TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.25 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

08:44 14.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 13-ի 22։45-ից օգոստոսի 14-ի ժամը 07:05-ը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

08:31 14.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել. Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին

20:40 13.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Գյումրու Վարդանանց հրապարակում: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց […]

̰
Իրանն առանց հիջաբի մինչև 18 տարեկան քաղաքացիներին չի ձերբակալի

18:22 13.08.2023

Իրանի իրավապահները չեն ձերբակալի մինչև 18 տարեկան առանց հիջաբի քաղաքացիներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Հիջաբի մասին օրինագծի հոդվածներով՝ 18 տարին չլրացած ոչ մի կնոջ չի կարելի անգամ կանչել ու տանել ոստիկանություն»,- Ղալիբաֆի խոսքերն է փոխանցում ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի իրավապահ ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Սաիդ Մոնթազեր օլ-Մահդին հայտարարել էր […]

̰
Օգոստոսի 2-րդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր

12:21 13.08.2023

Օգոստոսի 2-րդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր։ «Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Սիրելի՛ շինարարներ, ձեր շնորհակալ աշխատանքի շնորհիվ բարձրացվում է մարդկանց բարեկեցությունը, զարգանում է տնտեսությունը, ապահովվում է անվտանգությունը։ Շնորհավորում ենք եւ մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք, բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ մեր հայրենիքի շենացման»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» […]

̰
Շնաձկան հարձակմանը ենթարկված կինը ծանր վիճակում հոսպիտալացվել է

23:07 12.08.2023

Նյու Յորքի ամերիկյան Ռոքուեյ թերակղզու լողափում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա և կծել նրա ոտքը։ Այս մասին հայտնում է New York Daily News-ը։ 65-ամյա լողափի այցելուն ջրի մեջ է եղել, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա։ Փրկարարները կնոջը դուրս են բերել ափ, նա ոտքի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել, ուժեղ արյունահոսություն է եղել։ Տուժածը ծանր […]

̰
Սերգեյ Նարիշկինը պատմել է, թե ինչպես է մարդկանց ոգեշնչել «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմը, որն արդեն 50 տարեկան է

22:48 12.08.2023

«Գարնան 17 ակնթարթները» կուլտային ֆիլմում հետախույզ Մաքսիմ Իսաև-Շտիրլիցի կերպարը այնքան վառ է եղել, որ հետագայում ազդել է բազմաթիվ մարդկանց՝ հետախույզի մասնագիտության ընտրության վրա: Այս մասին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Խորհրդային հեռուստատեսությամբ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի պրեմիերայից անցել է 50 տարի։ Տատյանա Լիոզնովայի՝ 12 սերիայից բաղկացած ֆիլմը հիմնված է Յուլիան Սեմյոնովի […]

̰
Ձկնորսը ծովում կորցրել է ականջօղը և 23 տարի անց գտել այն մեկ այլ նավի վրա

22:35 12.08.2023

Նիդեռլանդներում ձկնորս Հենկ Կույպերը, ով ծովում կորցրել էր ոսկե ականջօղը, գտել է այն 23 տարի անց։ Այս մասին հայտնում է Dutch News-ը։ Ականջօղի անհետացումը տխրեցրել է ձկնորսին։ Թե ինչպես է կորել զարդը, հստակ հայտնի չէ։ Կույպերը կասկածում էր, որ այն խրվել է իր սվիտերի մեջ, իսկ հետո ընկել ծովը։ Շատ տարիներ անց ականջօղը հայտնաբերել է […]

̰
Անվանվել են ամառային դեպրեսիայի ախտանիշները

21:42 12.08.2023

Շոգին շատերն են ընկճված զգում սեզոնային դեպրեսիայի պատճառով, ասում է հոգեբույժ Նորման Ռոզենթալը։ Washington Post-ին տված հարցազրույցում նա անվանել է ամառային աֆեկտիվ խանգարման ախտանիշները և այն, թե ինչպես է այն տարբերվում ձմեռային ապատիայից: Ռոզենթալը բացատրել է, որ հոգեկանի վրա բացասական ազդեցությունը հիմնականում պայմանավորված է բարձր ջերմային ֆոնով, խոնավությամբ և ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի դրսևորմամբ։ Բացի այդ, […]

