TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 334 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:20 07.09.2023

Սեպտեմբերի 5-7-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 54 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 7000 քմ, Քուչակ գյուղում՝ 2 հա, Թաթուլ […]

̰
Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

08:15 07.09.2023

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 250 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել՝ […]

̰
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը

08:09 07.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

08:05 07.09.2023

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

07:57 07.09.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:  

̰
Հոգեբանը խոսել է պասիվ ագրեսիային ճիշտ արձագանքելու մասին

22:09 06.09.2023

Պասիվ ագրեսորի հետ հանդիպելիս ավելի լավ է չտրվել սադրանքին և չբորբոքել կոնֆլիկտ, ասում է հոգեբան Ռինալիա Սաֆինան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես ճիշտ արձագանքել պասիվ ագրեսիային։ Ըստ Սաֆինայի՝ պասիվ ագրեսիան սեփական բացասական հույզերը ճիշտ արտահայտելու անկարողությունն է։ Նման պահվածքն արտահայտվում է հեգնական կատակներով, կասկածելի հաճոյախոսություններով, ակնարկային արտահայտություններով։ Այս ամենը թերզարգացած հուզական ինտելեկտի […]

̰
Քննարկվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերելի հարցեր. Անահիտ Մանասյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

21:46 06.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը, ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` թեժ գծի կատարելագործմանը վերաբերելի հարցեր։ Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ […]

̰
Շան մեծության առնետները գրավել են բրիտանական քաղաքը

21:21 06.09.2023

Բրիտանական Գլազգո քաղաքի թաղամասերից մեկում արհմիություններն արգելել են աղբահաններին աշխատանքի դուրս գալ հսկայական առնետների պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Խոշոր կրծողներ բնակություն են հաստատել Սկոտսթոնի տարածքում։ Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ կարելի է գտնել Չիուահուա շների մեծության կրծողներ։ Իշխանությունները փորձել են վերահսկել վնասատուներին, սակայն մինչ այժմ ոչինչ չի հաջողվել: Արդյունքում, աղբահանների արհմիությունները խորհուրդ են […]

̰
300 հայրենադարձ, 700 էլ․ նամակ և 150 զանգ 20 երկրից. երկու ամիս է՝ գործում է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

20:30 06.09.2023

Արդեն երկու ամիս է, ինչ գործում է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը՝ նպատակ ունենալով խթանել հայրենադարձությունը, աջակցել հայրենադարձների արդյունավետ ինտեգրման գործընթացին և ակտիվ ներգրավմանը Հայաստանի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին: Այս տարի հուլիսին կայացած պաշտոնական բացումից ի վեր՝ կենտրոնն ընդունել է ավելի քան 300 հայրենադարձի, ստացվել է 700 էլ․ նամակ և 150 զանգ 20 երկրից, […]

̰
ՄԻ պաշտպանը ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

20:03 06.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։ Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել […]

̰
Հետախուզվողն օդանավակայանում կամավոր ներկայացել է ոստիկաններին

16:03 06.09.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 5-ին, ժամը 23.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1991 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը 2022 թ. հունիսի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Արսեն Բ.-ն ներկայացվել է ոստիկանության […]

̰
Արտաշատի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը, կանխել հնարավոր հետևանքները

15:39 06.09.2023

Արտաշատի քրեական հետախույզները սեպտեմբերի 5-ի երեկոյան ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում մի քանի հոգի վիճաբանում են, հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ՝ տևական ժամանակ խախտելով հասարակական կարգը: Հաջողվել է նաև պարզել, որ մեքենաները վարելու հարցի շուրջ ծագած վեճը պետք է ունենա շարունակություն: Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով ոստիկանները Մխչյան-Բյուրավան ճանապարհին կից դաշտում ժամը 20.35-ին […]

̰
Միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող օտարերկրացին հայտնաբերվեց Երևանում

15:10 06.09.2023

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել ու բաժին է տեղափոխվել Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի Թագավորության 36-ամյա մի քաղաքացի: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Հայաստանում Ինտերպոլի ԱԿ բյուրոն:

