիր իրենց «մարդասիրական օգնությունը» հասցնել Արցախ

22:06 30.08.2023

Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]

̰
Հսկայական մարդակեր-շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա

21:10 30.08.2023

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Պորտ Մաքքուարի քաղաքի լողափում շնաձուկը հարձակվել է սերֆերի վրա և կծել նրան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 44-ամյա տղամարդը լողափում սերֆինգ է կատարել, երբ նրա վրա հարձակվել է մեծ սպիտակ շնաձուկը, որը հայտնի է նաև որպես մարդակեր-շնաձուկ: Ավստրալացին պայքարել է շնաձկան հետ երեսուն վայրկյան: Դրանից հետո մյուս սերֆերները նրան […]

̰
Որսորդները վեց ժամ կռիվ են տվել հսկայական ալիգատորի հետ

20:57 30.08.2023

ԱՄՆ-ում բռնել են չորս մետրանոց ալիգատորի և նոր ռեկորդ սահմանել Միսիսիպի նահանգում։ Այս մասին հայտնում է WFTV-ն։ Հսկայական ալիգատորին բռնել են Թաներ Ուայթը, Դոն Վուդսը, Ուիլ Թոմասը և Ջոյ Քլարկը։ Տղամարդիկ Յազո գետի վրա որսի են գնացել՝ խոշոր կոկորդիլոսի գտնելու նպատակով։ Նրանք հանդիպել են մեծ սողունների, սակայն մտադրվել են գերազանցել նախորդ նվաճումը և չեն մոտեցել […]

̰
ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

20:50 30.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի […]

̰
4 քաղաքացու կծել է շունը․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

20:10 30.08.2023

Օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաև […]

̰
Տղամարդը կայծակի 2 հարված է ստացել 5 րոպեում

18:45 30.08.2023

Չինաստանի Գույչժոու նահանգի բնակիչը ողջ է մնացել  հինգ րոպեում երկու անգամ կայծակի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Oddity Central-ը։ Լյու Նան անունով մի տղամարդ տան բակում է եղել, երբ հանկարծ տեսել է պայծառ լույսի բռնկում: Դրանից հետո չինացին ընկել է հատակին ու կորցրել գիտակցությունը։ Երբ Նանը ուշքի է եկել, նորից լույս է տեսել. նրան […]

̰
96 երեխաների հայրը թողել է աշխատանքն ու գնացել նրանց փնտրելու

18:37 30.08.2023

ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչը, ով աշխատել է որպես սերմնահեղուկի դոնոր, թողել է աշխատանքն ու գնացել իր զավակներին փնտրելու։ Այս մասին հայտնում է LAD Bible-ը։ 32-ամյա ծրագրավորող Դիլան Սթոուն-Միլլերը 96 երեխա ունի։ Երեխաները երբեք չեն հանդիպել իրենց կենսաբանական հորը: 2020 թվականին Սթոուն-Միլլերի կենսաբանական դուստրերից մեկի մայրը կարողացել է գտնել նրան սոցիալական ցանցերի միջոցով։ Այդ ժամանակ նրա […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել քաղաքացիների հետ հանդիպումներ

18:09 30.08.2023

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։ Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնում՝ միջոցառմամբ հետաքրքրված քաղաքացիների, համայնքապետարանների ներկայացուցիչների, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ՝ Արենի, Խաչիկ, Վայք և Եղեգնաձոր բնակավայրերից։ ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ […]

̰
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են «Մակարով»

16:27 30.08.2023

Օգոստոսի 29-ին, ժամը 12.25-ին, Արմավիրի քրեական հետախույզները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիրի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով: Տղամարդը հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, այն գտել է Երևան-Արմավիր ճանապարհի ճամփեզրին: […]

̰
Առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում

16:08 30.08.2023

Նորայր Շախվերդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով։ Իսկ օգոստոսի 28-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա մասին տեղեկություն ունենալու դեպքում Ոստիկանությունը խնդրում է հայտնել Արաբկիրի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գողացել էին կնոջ դրամապանակը

15:34 30.08.2023

Օգոստոսի 29-ին մայրաքաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ծառայող պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ օգտվելով իր անուշադրությունից` պայուսակից գողացել են դրամապանակը: Նա մատնացույց է արել երկու տղամարդու, որոնց կասկածելով` ինքը մոտեցել է նրանց և հետ վերցրել դրամապանակը: Ժամը 22.50-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի […]

̰
30-ամյա տղամարդը գազ է փչել 72-ամյա մորաքրոջ աչքերին, գցել գետնին և հափշտակել նրա հեռախոսն ու պայուսակը

15:19 30.08.2023

Օգոստոսի 27-ին, ժամը 9.25-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում անհայտ անձը գազ է փչել 72-ամյա մորաքրոջ աչքերին, գցել գետնին և հափշտակել նրա հեռախոսն ու պայուսակը, որի մեջ եղել է 300 դոլար և 520 հազար դրամի ադամանդե քարեր: Մեկնել են Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ ու […]

̰
25-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին

15:14 30.08.2023

Օգոստոսի 29-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ստացել են տեղեկություն, որ նախորդ օրը, ուշ երեկոյան, Մրգավետ գյուղում գտնվող գարեջրատանը վիճաբանություն է ծագել մատուցողուհու և 25-ամյա տղամարդ հաճախորդի միջև: Վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին: Վիճաբանությունը շարունակվել է դրսում: Այդ ընթացքում գարեջրատան հարևանությամբ բնակվող 45-ամյա տղամարդը, վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու […]

