TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թբիլիսիում

14:54 25.08.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Վրաստանի իրավապահ մարմինների ու Հայաստանում Վրաստանի ոստիկանության ներկայացուցչի հետ: Ձեռնարկված համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Վրաստանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և օգոստոսի 24-ին ՔՈԳՎ ծառայողների կողմից Թբիլիսի քաղաքից Հայաստան տեղափոխվեց 2020 թ. դեկտեմբերի 14-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվող, Արտաշատի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր ՀՀ […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:12 25.08.2023

Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […]

̰
33-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանի սահմանին

13:22 25.08.2023

Օգոստոսի 24-ին, ժամը 1.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: 2020 թ. հունիսի 8-ից նա հետախուզվում էր Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին ներկայացրել են պրոբացիայի ծառայություն

12:40 25.08.2023

Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին, ժամը 13.20-ին, Գայի պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմին:

̰
Ոստիկանությունից հայտնել են՝ ով է Երևան-Գյումրի ճանապարհին աղետալի պատահարի հերթական զոհը

12:21 25.08.2023

2023 թ. օգոստոսի 14-ին հաղորդվել էր Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Օգոստոսի 24-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Քոլոյանը մահացել է:

̰
Մեկ օրում՝ 20 ՃՏՊ, զոհ ու տուժածներ․ ոստիկանության ամփոփումը

12:12 25.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, ավազակության, ավտոմեքենայի […]

̰
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ ԱՆ

11:19 25.08.2023

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:

̰
Բժիշկը եղանակի փոփոխությանը դիմանալու միջոցներ է առաջարկել

21:50 24.08.2023

Մետեոզգայունության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ամրացնել անոթները, ասում է թերապևտ Օլեսյա Սավելևան։ Բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում եղանակների փոփոխությանը դիմանալու միջոցներ է անվանել։ Նրա խոսքով՝ «օդերեւութաբանական կախվածության» ախտորոշում գոյություն չունի։ Եղանակի փոփոխություններն ազդում են բոլոր մարդկանց վրա, բայց ոմանք ավելի զգայուն են, քան մյուսները: Եղանակի փոփոխության ժամանակ վատ ինքնազգացողություն ավելի հաճախ նկատվում է միգրենով, սրտանոթային […]

̰
Հայաստանն Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ. գործադիրի այսօրվա որոշումները

21:38 24.08.2023

Հայաստանի կառավարությունը Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուներին էլ կհատկացնի 450 մլն դրամ, կրթաթոշակները կբարձրցվեն, կհիմնանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Աղջկան ու նրա սիրեկանին մի քանի ժամ կապել են սյանը՝ արտամուսնական կապի համար

20:18 24.08.2023

Հնդկաստանի Տրիպուրա նահանգում ամբոխը աղջկան ու նրա սիրեկաններին կապել է սյանը՝ որպես պատիժ արտամուսնական կապի համար։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Բելոնիա քաղաքի մերձակա գյուղերից մեկում։ Տեղի բնակիչները որոշել են, որ իրենց հարևաններից մեկը դավաճանում է կնոջը մի աղջկա հետ, ով այցելել էր իր հարազատներին։ Երկուսին էլ բռնել են, […]

̰
Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7 և 8-րդ երեխաները

19:34 24.08.2023

2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի […]

̰
Ֆրանսիայում կինը ծննդաբերել է ինքնաթիռում

19:08 24.08.2023

Ինքնաթիռում, որը կատարել է Փարիզ-Ֆորտ-դե-Ֆրանս չվերթը, վայրէջքից մեկ ժամ առաջ մի կին է ծննդաբերել։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնում է Franceinfo-ն։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ կնոջն օգնել են մի բուժքույր և բորտուղեկցորդուհիները։ Կինը տղա է լույս աշխարհ բերել։ Հենց ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում, նրանց դիմավորել են բժիշկները։ Հաղորդվում է, որ թե՛ մոր, թե՛ նորածնի […]

̰
Սլովակիայում դատապարտել են 9 տարվա ազատազրկման կեղծ բժշկին, ում պատճառով թոշակառուներ են մահացել

