TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.19 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը

23:40 27.08.2023

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպաններ։ Ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ և ներկա գտնվել  «ՖԵՍՏԻՎԱՌ»  փառատոնին

22:05 27.08.2023

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առկա խնդիրներին, քննարկել է համատեղ լուծումների հնարավորությունները: Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի […]

̰
Երևանում և որոշ մարզերում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը

21:45 27.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 67, 69, 71 շենքեր, Սվաճյան փ. 24, 26 շենքեր, Հասրաթյան փ. 14, 16 շենքեր, 11:00-17:00 Մոսկովյան փ. 36, 40 շենքեր, Սարյան փ. 4 շենք, Բաղրամյան պող. 2 շենք, Բաղրամյան 1-ին փակ․ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

21:24 27.08.2023

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 19:20-19:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

̰
Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:47 27.08.2023

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։ Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում […]

̰
Բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում ՀՀ քննչական կոմիտեի թիմը գրավել է առաջին տեղը

14:59 27.08.2023

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում ՀՀ քննչական կոմիտեի թիմը գրավել է առաջին տեղը և արժանացել համապատասխան պատվոգրի և գավաթի։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին ներդրած ջանքերի և արձանագրած արդյունքի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը

14:50 27.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

̰
Այսօր Սևանա լճի օրն է

14:12 27.08.2023

ՇՄ նախարարությունից հիշեցնում են՝ 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։ «Հարգելի քաղաքացիներ, ամեն անգամ լիճ գնալիս հիշեք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա […]

̰
Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

12:07 27.08.2023

Օգոստոսի 26-ին, ժամը 21:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի Ոտանյան փողոցի տներից մեկի բակում այրվում են խոտի հակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոպանյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, […]

̰
Սկսում ենք փոքր տարիքից. Տաթևիկ Ռևազյանը որդուն ծանոթացրել է ավիացիային

11:30 27.08.2023

Քաղավիացիայի նախկին պետ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու՝ Մոնթեի հետ և գրել. «Սկսում ենք փոքր տարիքից»: Լուսանկարներն արվել են Ստեփանավանում:  

̰
Քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

11:05 27.08.2023

Օգոստոսի 26-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնիի հեթանոսական տաճարից Գեղարդի վանք տանող ճանապարհին՝ սարերում, օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Խոսրովի պետական արգելոց ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել […]

̰
Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է

10:50 27.08.2023

Օգոստոսի 26-ին, ժամը 19։46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է․ խմբի անդամներից մեկը վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարաներն անտառում հայտնաբերել են քաղաքացիներին (2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացի) և փրկարարական ավտոմեքենայով […]

̰
Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

10:35 27.08.2023

Օգոստոսի 26-ին, ժամը 23։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Րաֆֆու փողոցի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել՝ 08։24-ին։ Այրվել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 47․2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:24 27.08.2023

Օգոստոսի 24-27-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Ապագա գյուղում՝ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:08 27.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը […]

̰
86-ամյա տղամարդը գողացել է եղբոր ինքնությունը և կես դար ապրել նրա անունով

21:42 26.08.2023

86-ամյա ամերիկացին մեղավոր է ճանաչվել եղբոր ինքնությունը գողանալու համար։  Ինչպես հայտնում է Fox News-ը, տղամարդը փորձել է գումար աշխատել՝ օգտագործելով իր սոցիալական ապահովության համարանիշը։ Նապոլեոն Գոնսալեսը Էթնայից ստանձնել է իր հանգուցյալ եղբոր՝ Գիլերմոյի ինքնությունը։ Գիլերմոն կյանքից հեռացել է 1939 թվականին մանուկ հասակում, իսկ 1965 թվականին Նապոլեոնն առաջին անգամ օգտագործել է նրա անունը։ Նա կես դար […]

̰
9-ամյա տղային մահվան ելքով վրաերթի ենթարկած «ԿաՄազի» վարորդին մի կերպ են փրկել հաշվեհարդարից

20:52 26.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 23-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի, Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ […]

̰
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է չայրել խոզանները

19:31 26.08.2023

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է չայրել խոզանները. «Մի՛ այրեք խոզանները։ Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը։ Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների […]

̰
Բացարձակ սուտ է․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիրքային առաջխաղացում և բարելավում չեն իրականացրել

17:12 26.08.2023

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է:

