TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.24 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքե՞ր իրավունք ունեն և ինչպե՞ս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

11:21 21.08.2023

ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը տեղեկություններ է տրամադրում Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում կազմված ընտրողների ցուցակների, ինչպես նաև ընտրողների ռեգիստրի մատչելիության, դրանցում շտկումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ։

̰
Այսօրվա հոսանքանջատումների հասցեները Երևանում և մարզերում

11:16 21.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգ՝ Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 2-րդ քոլեջ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 141 մանկապարտեզ, Ֆրունզեի փ․ 4/2, 4/3, 6/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8, Գ․Նժդեհի […]

̰
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

10:45 21.08.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան գյուղերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները վերացրել են չվերթների սահմանափակումները

10:29 21.08.2023

Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները երկուշաբթի ժամը 8.30-ից նորմալ ռեժիմով աշխատել են օդանավերի ընդունման և մեկնելու՝ նախկինում սահմանված սահմանափակումներից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդային նավահանգիստներում։ «Օդային երթևեկության կառավարման պետական ​​կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներն ապահովելու նպատակով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 06:26-ից մինչև 08:30-ը ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար: «Դոմոդեդովո» օդանավակայանն […]

̰
Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով

10:15 21.08.2023

Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենը և ներկայացնում շաբաթվա քրոնիկոնը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր: Գիծ են դուրս բերվել 2785 շարժակազմ: Փոխարինվել են 59 փայտակոճեր: Մետրոպոլիտենը բոլորին մաղթում է արագ, անվտագ ու անխափան […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

09:37 21.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:05 21.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը […]

̰
17 տարի բանտարկված, հետո անմեղ ճանաչված տղամարդուն որոշել են ստիպել վճարել բանտում սննդի համար

22:17 19.08.2023

Մեծ Բրիտանիայի բնակիչը, ով 17 տարի ճաղերի հետևում է անցկացրել ուրիշի հանցագործության համար, կարող է ստիպված լինել վճարել բանտում իր անցկացրած տարիների համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 57-ամյա Էնդրյու Մալկինսոնը անարդարացիորեն դատապարտվել է ցմահ բանտարկության՝ բռնաբարության համար, որը նա չի կատարել։ Տղամարդը շահել է դատը՝ ապացուցելով իր անմեղությունը և ազատ է արձակվել 17 […]

̰
Անվանվել է կանացիության վրա անմիջականորեն ազդող հորմոնը

21:24 19.08.2023

Սեռական հորմոնների հավասարակշռությունը ազդում է կնոջ մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև դրական է ազդում նրա արտաքին տեսքի վրա։ Կանացիության վրա անմիջականորեն ազդող հորմոնի մասին Life-ին տված հարցազրույցում խոսել է գինեկոլոգ Յուլիա Բելյակովան։ Բժշկի խոսքով՝ արտաքին տեսքի համար պատասխանատու է էստրոգենը։ Օրգանիզմում դրա քանակությունն ուղղակիորեն ազդում է կանացի կազմվածքի, ձայնի քնքշության, մաշկի փափկության, էմոցիոնալ […]

̰
Օձը երկու օր շարունակ թաքնվել է բնակելի տան զուգարանում

21:15 19.08.2023

Օձը թաքնվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի գյուղերից մեկի բնակչի տան զուգարանում եւ այնտեղ անցկացրել երկու օր։ Այս մասին հայտնում է WWNYTV-ն։ Տանտերը ցնցվել է, երբ մտել է ներս և տեսել, թե ինչպես է օձը դուրս սողում զուգարանից։ Օձին հանելու համար մասնագետներից պահանջվել է ավելի քան երկու օր։ Rattlesnake Solutions ծառայության կադրերում երևում է, թե ինչպես […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

19:12 19.08.2023

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

̰
Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

17:49 19.08.2023

Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:Կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբով անցկացվող մրցաշարում կանայք պետք է հաղթահարեն 1000, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը:

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կնոջ նկատմամբ

17:29 19.08.2023

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ։ Դատախազն Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

̰
Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

12:37 19.08.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին Լեփսիուսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 31-ամյա Քյարամ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն։

̰
Հայհոյելու համար դիտողություն էր արել հարևանին և ստացել մարմնական վնասվածք

12:16 19.08.2023

Օգոստոսի 18-ին, ժամը 00.42-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը շենքի բակում ընկնելու հետևանքով է: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 17-ի ժամը 23.00-ի սահմաններում […]

̰
Դեղորայքի վերջին մատակարարումը ԼՂ տեղի է ունեցել հուլիսի 7-ին, սննդամթերքինը՝ հունիսի 14-ին․ ԿԽՄԿ-ն կոչով է հանդես եկել

11:42 19.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին: «Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին՝ գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Ծովագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

11:03 19.08.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Հոգեբանը մատնանշել է զույգի անառողջ հարաբերությունների ախտանիշները