19:00 24.08.2023

Սլովակիայի դատարանը խոհարարին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ որպես բժիշկ ներկայանալու և ծերանոցի բնակիչներին թունդ դեղամիջոցներ նշանակելու համար, ինչը հանգեցրել է երեք անձի մահվան, հինգշաբթի հաղորդում է սլովակական tvnoviny.sk պորտալը։ «Խոհարար Իվան Բիհարին, ով ներկայացել է որպես բժիշկ, և մաքրուհի Վանեսա Պուտիկովան, ով ներկայացել է որպես բուժքույր, առանց համապատասխան որակավորում ունենալու ծերանոցում գտնվող ծերերին դեղորայք […]

̰
Ամփոփվել են Հայաստանի ամառային ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքները. 12-ից 7-ում խախտումներ են հայտնաբերվել

18:46 24.08.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում: Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին: Վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ «Արագած ճամբար», «Լավա-Աղբյուր», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հանքավանի խոտորջուր առողջարան», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ» […]

̰
Երևանում 18-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

14:12 24.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները: 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում […]

̰
Երևանի պարեկները ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերել

13:31 24.08.2023

Պարեկային ծառայությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել։ Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ահազանգի հետքերով մեկնել են Տիտոգրադյան փողոց: Շենքերից մեկի հետնամասում նկատել են երեք երիտասարդի, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով՝ փորձել է նետել պայուսակն ու աննկատ հեռանալ: Պարեկները, վիճաբանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

13:23 24.08.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: «Նրան ճանաչողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

̰
Քաղհասարակության և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակը

12:58 24.08.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շարքը, որի շրջանակում քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ ուղղությունը: Կարեն Կարապետյանը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործում հանրային ներգրավվածության և ներառականության ապահովման կարևորությունը: […]

̰
Չարբախի զբոսայգում վիճաբանությունն ավարտվել է 19-ամյա երիտասարդի սպանությամբ

12:50 24.08.2023

Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, […]

̰
Դեռահասն օնլայն առևտրի խանութից գնել է օդամղիչ ատրճանակ և դրանով կրակել ընկերոջ դեմքին

12:36 24.08.2023

Մոսկվայում մի դեռահաս օնլայն առևտրի խանութից գնել է օդամղիչ ատրճանակ և դրանով կրակել ընկերոջ դեմքին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, հայտնում է Известия-ի աղբյուրը։ Նշվում է, որ 15-ամյա դեռահասի ծնողները նրա՝ զենք գնելու մասին չգիտեին։ «Իհարկե, նա բոլորից գաղտնի զենք է գնել, առաջին հերթին՝ ծնողներից։ Միևնույն ժամանակ, նա այն պահում էր իր սենյակում»,- պատմել […]

̰
Հետախուզվողը ձերբակալվեց Փափազյան փողոցում

12:25 24.08.2023

Օգոստոսի 23-ին, ժամը 18.35-ին, Արաբկիրի քրեական հետախույզները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Փափազյան փողոցում ձերբակալել և բաժին են ներկայացրել 1978 թ. ծնված Ռաֆայել Ա.-ին: Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ. Փաշինյան

12:17 24.08.2023

Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր է մշակվում: Մինչդեռ վարչապետը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ, և նրանք չեն կարողանում […]

̰
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք

11:29 24.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, զենք-զինամթերքի […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի կրտսեր բուժաշխատողի կողմից, մի խումբ աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

11:09 24.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կեղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են […]

̰
Դատախազն ուսումնասիրել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթը. ի հայտ է եկել նոր հանգամանք

10:59 24.08.2023

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի՝ ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառների վերհանման վերաբերյալ հանձնարարության՝ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քննության առարկա է դարձել Կոտայքի մարզային քննչական վարչությունում 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Բ.-ի դիմումի հիման վրա՝ դեռևս 2019 թվականի հուլիսի 8-ին նախաձեռնվել […]

̰
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

10:51 24.08.2023

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում: Տուժածներից մեկը դուրս է գրվել, 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Տուժածներից […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:32 24.08.2023

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: […]

̰
Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:18 24.08.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Oգոստոսի 25-ին` ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ»։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 69․6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:05 24.08.2023

Օգոստոսի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ 3000 քմ, […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

09:33 24.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
BACK_TO_TOP