TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարձր ջերմաստիճանի պատճառով Իտալիայի 16 քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել

17:09 15.07.2023

Եվրոպայում բարձր ջերմաստիճանի պատճառով տագնապ է հայտարարվել Իտալիայի 16 քաղաքներում,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։ Իտալիայի կառավարությունը խորհուրդ է տվել բնակիչներին, հատկապես տարեցներին, կարմիր նշանով տարածքներում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11-ից մինչև 18-ը, խորհուրդ են տալիս մարդկանց օրական առնվազն երկու լիտր ջուր խմել և խուսափել սուրճից և ալկոհոլից, որոնք առաջացնում են ջրազրկում: Ինչպես […]

̰
Սերգո Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սուրբ Սարգիս եկեղեցում

12:57 15.07.2023

Սերգո Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18։00-ին։ Հուղարկավորությունը՝ հուլիսի 19-ին ժամը 13։00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց Զեյթունի պանթեոն-գերեզմանատանը (հասցե՝ Լեփսիուսի 16)։ Սերգո Երիցյանի ընտանիքը խնդրում է ծաղիկների և ծաղկեպսակների գումարներն ամբողջությամբ ուղղել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների ապահովագրության հիմնադրամին (մանրամասները՝ www.zinapah.am)։

̰
20-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ էր պատճառել երկու համաքաղաքացիներին

12:42 15.07.2023

Հուլիսի 13-ին, ժամը 22.13-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերքեր, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ 33 և 25 տարեկան երկու երիտասարդ են բուժօգնության տեղափոխվել: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել […]

̰
29-ամյա երիտասարդը գերեզմանատնից դյուրալյումինե զարդանախշեր էր գողացել

12:30 15.07.2023

Հունիսի 27-ին ոստիկանության Անիի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Լուսաղբյուր գյուղի գերեզմանատնից գողացել են իր ծնողների գերեզմանի մետաղյա ցանկապատին ամրացված դյուրալյումինե զարդանախշերը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս: Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը, իսկ գողոնը տեղափոխել է իր կողմից շահագործվող […]

̰
55-ամյա կինը հետախուզվում էր խարդախության համար

12:22 15.07.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյանի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Գայանե Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Օձեր են երևացել Երևանում, Արմավիր, Բերդ քաղաքներում և բազմաթիվ գյուղերում

08:20 15.07.2023

Հուլիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիր, Բերդ քաղաքներում, Արզնի, Լուսակերտ, Քարաշամբ, Ջրվեժ, Արգավանդ, Բյուրական, Կոշ և Մրգաշեն գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 4 շահմար, 1 գյուրզա, 2 […]

̰
Տղամարդը կռվել է Ֆլորիդայի պատմության մեջ ամենաերկար պիթոնի հետ

21:15 14.07.2023

Ամերիկյան Ֆլորիդայի Նեապոլս քաղաքի բնակիչը կռվել է հինգ մետրանոց պիթոնի հետ, որին գտել է Big Cypress արգելոցում։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է CBS News-ի ուշադրությունը։ Ջեյք Վալերին ժամը 01:00-ին օձ է գտել ազգային պարկում։ Միջադեպի տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է տղամարդը ճանապարհի մոտ խոտերի միջից հանում հսկայական պիթոնին։ Նա դիմադրում է […]

̰
Վիտալի Բալասանյանի կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ԱՀ դատախազություն

20:50 14.07.2023

2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Հայտնում են ԱՀ դատախազությունից։ Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու […]

̰
Վրաստանում ապաստան հայցողների թիվն աճել է

20:43 14.07.2023

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած միգրացիոն վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան է հայցել 515 մարդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված քաղաքացիների թիվը կազմել է 224, իսկ առաջին եռամսյակում՝ 291, համապատասխանաբար, ընթացիկ տարվա 6 ամսում այս թիվը կազմել է 515։ Ըստ […]

̰
Վիտալի Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց

20:41 14.07.2023

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։ « Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասել է Մարտիրոսյանը։ Հուլիսի 14-ին Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին […]

̰
Ավելի քան 19 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը

20:26 14.07.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ […]

̰
Չեմ կարծում, թե տպավորություն կա այնտեղ, որ ՀՀ-ն անգործության մեջ է. Կոնջորյանը՝ Արցախից հնչած մեղադրանքների մասին

20:07 14.07.2023

Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի, Արցախից հնչած հայտարարությունների, տեղի ունեցող բանակցությունների և նաև խորհրդարանական աշխատանքների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ իշխող խմբակցության ղեկավարի՝  ՀՀ-ն ուշի-ուշով ոչ միայն հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, այլև ամենօրյա աշխատանքի կիզակետում է գտնվում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ՀՀ […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ

20:00 14.07.2023

Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
Շիրակի մարզի զորահավաքային նիստում քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացմանն առնչվող հարցեր

19:46 14.07.2023

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որի ժամանակ ուժային կառույցների, համայնքների, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։ ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ հայտարարվել են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և […]

̰
Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է. Անահիտ Մանասյանը մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը

16:59 14.07.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակցել է «Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։ Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է […]

̰
Բագրատաշենի անցակետով առանց փաստաթղթերի 280 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ էր անցկացրել

15:25 14.07.2023

Տավուշի մարզի պարեկները Պտղավան գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Դեղձավան գյուղի բնակիչներից մեկին պատկանող մեքենան՝ ակնհայտ բեռնված վիճակում։ Մեքենայում 280 լիտր տրանսպորտային միջոցների շարժիչի համար նախատեսված յուղ կար, որի վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևան քաղաքում ծնվել է 60 երեխա

