TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում անհետացել է գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան

15:23 29.08.2023

Գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան անհետացել է Մոսկվայում։ Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել է նրա մայրը՝ Եկատերինան։ «Ալինայի մասին դեռ տեղեկություն չկա։ Մինչ մենք փնտրում ենք, կան միայն տեսագրություններ, թե ինչպես է նա մտել այգի, և ոչ ավելին»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Գորբաչովայի մայրը։ Այժմ, նրա խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավված է կինոլոգ, սակայն մարզուհու անհետացումից բավական ժամանակ […]

̰
Հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

15:17 29.08.2023

Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Վրաստանի մայրաքաղաքից Հայաստան է տեղափոխել 1995 թ. ծնված Գոռ Խ.-ին: 2019 թ. օգոստոսի 12-ից Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար, խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է ոստիկանության […]

̰
Տղամարդը կտրող-ծակող առարկայով հարվածել էր 34-ամյա տուժածին

15:10 29.08.2023

Հունիսի 27-ին, ժամը 1.10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել էր հաղորդում, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ Գայի պողոտայի շենքի բակում վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել են: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Առավոտյան տուժածը պատմել էր, որ կեսգիշերից քիչ անց բակում լսել է […]

̰
Ֆանարջյան փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

15:03 29.08.2023

Օգոստոսի 21-ին, ժամը 19.45-ին, մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցում 23-ամյա տղամարդը, վարելով «Օպելը», վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Ռազմիկ Կալեյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 27-ին, ժամը 1.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ Ռազմիկ Կալեյանը մահացել է:

̰
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը

14:35 29.08.2023

Օգոստոսի 29-ին, ժամը 11։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ա․ Մ․-ին (ծնված 1960 թ․) պատգարակով մոտ 100 մետր իջեցրել են […]

̰
Ձերբակալվածների մոտ կային բանալիներ ու դուռ բացելու գործիքներ

14:14 29.08.2023

Հուլիսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ դռան փականը կոտրել-մտել են իր բնակարան: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր, իսկ ձեռնարկած գործողություններն արագ արդյունքի չհանգեցրին: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին երկու ամիս անց: Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են 42 և 39 տարեկան […]

̰
Նոր տեսախցիկ․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը

13:20 29.08.2023

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանող սարք: Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ […]

̰
34-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող ամուսինը ճանաչվել է անմեղսունակ

11:25 29.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 08։53-ին, Վանաձոր քաղաքի բնակիչը զանգահարել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային […]

̰
Կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է

11:17 29.08.2023

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:17 29.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Կինն արթնացել է կոմայից ու անմիջապես ամուսնացել

21:55 28.08.2023

Կանադայում մի կին արթնացել է կոմայից սեփական հարսանիքից ընդամենը օրեր առաջ և անմիջապես ամուսնացել։ Այս մասին հայտնում է Global News-ը։ Կանադայի բնակչուհի Սառա Կեմպինսկան և նրա փեսացուն արդեն երկու տարի է՝ պատրաստվում էին հարսանիքի։ Արարողությունը պետք է տեղի ունենար հունիսի 3-ին։ Սրանից քիչ առաջ կինը վիրահատության է ենթարկվել. նա տառապում էր աուտոիմուն հիվանդությամբ, որն ախտահարում […]

̰
Իտալիայում գողերը ներողության խնդրանքով գրություն են թողել

19:20 28.08.2023

Իտալիայի հյուսիսային Պորդենոնե նահանգում գողերը բնակարանի տերերին ներողության խնդրանքով և համերաշխության գրություն են թողել, հայտնում է տեղական il Gazzettino թերթը։ «Կներեք, բայց մենք փող չունենք ու պետք է սնվենք։ Բայց տեսնում եմ, որ դուք էլ ոչինչ չունեք։ Հանգստություն»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Հարձակվողները տանը արժեքավոր ոչինչ չգտնելով՝ տարել են սուրճի մեքենան և գրիլի սարքը։ Քննությունը […]