23:35 18.08.2023

Վիրավորանքն ու անհարգալից վերաբերմունքը զույգի անառողջ հարաբերությունների վառ ախտանշաններն են, զգուշացնում է հոգեբան Վիտա Խլեբնովան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա մատնանշել է հարաբերություններում առկա այլ անհանգստացնող նշաններ: Բոլոր հարաբերություններն անցնում են ճգնաժամերի միջով, նշում է Խլեբնովան։ Զուգընկերներից յուրաքանչյուրը կարող է ունենալ բարդ ժամանակաշրջաններ, որոնք հետք են թողնում հարաբերությունների վրա: Բայց եթե այդ «անհամապատասխանությունները» չափազանց շատ են, […]

̰
Հոգեբանը բացատրել է սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունը որոշ խմբի մարդկանց կյանքի վրա

21:41 18.08.2023

Սոցցանցերում ցուցադրվող գեղեցիկ կյանքը որոշ մարդկանց մոտ կարող է անհանգստություն առաջացնել, զգուշացրել է հոգեբան Օլգա Ռոմանովան։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում խոսել է սոցիալական ցանցերի բացասական ազդեցության մասին։ Հոգեբանի խոսքով՝ իրենց կյանքը անհետաքրքիր համարող մարդկանց մոտ առաջանում է, այսպես կոչված, բաց թողնված հնարավորությունների համախտանիշ՝ FOMO։ Այս հոգեբանական վիճակը առաջ է բերում ուրիշների նախանձը և անհանգստության զգացումը: […]

̰
Վարչապետն օգտվեց Երևան-Կապան չվերթից, ծանոթացավ Սյունիքում ընթացող պետական ծրագրերին

21:23 18.08.2023

Գիշերը Ադրբեջանի տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ 3 կրակոց արձակած անձի փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ժամ առաջ էր հայտարարվել Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկը տալու մասին: ՀՀ ԱԱԾ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ […]

̰
Դիետոլոգն անվանել է քաղց առաջացնող մթերքները

21:09 18.08.2023

Որոշ մթերքներ հագեցնելու փոխարեն սով են հրահրում, զգուշացրել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը։ Նման մթերքների մասին նա խոսել է  «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նման ազդեցություն կարող են ունենալ թթու բանջարեղենն ու մրգերը։ «Թվում է, թե թթու բանջարեղենն ու մրգերը ծավալ ունեն, դրանցից կարելի է ինչ-որ էներգիա և բավականություն ստանալ: Բայց քանի որ դրանք թթվային […]

̰
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է սեփական միջոցներով COP28-ին մասնակցության հայտերի ընդունում

20:42 18.08.2023

2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12 -ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովին (COP 28) սեփական միջոցներով մասնակցել ցանկացողները կարող են դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու համար։ Հետաքրքրված անձանց գործունեությունը պետք է համապատասխանի կլիմայի փոփոխության ոլորտում հետևյալ ուղղություններին՝ հարմարվողականություն մեղմում (հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր), […]

̰
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրները, տնօրեններն ու մի շարք աշխատակիցներ ՀՀ-ից հափշտակել են 770.960.963 դրամ գումար

19:35 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու և իրացնելու միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված և վեց մեղադրյալների մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2017 […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

16:37 18.08.2023

Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ից Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տարել 34-ամյա Գոռ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Հայ-վրացական երիտասարդական ֆորումին մասնակցելու հրավեր

16:22 18.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի սեպտեմբերի 12-14-ը կանցկացնի հայ-վրացական երիտասարդական ֆորում: Ֆորումի նպատակն է նպաստել երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և երիտասարդության ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը: Ֆորումն իրականացվելու է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդության հարցերով գործակալության համագործակցությամբ՝ 2023 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում: Ֆորումին […]

̰
ԱԱՀ-ն և մաքսատուրքը չվճարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 268 մլն դրամի վնաս

16:18 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տևական ժամանակ հարկեր և մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել և ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված […]

̰
Հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի վերաբերյալ

16:07 18.08.2023

Օգոստոսի 23-ին և օգոստոսի 24-ին Արդարադատության նախարարությունն անցկացնելու է հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Oգոստոսի 23-ին քննարկվելու են Հակակոռուպցիոն ռազմավարության «Կոռուպցիայի կանխարգելում» և «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունները և գործողությունները: Oգոստոսի 24-ին՝ «Կոռուպցիայի հակազդում», «Գործարար բարեվարքություն, գործարար […]

̰
Ավարտվել է Երևանում 35-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

15:24 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 21-ամյա բնակիչը, նրա եղբայրը և Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչը հանդիպել են՝ […]

̰
Կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի վարույթով ևս երկու մեղադրյալի՝ կազմակերպիչների մասով նախաքննությունն ավարտվել է

14:40 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, […]

̰
Հետախուզվողը ներկայացվել է դատարան

14:21 18.08.2023

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 55-ամյա Աբիսողոմ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան:

̰
BACK_TO_TOP