̰
Ավտոխուլիգանություն՝ Դիլիջանում

13:00 26.08.2023

Օգոստոսի 25-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Դիլիջանում ծառայություն իրականացնելիս, Տավուշի պարեկները կանգնեցրել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մի մեքենա: Առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Այնուհետև, ժամը 12.20-ից, «Միցուբիշի Պաջերոյի» վարորդը Դիլիջանի օղակաձև խաչմերուկի մոտ հինգ րոպե մեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով, անկանոն կերպով մի քանի պտույտ կատարել կողասահքով, […]

̰
51-ամյա Աշոտ Լալայանը որոնվում է որպես անհետ կորած

12:55 26.08.2023

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 51-ամյա Աշոտ Լալայանը: Նա, օգոստոսի 19-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել: Աշոտ Լալայանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Հետախուզվողը ներկայացվել է ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչություն

12:29 26.08.2023

Բազումի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների գործընկերների հետ: ՀՀ քր. օր. 255-րդ հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզվող (խափանման միջոցը՝ ստորագրություն) Արմենուհի Թ.-ն օգոստոսի 25-ին, ժամը 11.40-ին, Ռ. Սևակի անվան այգու մոտ հայտնաբերվեց և տեղափոխվեց Բազումի բաժին: Նա ներկայացվել է ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչություն:

̰
Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են երկու հետախուզվողի

11:45 26.08.2023

Օգոստոսի 25-ին, ժամը 7.50-ին, Չարենցավանի քրեական հետախույզները Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1974 թ. ծնված Արմեն Հ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` խափանման միջոցը՝ ստորագրություն: Նույն մեղադրանքով հետախուզվող, 1984 թ. ծնված Աշոտ Մ.-ին Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են Երևանում և տեղափոխել բաժին:

̰
Երևանի զբոսայգիներից մեկում կատարված սպանությունը բացահայտվել է

11:30 26.08.2023

Օգոստոսի 24-ին, ժամը 1.20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստաոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը գիտակցության չգալով մահացել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և քննչական բաժնի ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, նշանակվեց […]

̰
Ալաբաման ցանկանում է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որը մահապատժի է ենթարկում բանտարկյալին՝ ստիպելով նրան մաքուր ազոտ շնչել

10:30 26.08.2023

Ալաբաման ցանկանում է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որը մահապատժի է ենթարկում բանտարկյալին՝ ստիպելով նրան մաքուր ազոտ շնչել, հայտնում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ նահանգի գլխավոր դատախազությունը տեղական գերագույն դատարանին խնդրել է Քենեթ Յուջին Սմիթի մահապատժի ամսաթիվը սահմանել։ Բանտարկյալը մահապատժի չի ենթարկվել 2022 թվականին, քանի որ նրան չէին կարող մահացու ներարկում անել։ «Ալաբաման ծրագրում է մահապատժի […]

̰
29 կիլոգրամ նիհարած տղամարդը բացահայտել է արդյունավետ նիհարելու գաղտնիքները

21:23 25.08.2023

Սինգապուրի 50-ամյա բնակիչը վատ սովորություններից հրաժարվելու շնորհիվ նիհարել է 29 կիլոգրամով և բացահայտել է արդյունավետ նիհարելու գաղտնիքները։ Նրա պատմությունը հրապարակում է South China Morning Post-ը։ Ավինաշ Գաուդան մանկուց ավելի շատ էր կշռում, քան իր հասակակիցները: Հաճախակի ճանապարհորդությունները, սթրեսը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, վատ սովորությունները և վատ սնվելը հանգեցրել են նրան, որ 2015 թվականի կեսերին Գաուդան սկսել […]

̰
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

19:52 25.08.2023

Օգոստոսի 25-ին, ժամը 15։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում այրվում է դաշտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և 5 հա խոզան։

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի հինգ մասնակցի մասով նախաքննությունն ավարտվել է

16:30 25.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով […]

̰
Զինված` Ազատության հրապարակում

16:21 25.08.2023

Օգոստոսի 24-ին, ժամը 19-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով, Ազատության հրապարակում ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ՝ երեք բալոնով և մետաղյա գնդակներով: Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

̰
Կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

16:13 25.08.2023

Օգոստոսի 24-ին, ժամը 17-ին, Արագածոտնի պարեկները, հոծ գիծը հատելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար կանգնեցրել են «Լեքսուս» մեքենայի վարորդին, որը, խախտումը չարձանագրելու համար, ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք: 63-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ապարանի բաժին: Հետո վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մեքենան տեղափոխվել է […]

̰
BACK_TO_TOP