15:32 05.09.2023
Առաջարկվում է ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության դիմումի հիման վրա նպաստը վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում: […]
14:52 05.09.2023
Քննիչները քրեական գործ են հարուցել Կուբանում մանկահասակ երեխայի մահվան փաստով։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, հայտնել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի Քննչական կոմիտեից։ «Ընտանիքի 28-ամյա հայրը կրծողների դեմ պայքարի նպատակով բնակելի տան տարածքում տեղադրել է թույն պարունակող հաբեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տարածքում կրծողների դեմ թույն լցնելուց հետո զույգը 1,5 ամսական երեխայի հետ գնացել […]
14:12 05.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
13:38 05.09.2023
Սեպտեբերի 4-ին, ժամը 19-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մինսկի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 1995 թ. ծնված Աշոտ Ֆ.-ն, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:31 05.09.2023
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացրին իրենց բաժնի այլ ծառայությունների և Կոտայքի մարզային վարչության գործընկերների հետ: Սեպտեմբերի 4-ին հաջողվեց պարզել, որ բուժականցի 34-ամյա մի տղամարդ Եղվարդի Երևանյան խճուղում կատարել է մալուխների գողություն: Նույն օրը, ժամը 20.30-ին, նույն խճուղում նա ձերբակալվել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: […]
12:40 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, գիշերվա ժամը մեկին մոտ, մայրաքաղաքի պարեկները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի: Նա մեքենան անկանոն էր վարել` այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
12:14 05.09.2023
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» […]
11:53 05.09.2023
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում իրականացրել են ուժեղավված ծառայություն՝ հայտնաբերվել է 515 խախտում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:28 05.09.2023
2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և […]
11:15 05.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Սեպտեմբերի 5-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
10:58 05.09.2023
Գողացել էր խանութպանի բջջայինը․ Մասիսի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:52 05.09.2023
Ուսումնական տարվա սկզբի հետ զգալիորեն փոխվում է երեխայի կյանքը և սովորական ռեժիմը, մեծանում է մարմնի և նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչը մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սեպտեմբերի 5-ին մանկաբույժ Օլգա Տատարկինան «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչ հիվանդություններ կարող են զարգանալ դպրոցականների մոտ ուսումնական տարվա սկզբին և ինչպես կանխել դրանք։ Նա նշել է, […]
10:40 05.09.2023
Սիսիանում ինքնաձիգ ու զինամթերք է հայտնաբերվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:21 05.09.2023
Օգոստոսի լույս 30-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում Շիրակի պարեկները Գյումրիի Անկախության հրապարակում ճանապարհային երթևեկության կաննոները խախտելու համար կանգնեցրել են NISSAN մակնիշի մի ավտոմեքենա: Օտարերկրյա վարորդը ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Կումայրիի բաժին: Մանրամասները տեսանյութում:
09:33 05.09.2023
Սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:46 05.09.2023
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մոտ 40 չվերթ հետաձգվել է մեկնման և ժամանման համար, ևս երկուսը չեղարկվել է, հայտնում է Yandex.Timetables ծառայությունը։ Երեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 5:25-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 24 չվերթ, եւս երկուսը չեղարկվել է։ «Դոմոդեդովոյում» երկու չվերթ է հետաձգվել. Բացի դրանից, ևս 14 չվերթ հետաձգվում է Շերեմետևոյում։ Ավելի վաղ Մոսկվայի […]
08:25 05.09.2023
Վիրաբույժ Տիգրան Ալեքսանյանը բացահայտել է ամուսնացած ռուս կանանց շրջանում տարածված պլաստիկ վիրահատությունները. այս մասին նյութը հայտնվել է «Բժիշկ Պետեր» հրատարակության կայքում։ Բժշկի խոսքով՝ շատ կանայք ամենից հաճախ դիմում են միջամտությունների, որոնք ուղղված է ծերացման առաջին նշանների շտկմանը։ Դրանք են՝ ռինոպլաստիկա, Բիշի բշտիկների հեռացում, լիպոֆիլինգ և լիպոսակցիա։ Բժիշկը նշել է, որ վերջին դեպքում կարևոր է չչափազանցնել […]
23:31 04.09.2023
Բրիտանական National Private Investigators ընկերության մասնավոր հետախույզ Ջեք Չարմանը բացահայտել է այն հիմնական նշանները, որոնք ազդարարում են զուգընկերոջ անհավատարմության մասին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ Փորձագետի կարծիքով՝ զուգընկերոջը դավաճանության մեջ կասկածող մարդը առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի նրա վարքագծի փոփոխությանը։ Չարմանը պնդում է, որ անհավատարիմ թաքցնում է թաքցնում է իր բջջային հեռախոսը, մաքրում […]
20:46 04.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ` 11։00-17։00 Արտենի գյուղ, Արարատի մարզ` 10։00-11։00 Սիսավան գյուղ, 10։00-13։00 Վանաշեն, Սևակավան և Ուրցաձոր գյուղ մասնակի, 10:30-15:30 Այգեպատ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 11։00-13։00 Գլաձոր և Վերնաշեն գյուղեր մասնակի, Կոտայքի մարզ` 10:00-16:30 Զովունի […]
20:05 04.09.2023
Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդածին են և մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք։ Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական […]
19:46 04.09.2023
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ […]
18:13 04.09.2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության վերահսկողություն նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում շենքերի, շինությունների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը ծախսվող էներգետիկ ռեսուրսների մասով իրականացվել է ոչ պատշաճ […]
15:50 04.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիկսը։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին պաշտոնավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքի և սերտ համագործակցության համար։ Հանդիպման […]
13:16 04.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
12:17 04.09.2023
Սեպտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3.30-ին, «1-02» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Թամանցիների փողոցում, հյուրանոցային համալիրից լսվում են կրակոցի ձայներ: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Մեկնել են նաև պարեկներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ և 12 պարկուճ: Շենգավիթի քրեական հետախույզների և մայրաքաղաքի […]
11:12 04.09.2023
ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը մաքրության ժամանակ գտել է վիճակախաղի վաղուց մոռացված տոմսը և շահել 100 հազար դոլար։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Բախտը ժպտացել է Դուգլաս Հերբերտին Ռիչմոնդից: Տղամարդը պատմել է, որ որոշել է մաքրել իր պիկապ մեքենան և պատահաբար նկատել է Powerball վիճակախաղի մի քանի հին տոմս։ Տղամարդը որոշել է ստուգել դրանք և պարզել […]
11:00 04.09.2023
Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում […]
09:35 04.09.2023
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու տարածքում […]