̰
Տղամարդը կոտրել է պարանոցը կոնտրաստային ցնցուղի պատճառով

21:28 12.08.2023

Բրիտանական Էդինբուրգի 33-ամյա բնակիչը կոտրել է պարանոցը կոնտրաստային ցնցուղի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։ Էդրիան Սքոթը ուշագնաց է եղել լոգանք ընդունելիս և տաք ջուրը սառը ջրով փոխարինելիս։ Նա արթնացել է լոգարանի հատակին: «Սկզբում ես մտածեցի, որ պարզապես ուշաթափվել եմ: Ոտքս հենեցի պատին, մեջքս շատ էր ցավում։ Հետո հասկացա, որ չեմ կարող գլուխս շարժել»,- […]

̰
2 օր անհետ կորած ձկնորսին գտել են բաց ծովում՝ շնաձկներով շրջապատված

21:19 12.08.2023

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը երկու օր շարունակ մնացել է բաց ծովում՝ Սուրբ Օգոստինոսի ափերի մոտ, մինչ նրան հայտնաբերել ու փրկել են։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 25-ամյա Չարլզ Գրեգորին ձկնորսության է գնացել 3,7 մետրանոց հարթ հատակով թեթեւ նավով։ Մակընթացության պատճառով ալիքները նրան ծովի խորքն են տարել։ Հաջորդ երկու օրը ամերիկացին կյանքի համար պայքարել է մասամբ […]

̰
Բժիշկը՝ երկար ու խիստ դիետաների վտանգի մասին

20:47 12.08.2023

Երկար տևողությամբ խիստ դիետաներին հետևելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և հանգեցնում առողջության այլ տհաճ հետևանքների, ասում է սննդաբան Ելենա Սվիրիդովան։ Սվիրիդովան բացատրել է, որ խիստ սահմանափակող դիետաները սովորաբար հանգեցնում են քաշի արագ կորստի, սակայն մեծ հավանականություն կա, որ նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո կորցրած կիլոգրամները կվերադառնան։ Նրա խոսքով՝ քաշի կտրուկ ավելացումը պայմանավորված է նրանով, որ անհավասարակշիռ դիետան […]

̰
Ներքին Հանդի հրդեհը մարվել է

20:10 12.08.2023

Օգոստոսի 12-ին, ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մարվել է ժամը 19:18-ին: Այրվել է 8 հա բուսածածկույթ: Փրկարարների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ […]

̰
Այրվել է մոտ 15 հա խոտածածկութ

19:43 12.08.2023

Օգոստոսի 12-ին, ժամը 14։45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խումբը և Չորաթանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

̰
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մեծամորում նշվել է Երիտասարդների միջազգային օրը

19:30 12.08.2023

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում այսօր տարաբնույթ միջոցառումներով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Այն այս տարի կրում է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը: Միջոցառումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Նոննա Սկաուն, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին միջազգային օրվա […]

̰
Հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. նրանց լուսանկարները տարածելն անընդունելի է. ՄԻՊ

19:21 12.08.2023

«Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է: Հայ ռազմագերիները Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- այս մասին Թվիթերում (X) գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

̰
Երևան-Մեղրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

18:05 12.08.2023

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «Միցուբիշիի» վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ […]

̰
Երևանում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը

15:31 12.08.2023

«Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է»։ Այս մասին երեկ՝ շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը  մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում մեկնարկել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները

14:00 12.08.2023

«Դուք եք մեծ փոփոխությունների առաջամարտիկը», -շնորհավորելով երիտասարդներին միջազգային օրվա առթիվ` ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում մեկնարկել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

̰
61-ամյա տղամարդը հարվածներ էր հասցրել համագյուղացու դեմքին. վերջինս հիվանդանոցում մահացել է

