TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.5 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

11:49 17.08.2023

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների […]

̰
Մասիսի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել

11:45 17.08.2023

Մասիսի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել: Օգոստոսի 7-ին բաժին է ներկայացել Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ և հանձնել որսորդական ողորկափող հրացան, նռնակ՝ պայթուցիչով և փամփուշտներ, որոնք, ըստ երիտասարդի, պատկանել են հանգուցյալ պապին: Գրանցվել են զենքերի հանձնման այլ դեպքեր ևս: Մանրամասները՝ տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Երևանի փոխքաղաքապետի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել են Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր

11:12 17.08.2023

Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ: Երկար սպասված ծրագիրը տեղափոխվել է գործնական փուլ՝ հիմքում, որպես կարևոր խնդիր դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: […]

̰
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և վերադարձրել 415 մլն. ՀՀ դրամը. ՔԿ

10:16 17.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ […]

̰
ՄԻՊ-ը շարունակում է հավաքագրել Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը

09:31 17.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։ Ուստի, Ադրբեջանի Գլխավոր դատախազության […]

̰
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է

09:13 17.08.2023

ՀՀ Պն-ն տեղեկացնում է, որ զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, քննության մեկնարկը տրված է․ սպայական վկայականների ստուգմանն ու հրահանգավորմանը հաջորդում է ատեստավորման գործընթացում ներգրավված սպաների «Կրակել» պատրաստության քննությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:03 17.08.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Օգոստոսի 18-ին` ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:05 17.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Կլիմայագետը ջերմաստիճանի նոր ռեկորդներ է կանխատեսում աշխարհում

22:45 16.08.2023

Ջերմաստիճանի ռեկորդները, այդ թվում՝ Թուրքիայում, գլոբալ տաքացման տրամաբանական հետևանք են։ Իսկ առաջիկա տարիներին կշարունակվեն նման դրսևորումները, «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ աշխարհագրության ինստիտուտի կլիմայագիտության լաբորատորիայի վարիչ Վլադիմիր Սեմենովը։ «Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ վերջին 100 տարիների ընթացքում մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է և կշարունակի աճել: Նմանատիպ երևույթներ կան Թուրքիայում, ուստի […]

̰
Ինչպիսի՞ն է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկման ընթացակարգը

22:39 16.08.2023

Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է  Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը:  Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]

̰
Երևանում և մարզերում հոսանքանջատումների վաղվա գրաֆիկը

20:48 16.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գ. Նժդեհ փ. 12, 14, Մանթաշյան փ. 1, 2, 3, 4, 26 շենքեր, թիվ 25 երաժշտական դպրոց, Նորագավիթ 9-րդ փ. 9-րդ փ. 1-ի, 2-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ […]

̰
Իռլանդիայում բանկոմատները սխալի պատճառով սկսել են գումար տալ նույնիսկ դատարկ հաշիվ ունեցող հաճախորդներին

19:15 16.08.2023

Իռլանդիայի բնակիչները հսկայական հերթեր են ստեղծել բանկոմատների մոտ, որոնք սխալմամբ գումար են բաժանել, նույնիսկ եթե հաշիվը դատարկ է եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Զանգվածային բողոքներից հետո Իռլանդիայի բանկը հաճախորդներին տեղեկացրել է բջջային հավելվածի և ինտերնետ-բանկինգի հետ կապված խնդրի մասին: Երեկոյան հաճախորդները հայտնաբերել են, որ բանկոմատները անվճար գումար են բաժանում, և սկսել են օգտագործել […]

̰
Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած

18:53 16.08.2023

Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։ Նրանք նաև նշել են վերջին […]

̰
Վերին Լարս անցակետն օգոստոսի 17-26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

16:34 16.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ: Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

14:20 16.08.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին Բազումի բաժին է ներկայացել 38-ամյա Խաչիկ Գ.-ն: Նա Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի վարչության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

13:54 16.08.2023

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Նորագյուղ թաղամասի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 63-ամյա Սամվել Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար

13:27 16.08.2023

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 20 նման սարքավորում կտեղադրվի:

̰
Կիսակառույց շինությունում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:52 16.08.2023

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության բացատրական աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս։ Օգոստոսի 15-ին 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող ճանապարհի կիսակառույց շինությունում։ Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացան՝ «ՊՍՕ-1» տեսակի օպտիկական սարքով, […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 68 դեպք

12:09 16.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 8-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 3, հոգեկան ներգործության, խուլիգանության, կաշառակերության և թմրամիջոցի մաքսանենգության՝ […]

̰
53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած

11:57 16.08.2023

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը: Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա: Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»

11:43 16.08.2023

Երևանի Մետրոպոլիտենը ներկայացնում է Ռոզա Թովմասյանի կյանքի պատմությունը, ով Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։ Նա մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։ Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչք են զարնում` տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում… Հայ կնոջ ավանդական […]

̰
Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

11:33 16.08.2023

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում […]

̰
ԵՊԲՀ հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ փողերի լվացման համար

10:26 16.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի […]

̰
Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը

10:01 16.08.2023

Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության […]

̰
Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:20 16.08.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Իրազեկում Օգոստոսի 17-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն, փորձարկվելու է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»։

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

08:14 16.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:00 16.08.2023

Հուլիսի 15-16-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3․15 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 1200 քմ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում՝ 7000 քմ, Արա լեռան ստորոտին՝ 30 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, […]

̰
Ծնողներից փող կորզելու համար ուսանողուհին բեմադրել է սեփական առևանգումը

23:57 15.08.2023

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքից 21-ամյա ուսանողուհին բեմադրել է սեփական առևանգումը, որպեսզի փրկագին ստանա իր ծնողներից։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Հանսիկա Վերման տնից հեռացել է օգոստոսի 4-ին: Այնուհետև նա ծնողներին մի տեսաերիզ է ուղարկել, որտեղ դեմքին շարֆ կապած պնդում է, որ իրեն առևանգել են: Դրանից հետո աղջկա հանցակիցը՝ Ռաջ անունով […]

̰
Ընտանի շունը փրկել է փոքրիկ տղային արջից

23:37 15.08.2023

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Շերման քաղաքում ընտանի շունը արջից փրկել է չորս տարեկան տղային։ Այս մասին հայտնում է WTNH-ը։ Շան տերը՝ Գրեգորի Գրանտը, պատմել է, որ իր որդին՝ Գևինը, զբոսնելիս է եղել տան բակում, երբ հենց իր դիմաց նկատել է սև արջի։ Փոքրիկը վախեցել ու սկսեց վազել։ Այդ պահին երեխային օգնության է հասել Ջեյք անունով ոսկեգույն […]

̰
Օգոստոսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

22:59 15.08.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի Խաչքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ջրարբի, Ջրառատ, Ապագա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

̰
BACK_TO_TOP