̰
Կաշառք տալու դեպք Ապարանում․ պարեկները ձերբակալել են վարորդին

18:23 28.08.2023

Կատարած խախտումը չարձանագրելու համար վարորդը ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք։ 28-ամյա վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին։  

̰
Վիճաբանություն, ծեծկռտուք Վանաձորում․ կան վիրավորներ

13:13 28.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Բազումի […]

̰
Դանակահարություններ Երևանում․ բժիշկները պայքարում են 20 և 26-ամյա երիտասարդների կյանքի համար

12:41 28.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ […]

̰
Օգոստոսի 21-27-ը Երևան քաղաքում ծնվել է 417 երեխա

11:57 28.08.2023

Օգոստոսի 21-27-ը Երևան քաղաքում ծնվել է 417 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  

̰
51-ամյա Աշոտ Լալայանը որոնվում է որպես անհետ կորած

11:29 28.08.2023

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 51-ամյա Աշոտ Լալայանը: Նա օգոստոսի 19-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել: Աշոտ Լալայանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Եղնիկ գյուղում հայտնաբերել և ձերբակալել են տղամարդուն՝ պատժի կրումից խուսափելու մեղադրանքով

11:05 28.08.2023

Օգոստոսի 26-ին, ժամը 11.45-ին, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում հայտնաբերել և ձերբակալել են Վանուշ Ս.-ին: Հունիսի 21-ից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի` պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
44 ՃՏՊ, 7 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր վնասվածքներ․ վերջին 3 օրվա պատկերը

10:57 28.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 25-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 7-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 13, խարդախության՝ 11, հոգեկան ներգործության և խուլիգանության՝ 4-ական, ընտանեկան բռնության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, շորթման, բնակարանային […]

̰
Պաշտպանի աջակցությամբ կասեցվել է հոգեբուժարանում անձին հատուկ բաժանմունք տեղափոխելը

10:45 28.08.2023

Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հոգեբուժական հաստատությունը ցանկանում է իր պաշտպանյալին ընդհանուր հսկողության բաժանմունքից տեղափոխել հատուկ հսկողության բաժանմունք՝ հարկադիր բուժումը շարունակելու նպատակով։ Փաստաբանի պնդմամբ՝ ինքը դեռևս դատարանի որոշումը չի ստացել և ստանալու պարագայում ցանկանում է բողոքարկել։ Բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես կապ է հաստատվել հոգեբուժական հաստատության ղեկավարի […]

̰
Հրդեհ Աղավնաձոր գյուղում

08:10 28.08.2023

Օգոստոսի 28-ին, ժամը 06։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

07:59 28.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը

23:40 27.08.2023

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպաններ։ Ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ և ներկա գտնվել  «ՖԵՍՏԻՎԱՌ»  փառատոնին

22:05 27.08.2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առկա խնդիրներին, քննարկել է համատեղ լուծումների հնարավորությունները: Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի […]

̰
Երևանում և որոշ մարզերում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը

21:45 27.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 67, 69, 71 շենքեր, Սվաճյան փ. 24, 26 շենքեր, Հասրաթյան փ. 14, 16 շենքեր, 11:00-17:00 Մոսկովյան փ. 36, 40 շենքեր, Սարյան փ. 4 շենք, Բաղրամյան պող. 2 շենք, Բաղրամյան 1-ին փակ․ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

21:24 27.08.2023

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

̰
Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:47 27.08.2023

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։ Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում […]

̰
Բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում ՀՀ քննչական կոմիտեի թիմը գրավել է առաջին տեղը

14:59 27.08.2023

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում ՀՀ քննչական կոմիտեի թիմը գրավել է առաջին տեղը և արժանացել համապատասխան պատվոգրի և գավաթի։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին ներդրած ջանքերի և արձանագրած արդյունքի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը

14:50 27.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

̰
Այսօր Սևանա լճի օրն է

14:12 27.08.2023

ՇՄ նախարարությունից հիշեցնում են՝ 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։ «Հարգելի քաղաքացիներ, ամեն անգամ լիճ գնալիս հիշեք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա […]

̰
BACK_TO_TOP