̰
Իջևանի ոստիկանները բացահայտեցին խանութի գողությունը. կասկածյալը ձերբակալվեց իրեղեն ապացույցները ձեռքին

14:56 30.08.2023

Օգոստոսի 29-ին, կեսգիշերից քիչ անց, Տավուշի մարզի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ երեկոյան Իջևանի Անկախության փողոցում գտնվող խանութի դռան փականը կոտրելու միջոցով մտել ու գողություն են կատարել: Մեկնել է ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, նաև՝ քննիչ, փորձագետ ու պարեկներ: Մթերային խանութից գողացել էին տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս: […]

̰
Լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, վերականգնողական վարժանքներով թերապիայի և այլ անվճար ծառայություններ՝ երեխաներին

12:51 30.08.2023

Լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, վերականգնողական վարժանքներով թերապիայի և այլ անվճար ծառայություններ՝ երեխաներին։ Հայտարարությունն արել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

̰
Ավտովթարի ենթարկված աղջիկը հիվանդանոցում մահացել է

12:07 30.08.2023

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 09.10-ին, 34-ամյա մի կին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել 2013 թ. ծնված Նարե Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վեդիի» հիվանդանոց: Օգոստոսի 29-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ աղջիկը գիտակցության չգալով մահացել է:

̰
Հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

11:50 30.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Հայոց լեզու», մայրենի՝ ազգային փոքրամասնության դպրոցների համար, «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ սեպտեմբերի 30-ին, «Տարրական ուսուցման […]

̰
Հետախուզվողը բերվեց «Զվարթնոցի» գծային բաժին

11:42 30.08.2023

Օգոստոսի 29-ին, ժամը 5.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են բերել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Գեղամ Հ.-ին: 2022 թ. հուլիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը, որը անզգուշությամբ […]

̰
Գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի՝ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները ՀՀ-ին վերադարձնելու դիմումը

11:25 30.08.2023

Գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի՝ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները ՀՀ-ին վերադարձնելու դիմումը. մասնակի հաշտության համաձայնությունը դատարանում է: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Կատարված […]

̰
53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած

10:34 30.08.2023

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը: Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա: Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

10:14 30.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 22 ահազանգ է ստացվել

10:07 30.08.2023

Օգոստոսի 25-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Իջևան, Բերդ, Եղվարդ, Վեդի, Բյուրեղավան քաղաքներում, Նորապատ, Ջրահովիտ, Կարբի, Ագարակաձոր, Հովտաշեն, Դիտավան, Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 գյուրզա, 1 […]

̰
Տանձավեր-Վերին Խոտանան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

10:00 30.08.2023

Օգոստոսի 30-ին ժամը 06:20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Վերին Խոտանան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Ոստիկանությունից թաքնված խարդախը հայտնաբերվել է ծանոթությունների կայքում

22:25 29.08.2023

Բրիտանական Սաֆոլկ նահանգի Միլդենհոլ քաղաքից խարդախին, ով ավելի քան վեց ամիս թաքնվում էր ոստիկանությունից, հայտնաբերել են ծանոթությունների կայքում։ Այս մասին հայտնում է Suffolk Live-ը։ Ուեյն Փարքերը ներկայացել է որպես անասնաբուծական ֆերմեր, ինչը նրան թույլ է տվել վարկեր ստանալ բազմաթիվ ընկերություններից։ Փոխառությունների գումարը կազմել է ավելի քան 765 հազար ֆունտ: Բրիտանացին հազվադեպ էր պարտքերը վերադարձնում, իսկ […]

̰
Անահիտ Մանասյանն Արգենտինայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

19:56 29.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, կայացած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով խախտվում են Արցախի բնակչության հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ […]

̰
Թատերական փառատոնում Լիլիա Մուկուչյանը «Լավագույն կին դերակատար» անվանակարգում արժանացել է մրցանակի

19:42 29.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դերասաններ Արմեն Քուշկյանն ու Լիլիա Մուկուչյանը մասնակցել են Կինեշմայում (ՌԴ) կայացած «Օստրովսկի-FEST» միջազգային V թատերական փառատոնին: Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, իսկ Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա» մոնոներկայացումը՝ ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի («Արմմոնո» փառատոնի նախագիծ): Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների աշխատանքները: «Օստրովսկի-ՖԵՍՏ» […]

̰
ՀՀ ներքին գործերի նախարարը հետևել է ոստիկանների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման գործընթացին

18:46 29.08.2023

Օգոստոսի 29-ին ՆԳՆ կրթահամալիրում կայացել է ոստիկանության ծառայողների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման փուլը, որին հետևել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ եղել է մարզասրահում և վազքուղում։ Նա հետաքրքրվել է ինչպես ֆիզիկական պատրաստության, այնպես էլ ատեստացիայի ընդհանուր գիտելիքների ստուգման փուլի ընթացքով և հաջողություն մաղթել ոստիկաններին։ Ֆիզիկական պատրաստության […]

̰
Երեք անձի մեղադրանք է ներկայացվել քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար

18:32 29.08.2023

Մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության լիակատար խեղաթյուրմամբ, անհիմն մեղադրանքներ են հնչել 2023թ․ հունիսի 16-ին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի վայրում, իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ քննիչի կողմից ավտովթարից տուժածի հարազատների նկատմամբ իբրև թե հրահրիչ վարքագիծ թույլ տալու, դրա արդյունքում […]

̰
Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով

16:00 29.08.2023

Մասիսի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 28-ին, ժամը 10.20-ին, Սամարա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1968 թ. ծնված Զոհրաբ Զ.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ԱՆ պրոբացիոն ծառայություն:

̰
BACK_TO_TOP