10:34 15.08.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Զանգերի սպասարկման և աջակցման» ծառայության 1-05 կարճ հեռախոսահամարը սպասարկող օպերատորի կապի խափանման պատճառով չի գործում: Հայցում են բնակիչների ներողամտությունը:
08:15 15.08.2023
Ամենից հաճախ աշխատանքի մասին երազ տեսնում են մենեջերներն ու ուսուցիչները, ավելի հազվադեպ՝ ադմինիստրատորներն ու դիզայներները, ցույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ի SuperJob ծառայության ուսումնասիրությունը: «Աշխատանքի մասին երազներ ամենաշատը տեսնում են մասնագետներն, ովքեր հերթապահության ընթացքում շատ են շփվում մարդկանց հետ՝ հաշվապահներ (49%), ուսուցիչներ (47%) և վաճառքի մենեջերներ (45%): Նույնիսկ գիշերը տասը հարցվածներից չորսը մտածում է աշխատանքի մասին. […]
23:39 14.08.2023
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում բանտարկյալը փախել է հիվանդանոցի շենքից՝ պատուհանից ցած իջնելով սավանների օգնությամբ։ Այս մասին հայտնում է KBTX 3-ը։ 44-ամյա տղամարդը կասկածվում էր թմրանյութ պահելու համար։ Վերջերս նրան տեղափոխել էին Mount Sinai Beth Israel հիվանդանոց՝ բուժման նպատակով: Բանտարկյալին հաջողվել է փախչել, երբ նրան տարել են լոգարան, որպեսզի կարողանա ցնցուղ ընդունել։ Մնալով առանց հսկողության՝ նա […]
23:15 14.08.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։ Ժամանել […]
22:51 14.08.2023
Բրիտանական Քեմբրիջշիր կոմսության բնակչուհին երկու անգամ նիհարել է մեկ մթերքից հրաժարվելու շնորհիվ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 37-ամյա Լյուսի Օսթինը չէր պայքարում իր քաշի դեմ մինչև 2021 թվականը, երբ նրա մոտ հայտնաբերվեց 2-րդ տիպի շաքարախտ: Բացի առողջական խնդիրներից, Օսթինը, ով այն ժամանակ կշռում էր 187 կիլոգրամ, անապահով էր և չէր կարող ակտիվ ապրելակերպ վարել։ […]
20:25 14.08.2023
Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության […]
20:17 14.08.2023
Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր նահանգում օդի ջերմաստիճանը բարձրացել է +47 աստիճանի, փողոցները դատարկ են։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Politicallor պորտալը։ Փորձագետները կոչ են արել տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին դուրս չգալ փողոց, եթե խիստ անհրաժեշտություն չկա: «Դիարբեքիրում ռեստորանները դատարկ են մնում սեզոնային նորման գերազանցող շոգ եղանակի պատճառով։ Մարզի բնակիչները նախընտրում են ցերեկը փողոց դուրս […]
19:09 14.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների […]
18:06 14.08.2023
Սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի շինհրապարակներում կիրականացնի վարչարարություն, որպեսզի հետայսու պահպանվեն մի շարք շինարարական չափորոշիչներ և օդը չաղտոտվի: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել ու կարևորվել է նաև այն, որ երևանյան երթուղիներում այլևս չեն լինի գազելներ. հասարակական տրանսպորտի փոփոխությունն ընդգրկելու է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է […]
15:42 14.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) դուրս է […]
15:37 14.08.2023
ԼՂ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ, հաշվի առնելով ԼՂ-ի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը, մոտակա օրերին ԼՂ-ում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: «Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի: Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները […]
15:31 14.08.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 12-ին Աճեմյան 1-ին նրբանցքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Սպարտակ Գ.-ին և 33-ամյա Նարեկ Բ.-ին: Նրանք օգոստոսի 4-ից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին:
14:58 14.08.2023
Օգոստոսի 12-ին Հունգարիայի Սենտենդրե քաղաքի Շկանզեն թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Տրանսիլվանիայում» ցուցադրության բացման միջոցառումը։ Ցուցադրությունում ներկայացված են հայերի Տրանսիլվանիա տեղափոխման պատմությունը, վերջիններիս մշակույթի, ավանդույթների և կենցաղի զանազան տարրեր, ինչպես նաև հայկական ծագում ունեցող հայտնի հունգարացիների մասին տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Ավետիք Հարությունյանը […]
14:20 14.08.2023
Հուլիսի 18-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ոսկանյան փողոցի տներից մեկի պատուհանները կոտրել են: Տանտիրուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կոտրել է առաջին հարկի երկու պատուհանները, նաև բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակիները: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության […]
