13:37 10.07.2023
Հունիսի 28-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի երիտասարդ: Ըստ նրա՝ Շահումյան գյուղի դաշտում ձիուց ընկնել էր։ Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի իրական հանգամանքները։ Հունիսի լույս 24-ի գիշերը Շահումյան գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ տուժածին […]
13:30 10.07.2023
Հուլիսի 3-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 20.14-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում կայանված իր «Շեվրոլե Կամարո» մակնիշի մեքենան: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ի գիշերը Նոյեմբերյանի […]
12:30 10.07.2023
Հուլիսի 11-ին, ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ հաղորդագրութթյան մեջ։
12:07 10.07.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 170 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 17, խուլիգանության՝ 10, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 8-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, թմրանյութի իրացման՝ 4, գույքը հափշտակելու կամ վնասելու, երեխայի կյանքի […]
11:57 10.07.2023
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Բուզանդի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա Հրաչյա Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
10:44 10.07.2023
Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2007 թ. ծնված Ալվարդ Խաչատրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ Ա. Խաչատրյանը հուլիսի 8-ին, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Կատարվում է նախաքննություն:
22:17 09.07.2023
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադա) սկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը, տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, […]
21:44 09.07.2023
Խաղաղօվկիանոսյան հասարակածային հոսանքի տաքացման բնական երևույթը, որի առաջացման մեծ հավանականության մասին զգուշացրել են գիտնականները, այսպես կոչված Էլ Նինյո ֆենոմենը, սպառնում է լուրջ հետևանքներով՝ ներառյալ ջրհեղեղներն ու փոթորիկները։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է RUDN համալսարանի բնապահպանական անվտանգության և արտադրանքի որակի կառավարման ամբիոնի դոցենտ Վլադիմիր Պինաևը։ 2023 թվականի հուլիսի 4-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտարարեց, […]
21:38 09.07.2023
Հնդկաստանում փեսան չեղարկել է հարսանիքը զոքանչի «անպարկեշտ» պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է India Times-ը։ Ուտար Պրադեշից հարսն ու փեսան կատարել են բոլոր անհրաժեշտ ծեսերը հարսանեկան արարողությունից առաջ։ Տոնակատարությունը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին Սամբհալ գյուղում։ Սակայն հարազատների հետ վայր ժամանած փեսան խորապես վիրավորվել է տեսածից։ Պաշտոնական մասի մեկնարկին ընդառաջ հյուրերը պարել են և […]
21:19 09.07.2023
Հուլիսը համարվում է հատապտուղների՝ մոշի, կեռասի, հաղարջի և ազնվամորու սեզոն: Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ Տատյանա Տերեխովան։ Բժշկի խոսքով՝ կեռասը, հաղարջը, մոշը և ազնվամորին պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր։ Խորհուրդ է տրվում ուտել միայն հասած հատապտուղներ, ուստի պետք է ուշադրություն դարձնել դրանց ձևին և գույնին։ «Դրանք պետք է լինեն առաձգական, վառ և […]
20:48 09.07.2023
Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների` ուղեկցությամբ համագումարի պատվավոր նախագահ բ. գ. դ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի։ Հանդիպմանը, Արա Բաբլոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով համագումարի մասնակիցներին, տեղեկություններ է փոխանցել համագումարի աշխատանքների և արձանագրված արդյուքների մասին: Պրոֆեսոր Բաբլոյանն […]