13:54 14.07.2023

Հուլիսի 13-ին Երևան քաղաքում ծնվել է 60 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Քննությամբ պարզվել է Թեղուտում գտնվող հյուրատան մոտ առերևույթ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

13:48 14.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը: 2023թ. հուլիսի 6-ին, ուշ երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 80 դեպք

13:08 14.07.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ […]

̰
«Բազալտշին» ընկերության նախագահը վերականգնել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը

13:00 14.07.2023

Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Կրթության, […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

12:54 14.07.2023

Հուլիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշել է ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են […]

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

11:50 14.07.2023

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:  

̰
Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է էկոլոգիական կրթության կենտրոն

11:26 14.07.2023

Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգու Էկոլոգիական կրթության կենտրոնը համալրվել է ժամանակակից, հարմարավետ տեխնիկական լուծումներով, որոնք հնարավորություն են տալու կազմակերպել ամառային գիտաճամբարներ, փորձի փոխանակման հանդիպումներ, վարպետության դասեր և գիտաճանաչողական դասընթացներ Երևանի և մարզաբնակ դպրոցականների համար։ Կենտրոնում ուսանողները նաև կկարողանան հավուր պատշաճի իրականացնել իրենց առաջին գիտական […]

̰
Բժիշկը խորհուրդներ է տվել եղանակից կախվածություն ունեցող մարդկանց

10:46 14.07.2023

Մագնիսական փոթորիկների ժամանակ որոշ մարդիկ սկսում են բողոքել ինքնազգացողության վատթարացումից։ INVITRO-Ural-ի ընդհանուր պրակտիկանտ Մարինա Կոնստանտինովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես կարելի է մեղմել տհաճ ախտանիշները, և արդյոք նրանց վատ վիճակն իսկապես կապված է մագնիսական փոթորիկների հետ: Նա նշել է, որ մագնիսական փոթորիկների շրջանում ավելանում է սրտանոթային պաթոլոգիա ունեցող մարդկանց բժշկական օգնության դիմումների թիվը։ Կան նաև […]

̰
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականցնելու է ուժեղացված ծառայություն

10:33 14.07.2023

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Որո՞նք են անկախ զբոսաշրջիկների համար ամենահայտնի երկրները

10:25 14.07.2023

Պարզվել են այն երկրներն ու ուղղությունները, որոնք 2023 թվականի ամռանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի հայտնի են դարձել զբոսաշրջիկների շրջանում, առաջատար է դարձել Տոկիոն, հայտնում է ռուսական OneTwoTrip-ը։ Առցանց ծառայության մասնագետները վերլուծել են արտասահմանյան հայտնի քաղաքներում հյուրանոցների ամրագրումների տվյալները։ Պարզվել է, որ Տոկիոն ամենամեծ աճն է ցույց տվել՝ մեկ տարվա ընթացքում հյուրանոցների պահանջարկն աճել […]

̰
Երևանում և մի շարք մարզերում տեղի կունենան հոսանքանջատումներ

08:38 14.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Չևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 28/1, 29, 29/2 շենքերի բնակիչ-բաժանորդներ, «Գրինվիլ» թաղամասի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի […]

̰
Հոգեբանը պատմել է, թե ինչպես վարվել աշխատավայրում բուլիինգի հետ

08:10 14.07.2023

Հոգեբանական գիտությունների թեկնածու Վադիմ Կիսելյովը հուլիսի 6-ին «Իզվեստիա»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես վարվել աշխատավայրում բուլինգի հետ։ «Տարբեր գնահատականներով՝ յուրաքանչյուր տասներորդ մարդն աշխատավայրում բուլինգի է ենթարկվում: Եթե ​​աշխատավայրում ձեզ վատ են վերաբերվում, նախ փորձեք հասկանալ այս վերաբերմունքի պատճառը՝ քննարկելով այն հանգիստ և կառուցողական զրույցի ընթացքում։ Մտածեք և գնահատեք, թե որքանով եք բաց նոր գործընկերների […]

̰
Հարսնացուի ծնողներն իրենց դստեր համար փեսայից 40 հազար դոլար են պահանջել

22:03 13.07.2023

Չինաստանից մի տղամարդ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հարսնացուի համար այնքան բարձր գին՝ 288 հազար յուան կամ 40 հազար դոլար են ուզել, որ նա որոշել է խնդրի վերաբերյալ բողոքել իշխանություններին։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը (SCMP): Հունիսի 15-ին Լյու անունով չին բնակիչը պաշտոնական բողոք է գրանցել Գանսու նահանգի Չժենյուան ​​շրջանի քաղաքապետի կայքում։ Տղամարդն […]

̰
Լաս Վեգասից ոստիկանը թալանել է երեք կազինո՝ մոլախաղերի հետևանքով պարտքերը վճարելու համար

21:53 13.07.2023

Մոլախաղերից կախվածություն ունեցող ոստիկանը Լաս Վեգասում թալանել է երեք կազինո՝ այնտեղից վերցնելով ընդհանուր առմամբ 165,000 դոլար: Այս մասին հայտնում է Associated Press-ը։ 35-ամյա Քեյլեբ Ռոջերսը ձերբակալվել է երեք կողոպուտի կասկածանքով, որոնք նա, ըստ քննիչների, կատարել է չորս ամսվա ընթացքում՝ օգտագործելով ծառայողական զենք կազինոյի աշխատակիցներին ահաբեկելու համար։ Դատախազությունը կարծում է, որ ոստիկանին ստիպել են գնալ այդ […]

̰
BACK_TO_TOP