13:27 16.08.2023
«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 20 նման սարքավորում կտեղադրվի:
12:52 16.08.2023
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության բացատրական աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս։ Օգոստոսի 15-ին 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող ճանապարհի կիսակառույց շինությունում։ Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացան՝ «ՊՍՕ-1» տեսակի օպտիկական սարքով, […]
12:09 16.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 8-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 3, հոգեկան ներգործության, խուլիգանության, կաշառակերության և թմրամիջոցի մաքսանենգության՝ […]
11:57 16.08.2023
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը: Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա: Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:43 16.08.2023
Երևանի Մետրոպոլիտենը ներկայացնում է Ռոզա Թովմասյանի կյանքի պատմությունը, ով Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։ Նա մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։ Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչք են զարնում` տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում… Հայ կնոջ ավանդական […]
11:33 16.08.2023
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում […]
10:26 16.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի […]
10:01 16.08.2023
Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության […]
08:14 16.08.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:00 16.08.2023
Հուլիսի 15-16-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3․15 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 1200 քմ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում՝ 7000 քմ, Արա լեռան ստորոտին՝ 30 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, […]
23:57 15.08.2023
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքից 21-ամյա ուսանողուհին բեմադրել է սեփական առևանգումը, որպեսզի փրկագին ստանա իր ծնողներից։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Հանսիկա Վերման տնից հեռացել է օգոստոսի 4-ին: Այնուհետև նա ծնողներին մի տեսաերիզ է ուղարկել, որտեղ դեմքին շարֆ կապած պնդում է, որ իրեն առևանգել են: Դրանից հետո աղջկա հանցակիցը՝ Ռաջ անունով […]
23:37 15.08.2023
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Շերման քաղաքում ընտանի շունը արջից փրկել է չորս տարեկան տղային։ Այս մասին հայտնում է WTNH-ը։ Շան տերը՝ Գրեգորի Գրանտը, պատմել է, որ իր որդին՝ Գևինը, զբոսնելիս է եղել տան բակում, երբ հենց իր դիմաց նկատել է սև արջի։ Փոքրիկը վախեցել ու սկսեց վազել։ Այդ պահին երեխային օգնության է հասել Ջեյք անունով ոսկեգույն […]
22:59 15.08.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի Խաչքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ջրարբի, Ջրառատ, Ապագա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
22:32 15.08.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպքին և դիմել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին և այլոց։ «Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է […]
22:20 15.08.2023
Բնակարանների ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը Երևանի ավագանու որոշմամբ հուլիսից դարձել է վճարովի: Այդ գումարը, մայրաքաղաքի գոտիներով պայմանավորված, կարող է տարբեր լինել և հասնել մինչև 100 մլն դրամի: Թեմայի շուրջ այսօր Երևանում անցկացվել է հանրային քննարկում՝ կառուցապատողների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:12 15.08.2023
Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, […]
20:25 15.08.2023
Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ներկայացել է որպես բժիշկ և գաղտնի ամուսնացել լավ կրթություն և հաջող կարիերա ունեցող 15 կնոջ հետ։ Այս մասին հայտնում է Times of India-ն։ Մայսոր քաղաքից 35-ամյա Մահեշը երբ հրաժարվել է նրան գումար տալ, ամուսինը դիմել է փախուստի՝ վերցնելով կնոջ զարդերն ու կանխիկ գումարը։ Իրավապահները […]
20:17 15.08.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սվաճյան փ. 12, 14, 18 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Մուրացան փ. 1-17 առանձնատներ և 113/3 շենք, Նոր Արեշ 3փ․ 1-17; 12փ․ 20-41 առանձնատներ, 11:00-17:00 Մաշտոց պող. 5/4, Լեո փ. 11, 13, 33, […]
19:25 15.08.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, ժամը 17:30-ին Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են միայնակ երեխայի, ով փնտրում է ծնողներին։ Փրկարարներին և ոստիկաններին հաջողվել է գտնել և կապ հաստատել երեխայի (7 տարեկան) ծնողների հետ:
19:03 15.08.2023
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
18:58 15.08.2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հազվագյուտ տեսարան են արձանագրել, որում երեւում է, թե ինչպես է զբոսնում ընձառյուծը։ Տեսանյութը հրապարակել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հիշեցնենք, որ ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։
18:52 15.08.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար հատկացվել է ավելի քան 200 մլն դրամ․ ծառայություններից օգտվում է 1250 շահառու։ Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց, անհատական սոցիալական կարիքներին համապատասխան, տրամադրվում են կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և […]
18:39 15.08.2023
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք: Արմեն Նազարյանին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
18:20 15.08.2023
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն oգոստոսի 15-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգիին։ Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն։ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով […]
18:07 15.08.2023
Օգոստոսի 15-ին, ժամը 14:29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ստորոտին՝ Ծաղկեվանքի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 6 օպերատիվ խումբ (ընդհանուր 47 փրկարար)։ Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ։
15:50 15.08.2023
2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի և տվյալ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության կատարման ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հնչել են հեգնական արտահայտություններ: Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն, վկա Մ.Ե.-ին քննիչի […]
12:43 15.08.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ՄԴՈՒՀԴՊ և Նոր Նորքի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին Գայի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 39-ամյա Կոնստանտին Պ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
11:56 15.08.2023
Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Այգեպատ գյուղում դանակահարված մարդ կա: Ժամը 00.20-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Այգեպատ գյուղի 42-ամյա մի բնակիչ: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 14-ի ժամը […]