20:34 09.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավիթաշեն 2-րդ թաղ․ 13,14, 15, 16, 17 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Արարատյան 1-ին զանգ. 15, 17 շենքեր, Կուրղինյան փ. 18 շենք բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 15, 17 շենքեր, Եղբայրության փ․ 14 շենք, Ղարիբջանյան փողոցի […]
19:50 09.07.2023
Վրաց-հայկական սահմանը նույնականացման քարտով (ID) հատել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Հուլիսի 7-ից հայկական և վրացական մեդիաները, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունը, տեղեկություն էին տարածել, թե, իբր, հուլիսի 1-ից վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտերով: «Ալիք Մեդիա»-ն տեղեկությունը ճշտելու նպատակով այցելեց վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետ, որտեղ թե՛ վրացական կողմի, […]
18:48 09.07.2023
Պետք չէ սպանել օձերին, այդ թվում՝ իժերին, քանի որ սողունների շատ տեսակներ գրանցված են Մոսկվայի մարզի Կարմիր գրքում: Այս մասին խոսել է օձագետ Արթուր Հայրապետյանը։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Կարմիր գրքում տեղ գտած օձերի տեսակների սպանդի համար սպառնում է 3000-ից 30000 ռուբլի տուգանք։ Օձերի կարելի է հանդիպել անտառում արահետներով: Օձերից պաշտպանվելու […]
18:27 09.07.2023
Ամռանը մաշկի վրա արևի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել պիգմենտացիայի, ֆոտոծերացման նշանների և բորբոքման: LES Art Resort հյուրանոցի դիմահարդար Ռիմա Գանգալյուկը պատմել է, թե ինչպես պաշտպանել և վերականգնել մաշկը։ Նա նշել, որ ֆոտոծերացումը, որն արտահայտվում է մաշկի երանգի նվազմամբ, չորությամբ և վաղ կնճիռներով, ամռանը գլխավոր վտանգներից է։ Դրա ախտանիշները հայտնաբերվում են նույնիսկ երիտասարդ աղջիկների մոտ՝ […]
17:22 09.07.2023
Սեմեյնայա կլինիկաների ցանցի սննդաբան, էնդոկրինոլոգ Վիկտորյա Էլիսեեւան Газета.Ru-ին պատմել է ազնվամորու օգտակարության մասին։ Նա հիշեցրել է, որ ազնվամորին հարուստ է B, C, A վիտամիններով, սիլիցիումով, մոլիբդենով, մագնեզիումով, ֆլավոնոիդներով և այլ օգտակար նյութերով։ Էլիսեևայի խոսքով՝ ազնվամորին օգնում է բարձրացնել իմունիտետը, ամրացնել սիրտն ու արյունատար անոթները, հագեցնել մաշկը կոլագենով։ Բժիշկը հավելեց, որ ազնվամորին ունի ցածր կալորիականություն և […]
16:57 09.07.2023
Մարսողական ֆերմենտների և խիտոզանի համալիրը կօգնի հաղթահարել շատակերության ախտանիշները և խուսափել ամառային խնջույքներից և խորովածի հավաքներից հետո թունավորումներից: Այս մասին Газета.Ru-ին ասել է կլինիկական սննդաբան, iTAB մասնագիտացված վիտամինային շուկայի բժշկական հանձնաժողովի ղեկավար Աննա Գոսուդարևան։ Ըստ բժշկի՝ յուղոտ, տապակած ու կծու մթերքները ոչ միայն մեծ բեռ են ստեղծում աղեստամոքսային տրակտի վրա, այլև իսկական թեստ են դառնում […]
14:20 09.07.2023
Հուլիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-11-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Երևան […]
13:58 09.07.2023
Հուլիսի 10-ին, ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
13:42 09.07.2023
Տերունական աղոթքում «հայր» բառը դրան ավելացնում է «հայրապետական հատկություն», ասել է Յորքի արքեպիսկոպոս Սթիվեն Քոթրելը, որի խոսքերը մեջբերում է Guardian թերթը։ «Ես գիտեմ, որ «հայր» բառը խնդրահարույց է նրանց համար, ում երկրային հայրերի հետ շփվելու փորձը կործանարար և վիրավորական է եղել»,- կարծիք է հայտնել հոգևորականը՝ ելույթ ունենալով Անգլիկան եկեղեցու Գլխավոր Սինոդի ժողովում։ Ըստ Քոթլերի՝ այս […]
13:16 09.07.2023
