TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.6 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

10:20 22.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է

10:09 22.08.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
16 ահազանգ` հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

10:06 22.08.2023

Օգոստոսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գյումրի, Եղեգնաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Սարիգյուղ, Բազմաղբյուր, Արևիկ, Փարաքար, Ախուրյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 65,2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:59 22.08.2023

Օգոստոսի 20-22-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ 1000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 4000 քմ, Լոռու մարզի […]

̰
Բժիշկն ամռանը լվացվելու կանոններ է անվանել

23:27 21.08.2023

Ամռանն արժե ամբողջությամբ հրաժարվել մաշկի խնամքի ագրեսիվ միջոցներից, ասում է մաշկաբան Իրինա Կոնդրախինան: Նա նշել է ամռանը մաշկը լվանալու կանոնները: Ըստ Կոնդրախինայի՝ ամռանը խնամքի ռեժիմից պետք է բացառել թթուներ, ալկալիներ, ալկոհոլ և հղկող բաղադրիչներ պարունակող միջոցները, քանի որ դրանք կարող են հանգեցնել ջրազրկման, քորի և թեփոտման։ «Դուք պետք է լվանաք ձեր դեմքը օրը երկու անգամ։ […]

̰
Ասբեստի բնակարաններից մեկում ծնողների դիերի մոտ հայտնաբերել են երեք փոքր երեխաների

23:14 21.08.2023

Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքում երկուշաբթի օրը՝ օգոստոսի 21-ին, մեկ, երեք և հինգ տարեկան երեք փոքրիկ աղջիկներ են հայտնաբերվել իրենց ծնողների դիերի կողքին։ Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննության մամուլի ծառայությունից։ Աղջիկների ծնողների մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Շրջանի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխի խոսքով՝ օգոստոսի 20-ին, ընտանիքին այցելել […]

̰
Բաքուն արտոնում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող արցախցիների տեղափոխումը Հայաստան

21:50 21.08.2023

Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում […]

̰
110-ամյա 12 երեխաների հայրն ամուսնացել է չորրորդ անգամ

21:27 21.08.2023

Պակիստանում 110-ամյա երկարակյացն ամուսնացել է 55-ամյա կնոջ հետ. այս մասին հայտնում է 24 News HD-ը։ Հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել տեղի բնակիչների շրջանում, տեղի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգի Մանսեհրա շրջանում։ Աբդուլ Հանան Սվաթին, ով 12 երեխաների հայր է, ամուսնացել է իր կյանքում չորրորդ անգամ։ Տեղի մզկիթում անցկացված հանդիսավոր արարողությանը մասնակցել են փեսայի վեց […]

̰
Աղջիկը առևանգել է նախկին ընկերոջը և ստիպել նրան ամուսնանալ իր հետ

21:09 21.08.2023

Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չենայ քաղաքում 27-ամյա աղջիկն առևանգել է իր նախկին զուգընկերոջը՝ փորձելով ստիպել նրան ամուսնանալ իր հետ։ Այս մասին հայտնում է DT Next-ը։ Աղջիկը՝ Սունդարյան, մի քանի տարի հարաբերությունների մեջ է եղել 31-ամյա Պարտիբանի հետ։ Նրանք բաժանվել են 2022 թվականի վերջին։ Բաժանվելուց հետո Պարտիբանը հանդիպել է իր նախկին սիրեցյալին, ում հետ ծանոթացել է մինչ […]

̰
Ռուսաստանում կինը մեքենան վարել է` ամուսնուն դրա վրա պառկեցրած և բախվել մեկ այլ մեքենայի

21:02 21.08.2023

Մեժդուրեչենսկում տղամարդը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրա մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot Telegram ալիքին հղումով։ Հեղինակներին անհայտ պատճառներով ամուսինների միջեւ կոնֆլիկտ է ծագել։ Կինը ցանկանում էր հեռանալ տնից, սակայն ամուսինը ամեն կերպ փորձում էր նրան կանգնեցնել։ Դրա համար ռուսը բարձրացել է մեքենայի կապոտի վրա։ Կինը վարել […]

̰
Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 4 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

20:48 21.08.2023

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 16-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում են: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ

20:38 21.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են՝ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից գործի քննության […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

20:15 21.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ավան՝ թիվ 61 և 62 ավտոմատ հեռախոսակայանի շենքեր, Աճարյան փ. 1, 2, 3, 4, 5, 7, 13, 32, 34, 36, 36/1 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 49, 50 շենքեր, […]

̰
Դավթաշենը կունենա նոր շրջանցիկ ճանապարհահատված

20:00 21.08.2023

Դավթաշենը կունենա նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին: Ամեն ինչ անում ենք, […]

̰
Նշվել է կյանքի համար ամենահարմարավետ քաղաքը

19:48 21.08.2023

2023 թվականի օգոստոսի դրությամբ Նիդեռլանդների Հաագան ճանաչվել է ապրելու ամենահարմար քաղաքը։ Այս մասին հայտնի է դարձել Numbeo ծառայության վարկանիշից։ Առաջին տեղում Հաագան է՝ 215,9 ինդեքսով։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոտերդամը, ցուցակի լավագույն եռյակը եզրափակել է Լյուքսեմբուրգը։ Ստորև ներկայացված են Վալենսիան, Ամստերդամը, Վիեննան, Հելսինկին, Մադրիդը, Կոպենհագենը և Ռեյկյավիկը: Ավելի վաղ Savills-ի փորձագետները եկել էին այն […]

