17:17 23.08.2023
Ներքին գործերի նախարարությունը Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։ Ընդունելություն-մրցույթը նախատեսվում է Պարեկային ծառայության մայրաքաղաքի և բոլոր մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։ Ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով սահմանված 368 տեղերի գերակշիռ մասը՝ 299 տեղ (տեղերի ընդհանուր թվի 81,25 տոկոսը), հատկացվել է իգական սեռի դիմորդների համար, մնացած […]
14:49 23.08.2023
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին Պարոնյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 32-ամյա Արման Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
14:10 23.08.2023
Օգոստոսի 21-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լոռու մարզի Դեբեդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Դեբեդ մեկնած Գուգարքի բաժնի ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 20-ի ժամը 15.00-ից օգոստոսի 21-ի ժամը 00.10-ն ընկած ժամանակահատվածում նշված տնից փող են գողացել: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Լոռու մարզային վարչության և […]
13:24 23.08.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 22-ին, ժամը 04.30-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 44-ամյա Հրաչիկ Ա.-ին, որը հուլիսի 21-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) […]
13:17 23.08.2023
Օգոստոսի 22-ին, ժամը 00.45-ին, ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Աճառյան 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել 31-ամյա և 34-ամյա երկու երիտասարդի: 31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, և կռփազենք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
12:31 23.08.2023
2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ այդմ՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը, գործատուին իրավունք […]
11:52 23.08.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերն ամփոփվել են: Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2024 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը: Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝ ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, գրական […]
11:45 23.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 1-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խուլիգանություն՝ 4, անձնական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, խոշտանգման, խարդախության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մահվան ելքով մարմնական […]
09:14 23.08.2023
Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, եւ այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը: Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում […]
22:20 22.08.2023
Հնդկաստանում խարդախն ամուսնացել է երեք տղամարդու հետ, թալանել նրանց ու փախել։ Այս մասին հայտնում է News9Live-ը։ Կինը ներկայացել է տարբեր անուններով, իսկ հարսանիքներից հետո նա անհետացել է փողերով ու զարդերով։ Նրա ամուսիններից մեկը պատմել է, որ հարսանիքից հետո կինը հայտարարել է, թե պետք է այցելի հարազատներին, հեռացել է ոսկով ու փողով։ Երբ տղամարդը խնդրել է […]
21:50 22.08.2023
Հարազատների խնամքն կարող է զգալիորեն դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, ասում է հոգեթերապևտ Ալեքսեյ Վիլկովը։ Վիլկովն ընդգծել է, որ Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոց գոյություն չունի։ Ըստ նրա՝ նման հիվանդների համար դեղորայքային թերապիան ուղեղի անդառնալի փոփոխությունները դանդաղեցնելու միակ միջոցն է։ Վիլկովը նշել է, որ Ալցհեյմերով հիվանդների կյանքի տեւողությունը կախված է մի քանի գործոններից։ Ամենակարևորը նա անվանել է […]
21:41 22.08.2023
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը մոլորվել է անտառում և վեց օր ողջ է մնացել այնտեղ։ Այս մասին հայտնում է Bay News 9-ը։ Անու Ավաստին անհետացել է օգոստոսի 10-ին։ Առավոտյան նա գնացել է վարսավիրանոց, որից հետո նրա հետ կապ հաստատել չեն կարողացել։ Անհետացած կնոջ որոնողական աշխատանքներն իրականացրել են նրա ամուսինն ու չափահաս որդիները։ Մի քանի օր անց […]
21:24 22.08.2023
Մեծ Բրիտանիայի բնակչուհին չի իմացել սեփական հղիության մասին և հանկարծակի ծննդաբերել է աշխատանքի վայրում։ Այս մասին հայտնում է Glamour Magazine-ը։ Գեղեցկության սրահի 23-ամյա աշխատակցուհի Բրիոնի Միլս-Էվանսը ուժեղ ցավ է զգացել։ Շուտով ցավն այնքան է ուժեղացել, որ կինը պառկել է մերսման սեղանին։ Նա զգացել է, որ ինչ-որ բան հրում է իրեն ներսից: Կինը հասկացել է, որ […]
21:10 22.08.2023
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ-ն առաջատար է ԵԱՏՄ-ում, ՀՀ տնտեսական ցուցանիշների` 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս նշել են տնտեսագետները: Նրանք նաև փաստել են, որ մի շարք ոլորտներում էլ տնտեսական տեմպի դանդաղումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունից: «Արդյունաբերանական արտադրանքի աճի տեմպերով ԵԱՏՄ-ում Հայաստանը 3-րդ տեղում է, իսկ շինարարության առումով ամենաբարձր տեմպերը միության կազմում […]
13:46 22.08.2023
Օգոստոսի 21-ին, ժամը 13.15-ին, Արարատ-Արտաշատ ճանապարհին՝ Նոր կյանք գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 21-ին, ժամը 16.41-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի […]
13:39 22.08.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր […]
13:31 22.08.2023
Օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի հասցեներից մեկում դանակահարություն է եղել: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Ներսիսյան և Օրբելու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով խփել էր 42-ամյա համաքաղաքացու ձեռքին, […]
12:57 22.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: Մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը և այլն: Մրցույթին […]
12:48 22.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 5-ական, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու ու համակարգչային հափշտակության՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և թմրանյութի իրացման՝ 2-ական, մարդու […]
12:09 22.08.2023
Օգոստոսի 23-ին` ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
11:54 22.08.2023
Օգոստոսի 22-ին, ժամը 08:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի […]
11:40 22.08.2023
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են: ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: ԱՀԿ տվյալներով` ՃՏՊ-ները 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են: 5-14 տարեկան երեխաների շրջանում` […]
10:50 22.08.2023
Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը։ Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են […]
10:32 22.08.2023
ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը։ Այս ծառայողներն առաջինն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ատեստավորմանը ու հաջողության դեպքում բարձրացնելու իրենց սոցիալական երաշխիքները՝ օրինակ դառնալով մյուս ծառայողների համար։ Օգոստոսի 21-ին, ատեստացիայի առաջին օրը, ընդհանուր գիտելիքների ստուգմանը հետևում էր ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունել է ներկաներին և […]
10:26 22.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել գործակալության հաճախորդների գույքը, գիտակցելով գործակալությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով հաճախորդների հանգիստը արտերկրում […]
10:20 22.08.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը […]
10:09 22.08.2023
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
10:06 22.08.2023
Օգոստոսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գյումրի, Եղեգնաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Սարիգյուղ, Բազմաղբյուր, Արևիկ, Փարաքար, Ախուրյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ […]
09:59 22.08.2023
Օգոստոսի 20-22-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ 1000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 4000 քմ, Լոռու մարզի […]