Ամերիկյան Ատլանտա քաղաքի բնակչուհին մի քանի անգամ կրակել է որդու վրա՝ խաղային կոնսոլի պատճառով վիճաբանության ժամանակ, հայտնում է Fox 5 Atlanta-ն։ Մայրը կալանավորված է, մեղադրվում է իր դեռահաս որդու վրա տեսախաղի վահանակի շուրջ վեճի ժամանակ կրակելու մեջ: Նրա խոսքով՝ կրակոցների մասին հաղորդումից հետո ժամանած ոստիկանները հանցագործության վայրում հայտնաբերել են 17-ամյա մի տղայի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ […]
11:57 09.07.2023
Դերասան, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Բրեդ Փիթը հիացրել է իր երիտասարդացած արտաքինով։ Համապատասխան լուսանկարները հրապարակում է Daily Mail-ը։ 59-ամյա Բրեդ Փիթին բռնել են պապարացիները՝ ֆրանսիական Ռիվիերայի խաղողի այգիներում իտալական De’Longhi կենցաղային տեխնիկայի ապրանքանիշի գովազդը նկարահանելիս: Դերասանը սպիտակ վերնաշապիկ էր հագել՝ վերևի մի քանի կոճակներն արձակած, թեթև տաբատով և մոկասիններով։ Նա իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցներով։ […]
11:36 09.07.2023
ԱՄՆ-ում ափի մոտ լողացողների շրջանում շնաձուկ է հայտնվել, վախեցրել նրանց: Այս մասին հայտնում է WOFL-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Ֆլորիդայի Նավարա լողափում։ Քրիստի Մաքքալի Քոքսին հաջողվել է նկարահանել գիշատիչ շնաձկան հայտնվելը լողացող մարդկանց շրջանում, ավելի ուշ տեսանյութը տեղադրել են սոցիալական ցանցում։ Ձայնագրությունում երևում է, թե ինչպես է հանգստացողների մեջ հայտնվում մեծ շնաձուկ։ Նրանք, […]
11:14 09.07.2023
Հուլիսի 5-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Իջևան, Բերդ, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Ոսկեվան, Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 7 սահնօձ, 1 շահմար, […]
21:49 08.07.2023
FlyOne Armenia ընկերությունը հայտնում է, որ Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ «Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ […]
21:20 08.07.2023
Հուլիսի 7-ին կայացել է Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպումը, որին ԱՄՆ կառավարության հրավերով մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ԱՄՆ նախագահի անունից ողջունել է հանդիպման մասնակիցներին և խոսել սինթետիկ թմրամիջոցների վտանգավորության և սպառնալիքների […]
19:27 08.07.2023
Սուդանի բանակը օդային հարված է հասցրել Օմդուրման քաղաքին, որի հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սուդանի առողջապահության նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ ևս տասնյակ մարդիկ վիրավոր են։ Reuters-ը նշում է, որ վերջին օրերին մարտերը կենտրոնացել են այս քաղաքում, քանի որ արևմտյան մասը առանցքային ուղի է, որը կապում է արագ […]
19:15 08.07.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին և ՄՍԾ ներկայացուցիչներին: Մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՍԾ կառույցների գործունեության, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման, մարզի սոցիալական վիճակին ուղղված և քաղաքացիների խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Լոռու մարզպետը բարձր է գնահատել ՄՍԾ-ների աշխատանքը և կարևորել տարածքային կենտրոնների միջոցով քաղաքացիների կողմից բարձրացված սոցիալական […]
18:47 08.07.2023
Բրազիլացի հայտնի դերասան Խոսե Սելսո Մարտինես Կորեան, որը հայտնի է որպես Զե Սելսոն, մահացել է իր տան բռնկված հրդեհի հետևանքով։Հայտնի արտիստը 87 տարեկան է։ Այս մասին հայտնել է g1 հեռուստաալիքը։ Զե Սելսոն հոսպիտալացվել էր հուլիսի 4-ին՝ մարմնի 53%-ի այրվածքներով։ Նրան միացված էր թոքերի արհեստական օդափոխոթւյան սարքը։Նշվում է, որ հրդեհի պահին բնակարանում գտնվող մյուս անձինք լուրջ […]