16:30 25.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով […]
16:21 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 19-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով, Ազատության հրապարակում ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և օդաճնշիչ ատրճանակ՝ երեք բալոնով և մետաղյա գնդակներով: Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
16:13 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 17-ին, Արագածոտնի պարեկները, հոծ գիծը հատելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար կանգնեցրել են «Լեքսուս» մեքենայի վարորդին, որը, խախտումը չարձանագրելու համար, ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք: 63-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ապարանի բաժին: Հետո վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մեքենան տեղափոխվել է […]
15:52 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում ստացվեց «Ալավերդի» բժշկական կենտրոնից: «1-03» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի ճոպանուղու վերևի կանգառի մոտ դանակահարված տղամարդ կա: Քիչ անց «Կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, սակայն ըստ բժիշկների` […]
15:40 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ստացվել է հաղորդում. զանգել և հայտնել էին, որ Արշակունյաց պողոտայում կրակոցի ձայներ են լսվում: Շտապ նշված վայր են մեկնել Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու պարեկներ: Ժամը 19.35-ին պարեկները, խուլիգանություն կատարելու, նաև ապօրինի զենք-զինամթերք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք երիտասարդի: Նրանք […]
15:20 25.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները: 2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից […]
15:05 25.08.2023
«Կանեփ-կակաչ 2023» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ 37-ամյա մի տղամարդ իր տանը կից օժանդակ շինությունում ունի զինամթերք։ Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են նշված հասցե։ Տանտերը իրավապահներին օժանադակ շինությունից ներկայացրել է թիթեղյա տարա, որի մեջ առկա էր 235 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանել […]
14:54 25.08.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Վրաստանի իրավապահ մարմինների ու Հայաստանում Վրաստանի ոստիկանության ներկայացուցչի հետ: Ձեռնարկված համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Վրաստանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և օգոստոսի 24-ին ՔՈԳՎ ծառայողների կողմից Թբիլիսի քաղաքից Հայաստան տեղափոխվեց 2020 թ. դեկտեմբերի 14-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվող, Արտաշատի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր ՀՀ […]
14:12 25.08.2023
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […]
13:22 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 1.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: 2020 թ. հունիսի 8-ից նա հետախուզվում էր Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:40 25.08.2023
Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին, ժամը 13.20-ին, Գայի պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմին:
12:12 25.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, ավազակության, ավտոմեքենայի […]
11:19 25.08.2023
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
21:50 24.08.2023
Մետեոզգայունության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ամրացնել անոթները, ասում է թերապևտ Օլեսյա Սավելևան։ Բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում եղանակների փոփոխությանը դիմանալու միջոցներ է անվանել։ Նրա խոսքով՝ «օդերեւութաբանական կախվածության» ախտորոշում գոյություն չունի։ Եղանակի փոփոխություններն ազդում են բոլոր մարդկանց վրա, բայց ոմանք ավելի զգայուն են, քան մյուսները: Եղանակի փոփոխության ժամանակ վատ ինքնազգացողություն ավելի հաճախ նկատվում է միգրենով, սրտանոթային […]
21:38 24.08.2023
Հայաստանի կառավարությունը Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուներին էլ կհատկացնի 450 մլն դրամ, կրթաթոշակները կբարձրցվեն, կհիմնանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:18 24.08.2023
Հնդկաստանի Տրիպուրա նահանգում ամբոխը աղջկան ու նրա սիրեկաններին կապել է սյանը՝ որպես պատիժ արտամուսնական կապի համար։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Բելոնիա քաղաքի մերձակա գյուղերից մեկում։ Տեղի բնակիչները որոշել են, որ իրենց հարևաններից մեկը դավաճանում է կնոջը մի աղջկա հետ, ով այցելել էր իր հարազատներին։ Երկուսին էլ բռնել են, […]
19:34 24.08.2023
2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի […]
19:08 24.08.2023
Ինքնաթիռում, որը կատարել է Փարիզ-Ֆորտ-դե-Ֆրանս չվերթը, վայրէջքից մեկ ժամ առաջ մի կին է ծննդաբերել։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնում է Franceinfo-ն։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ կնոջն օգնել են մի բուժքույր և բորտուղեկցորդուհիները։ Կինը տղա է լույս աշխարհ բերել։ Հենց ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում, նրանց դիմավորել են բժիշկները։ Հաղորդվում է, որ թե՛ մոր, թե՛ նորածնի […]
19:00 24.08.2023
Սլովակիայի դատարանը խոհարարին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ որպես բժիշկ ներկայանալու և ծերանոցի բնակիչներին թունդ դեղամիջոցներ նշանակելու համար, ինչը հանգեցրել է երեք անձի մահվան, հինգշաբթի հաղորդում է սլովակական tvnoviny.sk պորտալը։ «Խոհարար Իվան Բիհարին, ով ներկայացել է որպես բժիշկ, և մաքրուհի Վանեսա Պուտիկովան, ով ներկայացել է որպես բուժքույր, առանց համապատասխան որակավորում ունենալու ծերանոցում գտնվող ծերերին դեղորայք […]
18:46 24.08.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում: Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին: Վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ «Արագած ճամբար», «Լավա-Աղբյուր», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հանքավանի խոտորջուր առողջարան», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ» […]
14:12 24.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները: 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում […]
13:31 24.08.2023
Պարեկային ծառայությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել։ Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ահազանգի հետքերով մեկնել են Տիտոգրադյան փողոց: Շենքերից մեկի հետնամասում նկատել են երեք երիտասարդի, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով՝ փորձել է նետել պայուսակն ու աննկատ հեռանալ: Պարեկները, վիճաբանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և […]
13:23 24.08.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: «Նրան ճանաչողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
12:58 24.08.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շարքը, որի շրջանակում քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ ուղղությունը: Կարեն Կարապետյանը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործում հանրային ներգրավվածության և ներառականության ապահովման կարևորությունը: […]
12:50 24.08.2023
Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, […]
12:36 24.08.2023
Մոսկվայում մի դեռահաս օնլայն առևտրի խանութից գնել է օդամղիչ ատրճանակ և դրանով կրակել ընկերոջ դեմքին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, հայտնում է Известия-ի աղբյուրը։ Նշվում է, որ 15-ամյա դեռահասի ծնողները նրա՝ զենք գնելու մասին չգիտեին։ «Իհարկե, նա բոլորից գաղտնի զենք է գնել, առաջին հերթին՝ ծնողներից։ Միևնույն ժամանակ, նա այն պահում էր իր սենյակում»,- պատմել […]
12:25 24.08.2023
Օգոստոսի 23-ին, ժամը 18.35-ին, Արաբկիրի քրեական հետախույզները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Փափազյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 1978 թ. ծնված Ռաֆայել Ա.-ին: Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:17 24.08.2023
Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր է մշակվում: Մինչդեռ վարչապետը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ, և նրանք չեն կարողանում […]
11:29 24.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, զենք-զինամթերքի […]