12:15 14.08.2023
Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Արթուր Դանիելյանը մահացել է: Պարզվել, որ նրա կողմից շահագործվող բարձիչ մեքենան ՍՊԸ տարածքներից մեկի պահեստի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով ինքը մնացել է մեքենայի տակ: Կատարվում է նախաքննություն:
12:09 14.08.2023
Օգոստոսի 7-13-ը Երևան քաղաքում ծնվել է 511 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:52 14.08.2023
Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ՀՋՋ աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ջրահեղձ եղած տղամարդը Ուկրանիայի Հանրապետության քաղաքացի է: Պարզվել է, որ նա ժամը 20.40-ի սահմաններում […]
11:29 14.08.2023
Մարդկանց թրաֆիքինգը վերջին ժամանակներում վտանգավոր աճ է գրանցում աշխարհում. Հայաստանում ևս վիճակագրությունը վկայում է այս մասին. հայտնում է ՀՀ ոստիկանությունը համապատասխան տեսանյութում: Թեմատիկ անդրադարձն այն մասին է, թե թրաֆիքինգը կանխելու ինչ արձանագրություն է ընդունվել ՄԱԿ-ի կողմից, ովքեր են դառնում թրաֆիքինգի հիմնական զոհերը և որոնք են այս հանցագործությունը կանխելու հիմնական քայլերը:
10:53 14.08.2023
Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը: Ըստ այնմ՝ 2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների […]
10:46 14.08.2023
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը: Զննությամբ սառնարանի միջնահարթակից հայտնաբերվել են թափանցիկ, կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով քողարկված մոտ երկու տասնյակ արգելված իրեր, մասնավորապես՝ 14 հատ բջջային հեռախոս, 4 […]
10:24 14.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետությում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն […]
10:20 14.08.2023
Օգոստոսի 15-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:44 14.08.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
08:31 14.08.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
20:40 13.08.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Գյումրու Վարդանանց հրապարակում: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց […]
18:22 13.08.2023
Իրանի իրավապահները չեն ձերբակալի մինչև 18 տարեկան առանց հիջաբի քաղաքացիներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Հիջաբի մասին օրինագծի հոդվածներով՝ 18 տարին չլրացած ոչ մի կնոջ չի կարելի անգամ կանչել ու տանել ոստիկանություն»,- Ղալիբաֆի խոսքերն է փոխանցում ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի իրավապահ ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Սաիդ Մոնթազեր օլ-Մահդին հայտարարել էր […]
12:21 13.08.2023
Օգոստոսի 2-րդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր։ «Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Սիրելի՛ շինարարներ, ձեր շնորհակալ աշխատանքի շնորհիվ բարձրացվում է մարդկանց բարեկեցությունը, զարգանում է տնտեսությունը, ապահովվում է անվտանգությունը։ Շնորհավորում ենք եւ մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք, բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ մեր հայրենիքի շենացման»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» […]
23:07 12.08.2023
Նյու Յորքի ամերիկյան Ռոքուեյ թերակղզու լողափում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա և կծել նրա ոտքը։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։ 65-ամյա լողափի այցելուն ջրի մեջ է եղել, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա։ Փրկարարները կնոջը դուրս են բերել ափ, նա ոտքի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել, ուժեղ արյունահոսություն է եղել։ Տուժածը ծանր […]
22:48 12.08.2023
«Գարնան 17 ակնթարթները» կուլտային ֆիլմում հետախույզ Մաքսիմ Իսաև-Շտիրլիցի կերպարը այնքան վառ է եղել, որ հետագայում ազդել է բազմաթիվ մարդկանց՝ հետախույզի մասնագիտության ընտրության վրա: Այս մասին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Խորհրդային հեռուստատեսությամբ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի պրեմիերայից անցել է 50 տարի։ Տատյանա Լիոզնովայի՝ 12 սերիայից բաղկացած ֆիլմը հիմնված է Յուլիան Սեմյոնովի […]
22:35 12.08.2023
Նիդեռլանդներում ձկնորս Հենկ Կույպերը, ով ծովում կորցրել էր ոսկե ականջօղը, գտել է այն 23 տարի անց։ Այս մասին հայտնում է Dutch News-ը։ Ականջօղի անհետացումը տխրեցրել է ձկնորսին։ Թե ինչպես է կորել զարդը, հստակ հայտնի չէ։ Կույպերը կասկածում էր, որ այն խրվել է իր սվիտերի մեջ, իսկ հետո ընկել ծովը։ Շատ տարիներ անց ականջօղը հայտնաբերել է […]