20:15 11.08.2023
Օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել խաղը, որը բավարարվել է,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
19:07 11.08.2023
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […]
18:22 11.08.2023
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներին, որոնց համաձայն՝ Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։ «Սա նշանակում է, որ այսօր ՀՀ–ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն […]
18:15 11.08.2023
Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 100 հեկտար տարածքից 32 հեկտարի վրա կտեղակայվի «Կյանքի պուրակը», որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ: «Իրականացվել է մրցութային […]
17:55 11.08.2023
Գործադիրն ընդունել է որոշում՝ անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2023 թ. հուլիսի 11-ի դրությամբ անպտղությամբ տառապող 1500 զույգ դիմել է անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թ. տարեվերջ կանխատեսվում է ևս 750 շահառուի ներգրավում: Որոշմամբ նախատեսվում է ավելացնել պետբյուջեի «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի «Անպտուղ զույգերի […]
17:45 11.08.2023
Օրեր առաջ սանավիացիայով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկվել է։ Երեխան գիտակից է, սկսել է շնչել ինքնուրույն։ Դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք։ Այս մասին հայտնում են բուժհաստատությունից։ Հիշեցում․ Գեղարքունիքում ավտոմեքենան բախվել էր ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել էր և վնասվածքներ ստացել։ Նախ տեղափոխվել էր Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել էր առաջին […]
16:33 11.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։ 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա […]
15:58 11.08.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 10-ին Եղվարդի խճուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Հովհաննես Հ.-ին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ […]
15:30 11.08.2023
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 22-ամյա Հովհաննես Հ.-ին, որը մայիսի 31-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Հայտնաբերման մասին տեղյակ է […]
14:24 11.08.2023
Օգոստոսի 11-16-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 11-16-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
14:08 11.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 3-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 11-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության ու ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ […]
13:20 11.08.2023
«Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից»,- այս կարծիքն է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նրան, որ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա դարձնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ ի՞նչ նշանակություն կունենա հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:20 11.08.2023
2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի […]
11:19 11.08.2023
Օգոստոսի 10-ին, ժամը 23.28-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մերգելյան պուրակից վիճաբանության ձայներ են լսվել, այնուհետև ինչ-որ մեքենա է մուտք գործել պուրակ և տղամարդու են տեղափոխել մեքենան: Ըստ քաղաքացու՝ տղամարդը վիրավոր է կամ մահացած: Օգոստոսի 11-ին, ժամը 00.28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է […]
10:45 11.08.2023
Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է […]
10:42 11.08.2023
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու […]
10:23 11.08.2023
Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։ Մինչ օրս […]
09:56 11.08.2023
Ա.Հ.-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ: Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու և վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ […]
09:18 11.08.2023
Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր Հ-55 հանրապետական նշանակության ավտոճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Ծաղկաձորի մարզահամալիրի մոտից արդեն իրականացվում է ասֆալտապատում։ 10.5կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են տարբեր տիպի աշխատանքներ՝ մայթերի, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։ Ճանապարհաշինությունն իրականացնող «Շինպլյուս» ՍՊԸ-ի աշխղեկ Արման Իգիթխանյանը նշում է, որ անում են առավելագույնը շինարարության ընթացքում բնակչությունը […]
22:25 10.08.2023
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի բնակչուհին, ով առևանգվել էր ծնվելուց անմիջապես հետո, գտել է իր ընտանիքին ԴՆԹ թեստի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Միչի Զեֆանի Շելդոնին մեծացրել են ամուսիններ Լավոնան և Մայքլ Սոլոմոնը: 17 տարեկանում նա դպրոցում հանդիպել է Քեսսիդի անունով մի աղջկա հետ, ով շատ նման էր իրեն։ Դպրոցի սոցիալական աշխատողները, ովքեր նկատել […]
21:07 10.08.2023
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ 2022 թ-ի դեկտեմբերի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված և Հայաստան տեղափոխված առյուծը վերադառնում է Աֆրիկա։ «Ռուբեն անունով առյուծը իր կյանքի ողջ ընթացքում երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։ Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ […]
21:00 10.08.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 ՀԱ Ա-3թաղ․ 24 շենքի բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56, Ե․Թադևոսյան փ․ 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 առանձնատներ, Նոր Արեշ 3փ․ […]
20:05 10.08.2023
Մարդն ամեն օր պետք է խմի մոտ երկու լիտր ջուր։ Էնդոկրինոլոգ Եկատերինա Կազաչկովան Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում խորհուրդ է տվել, թե ինչպես վարժվել այդքան անհամ հեղուկ խմելուն։ Կարևոր չէ՝ մարդը սիրում է ջուր խմել, թե ոչ, նրա օրգանիզմին այն դեռ պետք է, մասնավորապես՝ նյութափոխանակության գործընթացների բնականոն ընթացքի համար, նշել է բժիշկը։ «Մենք 70% ջուր ենք, […]
18:50 10.08.2023
Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը «Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։ Երանելի են […]
17:26 10.08.2023
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում։ Փոխարենը ներկայացվել է այլ հեռախոսահամար։ «Հարգելի՛ քաղաքացիներ, էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ԹԵԺ ԳԻԾ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100 հեռախոսահամարով: Շնորհակալություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
17:03 10.08.2023
Ընթացքի մեջ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետի, այդ թվում՝ սպասարկող անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման եռամսյա դասընթացները։ Վերապատրաստումների նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց մասնագիտական որակների և հմտությունների կատարելագործումը, նոր գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը։ Մասնակիցներն ուսումնասիրում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, […]
16:56 10.08.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի […]
16:40 10.08.2023
ՀՀ կառավարության 2022 թ. մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Լ որոշմամբ սահմանված կարգով պետական աջակցություն ստանալու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 58 կազմակերպություն։ Շահառու է հանդիսացել 47 կազմակերպություն, որոնց վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամի չափով պետական աջակցություն։
15:52 10.08.2023
Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։ Դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշեց, որ դեռ պարզ չի թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։ «Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի […]