18:56 17.07.2023
Կառավարության որոշմամբ 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է` պետպատվերով: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աորտայի շերտազատման ժամանակ պացիենտների կեսից ավելին հրաժարվում էին վիրահատությունից, թեև հասկանում էին, որ այն իրենց կյանքը փրկելու միակ ճանապարհն է. հիշում են մասնագետներն ու պարզաբանում. վիրահատությունը բավականին թանկարժեք է, ռիսկայնությունը` շատ մեծ, ժամանակը` սուղ: Առողջապահության նախարարության կյանքեր փրկող այս ծրագրի […]
18:38 17.07.2023
Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը: Նախագծի իրագործման […]
15:58 17.07.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ճանապարհային […]
15:25 17.07.2023
Հուլիսի 16-ին, ժամը 18.57-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 48-ամյա վարորդը և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում օտարերկրացի 28-ամյա երիտասարդն իրեն անհայտ առարկայով խփել և կոտրել է թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսի ապակիները: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատճառվել է 3 միլիոն 500 000 դրամի վնաս: 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել, պետական գույքը վնասելու հիմնավոր […]
14:37 17.07.2023
Հուլիսի 14-ին, ժամը 19.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Իսուզու» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 16-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 73-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
14:27 17.07.2023
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխա։ Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար:
13:41 17.07.2023
Հուլիսի 14-ին, ժամը 23.39-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ իր տնից գողացել են փող և ոսկյա զարդեր: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վարդենիսցի 22-ամյա աղջիկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոսկեգույն շղթա և […]
12:39 17.07.2023
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 04.10-ին, Արցախի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեկնարկային ձայնային ատրճանակ: Նույն օրը Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Եռաբլուր պանթեոնի մոտ կայանված «Մերսեդես» […]
12:03 17.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ կատարված սպանության և մի քանի անձանց դանակահարության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2023թ. հուլիսի 17-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Բյուրեղավան […]
11:38 17.07.2023
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 18-ին, ժամ 18։00-20։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
11:25 17.07.2023
Հուլիսի 17-ին, ժամը 03.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ հարականջծնոտային շրջանի և աջ նախաբազկի կտրած, ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել բյուրեղավանցի 22-ամյա մի երիտասարդ: Ժամը 04.45-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաջորդ ահազանգն է ստացվել. «պարանոցի կտրած վերք՝ մագիստրալ անոթների վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել […]
11:12 17.07.2023
Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։ Տոնական միջոցառումներին մասնակցել են Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի […]
10:42 17.07.2023
Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:
09:08 17.07.2023
Բրիտանացի զբոսաշրջիկն իր երեխաների հետ ներխուժել է թուրքական շքեղ հյուրանոց՝ օգտագործելով օգտագործված All-Inclusive ապարանջաններ և տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցի իր էջում, գրում է Daily Mail-ի սյունակագիր Ալեքսանդր Բաթլերը։ «Ռոքսանա Բալչյունասը սկզբում բնակվել է թուրքական Կուշադասի հանգստավայրի Ramada Hotel & Suites-ում այս տարվա մայիսին All Inclusive հիմունքներով իր ընտանիքի հետ: Հետագայում նա իր ճամփորդական պայուսակում հայտնաբերել […]
08:50 17.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մայիսի 9-ի փ․ 3, 5, 7, 9, 9/1 շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Աթոյան անց. 8, 10, 10/4, 12 շենքեր, 11:00-17:00 Պետական Պատկերասրահ, թիվ 2 […]
08:31 17.07.2023
Հուշարձանների և հուշակոթողների լվացման աշխատանքներ Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
21:49 16.07.2023
Սինգապուրի բնակչին դատի են տվել արդյունաբերական շենքի կանանց զուգարանում տեսախցիկներ տեղադրելու և այցելուներին գաղտնի նկարահանելու համար: Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Ըստ քննիչների՝ 2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 28-ամյա Տիու Մինգ Կիատը երկու տեսախցիկ է տեղադրել զուգարաններից մեկում։ Դատական փաստաթղթերում չի նշվում, թե քանի կին է տուժել այլասերվածի գործողություններից։ Տղամարդը տեսախցիկներից մեկն ամրացրել […]