13:24 12.08.2023

Հուլիսի 29-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Արթիկի շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել Լեռնակերտ գյուղի բնակիչ 55-ամյա Սմբատ Մացոյանին։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ նա անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 61-ամյա համագյուղացու տնից։ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային […]

̰
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

13:07 12.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ երիտասարդներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը երիտասարդությունն է, մասնավորապես` խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը, ում իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն։ Երիտասարդների ներուժը […]

̰
Ժամկետային զինծառայող Գարիկ Խնկոյանի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

10:34 12.08.2023

2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ: […]

̰
Օձեր են նկատվել Երևանում, Էջմիածին, Նոյեմբերյան, Մարալիկ, Արարատ, Իջևան, Ստեփանավան քաղաքներում և Արփի գյուղում

09:54 12.08.2023

Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Էջմիածին, Նոյեմբերյան, Մարալիկ, Արարատ, Իջևան, Ստեփանավան քաղաքներում և Արփի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Երևան համայնքը զրկվել է շուրջ 926 մլն դրամ ստանալու հնարավորությունից. Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

09:30 12.08.2023

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա տեղադրված վճարահաշվարկային տերմինալների վերաբերյալ՝ «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի միջև 2013 թվականի ապրիլի 4-ին կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման […]

̰
Անվանվել են ուրիշների կարծիքներից կախվածության պատճառները

21:57 11.08.2023

Ուրիշի կարծիքից կախվածությունը կարող է նվազեցնել ինքնագնահատականը և զարգացնել բազմաթիվ բարդույթներ և ֆոբիաներ, զգուշացրել է նյարդահոգեբան Բիբիգուլ Կուշալիևան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է նման կախվածության պատճառների մասին։ Նյարդահոգեբանի խոսքով՝ մարդիկ կախվածության մեջ են ընկնում այն ​​բանից, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները, երբ ուրիշների ցանկություններն իրենց ցանկություններից ավելի կարևոր են թվում։ «Իհարկե, լինում […]

̰
Այրին ամուսնուց դուստր է լույս աշխարհ բերել նրա կորստից երեք տարի անց

21:44 11.08.2023

Ավստրալիայում այրին ամուսնուց դուստր է լույս աշխարհ բերել նրա կորստից երեք տարի անց։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 2017 թվականին տղամարդը պարզել է, որ ունի աղիքի քաղցկեղ։ Քիմիաթերապիայից առաջ նա որոշել էր սառեցնել իր սերմը, որպեսզի ապաքինվելուց հետո ինքն ու կինը՝ 34-ամյա Շան Գուդսելը, երեխա ունենան։ Չնայած բժիշկների ջանքերին՝ հիվանդությունը արագորեն զարգանում էր։ Ի […]

̰
Քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

21:08 11.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ներքին գործերի նախարարության […]

̰
Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն

20:50 11.08.2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևանում մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։ Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ: Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։ Կոմունիկացիաների […]

̰
ԱՄՆ դեսպանը այցելել է ԵՄ առաքելության գլխամաս

20:44 11.08.2023

«Հայաստանում ԵՄ առաքելությունը պատիվ է ունեցել երրորդ անգամ հյուրընկալելու Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, ով այս ամգամ այցելեց ՀԵՄԱ գլխամաս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ միասին։ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ներկայացրեց զարգացումները «հողի վրա»՝ որը հիմնված է առաքելության արդյունքում հայտնաբերված բացահայտումների վրա»,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության «Ֆեյսբուքի» էջում […]

̰
Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետին է դիմել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին

20:35 11.08.2023

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ «Ես Սերգեյ Սմբատյանի հետ աշխատել եմ 2010 թվականից, և շնորհիվ իմ շատ սիրելի Մաեստրոյի՝ Հայաստանը ինձ համար դարձել է երկրորդ տուն։ Ես և հայ հանդիսատեսը շատ ներդաշնակ ենք։ Մենք խոսում […]

̰
BACK_TO_TOP