̰
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են գողացած մեքենան

14:53 06.09.2023

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն զանգած մի մի քաղաքացի հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.20-ից մինչև 16.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու և շարժիչը գործի գցած լինելու հանգամանքից, գողացել են Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենան: Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել […]

̰
ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ վտանգավոր սննդամթերք

11:50 06.09.2023

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։ Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։   Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․ […]

̰
Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը

11:16 06.09.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Սեմյոնովում ուռուցքաբանին ձերբակալել են՝ ծանր հիվանդների դեղերը ֆիզլուծույթով փոխարինելու համար

11:02 06.09.2023

Նիժնի Նովգորոդի մարզում ուռուցքաբանին կասկածում են ծանր հիվանդների համար դեղեր գողանալու մեջ։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Սեմյոնովում։ Իրավապահների խոսքով՝ բժիշկը բուժքույրերին հրահանգել է անհույս հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցների փոխարեն աղի լուծույթ ներարկել։ Ըստ քննիչների՝ նա վերցրել է հիվանդներին նշանակված դեղերը և դրանք վաճառել սև շուկայում։ Տղամարդը բերման է ենթարկվել։ […]

̰
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված

10:19 06.09.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 3, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, խարդախության, խուլիգանության, թմրանյութի իրացման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

10:09 06.09.2023

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

̰
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:44 06.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Սեպտեմբերի 7-ին` ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»։  

̰
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը․ ՊՆ

09:29 06.09.2023

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

07:57 06.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Երիտասարդը սիրահարվել է իրենից երկու անգամ մեծ մի կնոջ և քննադատության արժանացել հարազատների կողմից

22:12 05.09.2023

Քենիայից մի տղամարդ իր սիրելիին ներկայացրել է ընտանիքին և դատապարտվել տարիքային տարբերության պատճառով։ Այդ մասին գրում է Pulse-ը։ 22-ամյա Պրոմիս Կարագնան որոշել է ընտանիքին ներկայացնել իր ընկերուհուն՝ Տերիանեին, ով իր 40-ամյա մորից մի փոքր մեծ է։ «Երկար ելույթներ չեն լինելու. նա իմ երկրորդ կեսն է: Այն մարդը, ում ես սիրում եմ»,- ասել է Կարագնան իր […]

̰
Սեպտեմբերի 6-ի հոսանքանջատումների գրաֆիկը Երևանում և մարզերում

20:21 05.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ` 11։00-17։00 Լուսակն, Ագարակ և Աղձք գյուղեր, Արարատի մարզ` 10։00-11։00 Ոսկետափ գյուղ, Այգավան գյուղ՝ մասնակի, 10։00-13։00 Վանաշեն, Սևակավան, Ուրցաձոր գյուղեր մասնակի, 10։30-12։30 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր մասնակի, 11։00-12։00 Փոքր Վեդի, Տափերական գյուղեր, Նոր Կյանք […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

19:30 05.09.2023

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

̰
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին. իրականացվելու է համատեղ աշխատանք

18:53 05.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:  Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն […]

̰
Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

18:36 05.09.2023

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին և 6-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 հատ ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս, […]

̰
Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

18:16 05.09.2023

ՀՀ կառավարության 216-Ն որոշման փոփոխությամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերի փոփոխությունները: Ըստ այդմ, կառավարման նոր համակարգով դեռևս չաշխատող հաստատությունների համար տրվել են համապատասխան կարգավորումներ: ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝ Տնօրեն, տնօրենի տեղակալ, համակարգող՝ կրթական […]

̰
Մասնագիտական տոնի առթիվ ՆԳ նախարարը պարգևատրել է մի խումբ փրկարարների

18:05 05.09.2023

Սեպտեմբերի 5-ին Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Շնորհավորելով փրկարար ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը, որը սոսկ ծառայություն չէ, այլ մարդասիրական առաքելություն։ Նախարարը կարևորել է փրկարար ծառայողների նվիրումը, անձնուրացությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը, որոնց շնորհիվ […]

̰
Առաջիկայում օրենսդրորեն կսահմանվեն հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները

15:40 05.09.2023

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի […]

̰
BACK_TO_TOP