20:04 16.07.2023
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում երեխաների համար կազմակերպվել էր մանկական ժամանցային ծրագիր:
13:19 16.07.2023
Հունիսը եվրոպական երկրներում ռեկորդային ամենաշոգ ամիսն էր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Նշվում է, որ շոգը վտանգել է մարդկանց կյանքը և առաջացրել էլեկտրական ցանցերի գերծանրաբեռնվածություն, ինչպես նաև նպաստել է անտառային հրդեհների բռնկմանը։ Գործակալությունը գրում է, որ ինտենսիվ շոգը պահպանվում է Հարավային Եվրոպայի մեծ մասում։ Օրինակ՝ Իտալիայում և Իսպանիայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։ […]
12:05 16.07.2023
Վարդավառը քրիստոնեական տաղավար տոն է։ Ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է այն Զատկից 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։Տոնի անքակտելի մաս է կազմում միմյանց վրա ջուր ցողելը։ Եկեղեցական կարգի […]
23:50 15.07.2023
Ավելի քան 30 տարի ոստիկանությունից թաքնվելով՝ չինացի մարդասպանը կնոջը խորհուրդ է տվել նոր կողակից գտնել: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Չժոու անունով տղամարդը երեք հանցակիցների հետ 1993 թվականին Հուբեյ նահանգում խլել է մի տղամարդու կյանք։ Շուտով Չժոուի հանցակիցները հայտնաբերվել են, բայց ինքը երեք տասնամյակ փախուստի մեջ է եղել։ Միայն հունիսի վերջին ոստիկանությունը […]
23:23 15.07.2023
⭐«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը: 🎗Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, […]
22:36 15.07.2023
Այսօրվանից մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները։ Ուսումնասիրությունների որոշ մասը իրականացվելու է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ համատեղ։ Գիտական աշխատանքների իրականացմանը օժանդակում են նաև շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի աշխատակիցները։
22:21 15.07.2023
Հոգեբան, Գիտակից մտածողության ակադեմիայի հիմնադիր Օլգա Կորոբեյնիկովան Մոսլենտեին անվանել է սիրո և մանիպուլյացիայի հիմնական տարբերությունները: Նա նշել է, որ մարդկանց մեծամասնությունը բախվում է թունավոր հարաբերությունների հետ: Իսկապես սիրող մարդը փոխադարձության բացակայության պատճառով դժգոհություն չի զգում, ոչինչ չի պահանջում: Նա չի փորձում արմատախիլ անել թանկագին զգացումը, քանի որ այն ոգեշնչում է։ Իսկապես սիրող մարդը սիրելիից ոչինչ […]
19:03 15.07.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը Կեսարիա ծովափնյա քաղաքի իր տնից այցելել Թել Ավիվի մոտ գտնվող Թել ՀաՇոմեր հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք՝ վատ ինքնազգացողության պատաճառով։ Այս մասին հայտնել է Իսրայելի պետական Kan ռադիոն։ Ռադիոկայանի փոխանցմամբ՝ վարչապետն իր շքախմբի ուղեկցությամբ ժամանել է հիվանդանոց և ենթարկվել հետազոտության։ Kan-ը՝ վկայակոչելով գրասենյակի աղբյուրները, նշում է, որ վարչապետի առողջական վիճակը […]
18:34 15.07.2023
Մոտ 60 անօդաչու թռչող սարքերով հսկողություն կսահմանվի Նյու Յորքի Լոնգ Այլենդի և Վեսթչեսթեր շրջանի ափերին։ Ինչպես հաղորդում է New York Post-ը, անվտանգության միջոցառումները կապված են վերջին շրջանում շնաձկների հարձակումների հետ, նման հինգ դեպք արդեն արձանագրվել է։ Անօդաչու սարքերը կօգնեն օդից հայտնաբերել գիշատիչներին ջրում։ Անօդաչու սարքերը հերթապահելու են օրական երեք անգամ՝ որոշակի պարբերականությամբ։Այս շաբաթվա վերջում Լոնգ […]
17:17 15.07.2023
Կառավարության որոշմամբ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը անհատույց տրամադրվել է կառավարությանն առընթեր այն տեսչական մարմիններին, որոնք Գյումրիում մինչ այժմ գործում են տարբեր կառույցներում՝ վարձակալական հիմունքներով։ Մեկ տարի առաջ է սկսվել գործընթացը, այս պահին տեղափոխությունները դեռ ավարտված չեն։ Նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը փակվելուց հետո, մոտ 10 տարի շենքը որևէ նշանակության չէր ծառայում։ Իսկ Գյումրիում դատարկ ու անօգտագործելի […]
17:09 15.07.2023
Եվրոպայում բարձր ջերմաստիճանի պատճառով տագնապ է հայտարարվել Իտալիայի 16 քաղաքներում,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։ Իտալիայի կառավարությունը խորհուրդ է տվել բնակիչներին, հատկապես տարեցներին, կարմիր նշանով տարածքներում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11-ից մինչև 18-ը, խորհուրդ են տալիս մարդկանց օրական առնվազն երկու լիտր ջուր խմել և խուսափել սուրճից և ալկոհոլից, որոնք առաջացնում են ջրազրկում: Ինչպես […]