̰
Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու ամենակարևոր չափանիշները

19:20 21.08.2023

Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու նշանակալի չափանիշներ և պատմել, թե ինչ կարող է փչացնել դրա տպավորությունը, հայտնում է OneTwoTrip-ը։ Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1042 օգտատերերի շրջանում, հնարավոր է եղել ընտրել մի քանի պատասխան։ Պարզվել է, որ գինը ամենակարևոր փաստարկն է կոնկրետ հյուրանոցի օգտին։ Նման պատասխան է տվել հարցվածների 71 տոկոսը։ Գտնվելու վայրը գրեթե նույնքան […]

̰
Արցախի տարածքից հայտնաբերվել է շուրջ 262 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. ԱԻ ՊԾ-ն ամփոփում է շաբաթը

18:39 21.08.2023

2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 980 զանգ: Կանչերից 10-ը տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում ավելացել է հրդեհի դեպքերը: Գրանցված 11 կանչերից 7-ը բռնկվել է չոր խոտածածկույթներում, որից 4-ը՝ Ստեփանակերտում և մեկական դեպքեր շրջաններում: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպիսի երաժշտությունն է մեծացնում սպորտային մրցումներում հաղթելու շանսերը

18:08 21.08.2023

Ագդերի համալսարանի գիտնականները պարզել են, որ մրցույթից առաջ էլեկտրոնային երաժշտություն լսելը կարող է մեծացնել հաղթելու հնարավորությունները: Հետազոտությունը հրապարակվել է Music & Science ամսագրում: Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտությունը կարող է բարելավել կատարումը վարժությունների ժամանակ: Սակայն մարզիկները մրցումների ժամանակ չեն կարող ականջակալներ կրել, ուստի գիտնականները ցանկացել են ստուգել երաժշտությունը միացնելու ազդեցությունը: Նոր հետազոտության ընթացքում […]

̰
Ի՞նչ անել, որ Երևանում փոշու ամպեր չկուտակվեն. Ավինյանի նոր հանձնարարականը

15:55 21.08.2023

Ի՞նչ անել, որ Երևանի շինհրապարակներում ընթացող աշխատանքների հետևանքով փոշու ամպեր չկուտակվեն. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստին այս թեմայի շուրջ տվել է նոր հանձնարարական: «Մենք պետք է մի քիչ պրոակտիվ լինենք. անընդհատ ասում ենք, ասում ենք, փոխում ենք, լիազորություն ենք տալիս, ասում ենք, որ սեպտեմբերի 1-ից պետք է լուծվի հարցը, բոլոր խոշոր շինարարներն արդեն տեղեկացված […]

̰
Անուշ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

15:50 21.08.2023

Ոստիկանության Մարտունու բաժնում որպես անհետ կորած որոնվում է 2004 թվականին ծնված Անուշ Մարտիրոսյանը։ Օգոստոսի 18-ին նա դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

̰
Օգոստոսի 14-20-ը Երևան քաղաքում ծնվել է 477 երեխա

15:37 21.08.2023

Օգոստոսի 14-20-ը Երևան քաղաքում ծնվել է 477 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Օգոստոսի 18-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 153 դեպք

15:11 21.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 18-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որից 6-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 33, թմրամիջոցի հայտնաբերման` 25, անձնական ունեցվածքի գողության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 12, խարդախության՝ 9, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 4-ական, […]

̰
Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար

14:57 21.08.2023

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ: Երևանում այս տարի շուրջ 20 նմանատիպ վերելակ կտեղադրվի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Մահացել է КамАЗ-ի ստեղծողը

13:15 21.08.2023

99 տարեկանում մահացել է КамАЗ-ի ստեղծող և առաջին գլխավոր տնօրեն Լև Վասիլևը։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, հաղորդվում է Մոսկվայում Թաթարստանի դեսպանատան Telegram ալիքում։ «Մենք անկեղծորեն ցավակցում ենք նրա կնոջը՝ Իննա Վենիամինովնային, ընտանիքի անդամներին և ընկերներին։ Հրաժեշտի օրվա և վայրի մասին կհայտարարենք ավելի ուշ»,- ասվում է հրապարակման մեջ։ Վասիլևին շնորհվել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչում, […]

̰
Լրատվամիջոցները պատմել են նորածինների սպանած բրիտանացի բուժքրոջ մասին

12:53 21.08.2023

Բրիտանացի  բուժքույր Լյուսի Լետբին, ով մեղավոր է ճանաչվել յոթ նորածինների սպանության համար, կարող է վնասած լինել ևս տասնյակ նորածինների, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին։ Ոստիկանությունը կարծում է, որ 7 նորածնի սպանության համար դատապարտված բուժքույր Լյուսի Լետբին կարող է վնասած լինել ևս տասնյակ երեխաների Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու հիվանդանոցներում: Նշվում է, որ ոստիկանության […]

̰
Չարաշահումներ` «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է ներկայացվել տնօրենին

12:47 21.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն […]

̰
Ողբերգական դեպք` Երևանում․ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

12:40 21.08.2023

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են […]

̰
Սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել քաղաքացուն, հետո այրել բնակարանը․ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է

12:25 21.08.2023

Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի […]

̰
ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է ընդհանուր 650 հազար դրամ կաշառք

12:18 21.08.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց […]

̰
Դստերը ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:57 21.08.2023

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Օգոստոսի 19-ին Ծովինար […]

̰
BACK_TO_TOP