13:55 12.07.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Մարիամ Գ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
13:33 12.07.2023
Իրանական «Թահլիլբազար» գործակալության փոխանցմամբ՝ հաստատվել են հայկական Fly Arna ավիաընկերության թռիչքները Երևանից Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան։ Իմամ Խոմեյնիի օդանավակայանի փոխտնօրեն Մոհամմադ Ռեզա Ֆարդին նշել է, որ Fly Arna-ն կդառնա հայկական երրորդ ավիաընկերությունը, որը թռիչքներ կիրականացնի դեպի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։ Նախատեսվում է շաբաթական երկու չվերթ իրականացնել։
13:29 12.07.2023
Հուլիսի 16-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում կկայանա «Ազգային երգիչ» նախագծի շքեղ համերգը: «Ազգային երգիչ» նախագծի բոլոր ֆինալիստները՝ մեկ բեմում: Ամենասիրված երգեր, գեղեցիկ անակնկալներ, ամռան ամենասպասվածխ հանդիպումը՝ հուլիսի 16-ին, ժամը 19:00-ին: Տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով +374 99 955 225 համարին Կամ օնլայն` հետևյալ հղման միջոցով new.ticketon.am/event/national-singer
13:14 12.07.2023
Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տարածքային […]
13:02 12.07.2023
Քրեական ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումների ձևավորման, պրոֆեսիոնալ կադրերով համալրման և ոլորտի ենթաօրենսդրական դաշտի հստակեցման նպատակով՝ մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել են Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հուլիսի 6-ից 21-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
12:27 12.07.2023
Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 9-ին, ժամը 11.00-ին, Ազատամարտիկների փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 86-ամյա մորը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հուլիսի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 86-ամյա Լյուբա Անդրեասյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
12:07 12.07.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ընդգծվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի ձևաչափի կարևորությունը՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների և 2021-2030թթ․ համար Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների […]
11:52 12.07.2023
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։ Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է […]
11:44 12.07.2023
Օրսկում 36 երեխա թունավորվել է տեղական արտադրության յոգուրդից, հայտնում է քաղաքապետարանը VKontakte սոցիալական ցանցի իր էջում։ «Հուլիսի 11-ին երեքից վեց տարեկան երեխաների մոտ նույն ախտանիշներով կանչով շտապօգնության խմբերը 36 անգամ դուրս են եկել, բոլորը քաղաքի տարբեր հատվածների մանկապարտեզների սաներ են, ութ հիվանդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նախնական ախտորոշումը սննդային թունավորում է»,- […]
11:22 12.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 5, 6, 7, 48, 51, 52, 53, 58 շենքեր, Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, թիվ […]
11:04 12.07.2023
Հուլիսի 13-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
23:31 11.07.2023
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի մանկական հիվանդանոցում միաժամանակ տասը զույգ երկվորյակներ են ծնվել։ Այս մասին հայտնում է The Messenger-ը։ Հիվանդանոցի աշխատակիցները դեռ հստակ չեն կարող ասել՝ արդյո՞ք նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տասը զույգ երկվորյակների միաժամանակյա ծնունդը ռեկորդային է։ «Մենք շատ հուզված ենք», – ասել է Նորածինների ինտենսիվ թերապիայի բուժքրոջ օգնական Էշլի Ռիչարդսոնը: Նա ընդգծել […]
23:22 11.07.2023
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչը մեկ շաբաթով անհետացել է և հայտնաբերվել ազգային պարկում՝ ճահճի մեջ խրված։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 31-ամյա Էմմա Տետևսկին անհետացել է հունիսի 26-ին՝ կեսօրին մոտ։ Մեկ շաբաթ անց Borderland ազգային պարկ զբոսանքի դուրս եկած զբոսաշրջիկները լսել են ճահճոտ տարածքից եկող կնոջ ճիչերը։ Նրանք չեն կարողացել ինքնուրույն փրկել տուժածին և շտապօգնություն են […]
23:01 11.07.2023
Հնդկական գյուղերից մեկի բնակիչը բացահայտել է կնոջ անհավատարմությունը և կազմակերպել, որ նա ամուսնանա իր սիրեկանի հետ։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։ Զույգն ամուսնացած է եղել երեք տարի, այդ ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա։ Ընտանեկան կյանքի հենց սկզբից հնդիկը զգացել է, որ կինը դավաճանում է իրեն, բայց չի փորձել նրան դատապարտել դավաճանության համար։ Մի […]
20:36 11.07.2023
Բարձրահարկ շենքում նոր բնակարան գնելիս պետք է նկատի ունենալ, որ այն կարող է ունենալ վատ ձայնամեկուսացում։ Այս մասին Газета.Ru-ին ասել է տեխնիկական գիտությունների թեկնածու, Ակուստիկ Գրուպի տարածքների ձայնամեկուսացման և ակուստիկայի փորձագետ Ալեքսանդր Բոգանիկը։ Դրա համար պետք երեկոյան նայել բնակարանը գնելու համար: Սա, ըստ փորձագետի, պետք է անել երկու պատճառով. «Ժամանակակից տներում միջբնակարանային պատերը, որպես կանոն, […]
20:16 11.07.2023
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023թ. հուլիսի 11-ին 45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, փորձառու դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության […]
20:00 11.07.2023
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների կոմունալ տնտեսությունների ղեկավարներ, աղբահանության և բնապահպանական աշխատանքների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Ռոբերտ Լաուշմանը և «Ջինջ» ընկերության […]
19:25 11.07.2023
Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով ՀՀ Արմավիրի մարզում «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից 228 ընտանիք կստանա աջակցություն իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց: Տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատի տարածաշրջաններում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի […]
19:10 11.07.2023
Հուլիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը և Շիրակի մարզի գումարտակի հրամկազմը դեսպան Քվինին ներկայացրել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի ծառայության կազմակերպման ու իրականացման մանրամասներ։ ԱՄՆ դեսպանը ծանոթացել է նաև օգտագործվող տեխնիկային ու հնարավորություններին։ Ներկայացնելով Շիրակի և […]
18:41 11.07.2023
Այսօր՝ հուլիսի 11-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին: Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ներքին գործերի նախարարության կազմում ենթակա մարմնի՝ Փրկարար ծառայության քաղաքականության և գործունեության ոլորտներին առնչվող հարցերը։ ՓԾ տնօրենը բացման […]
18:33 11.07.2023
Շիրակի մարզում կատարված ցանքի, տեղումնառատ գարնան ու ամռան արդյունքում կուտակված ոռոգման ջրի ծավալները, նաև հարկահավաքության տվյալներն այսօր ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի հերթական նիստում։ Ընդհանուր առմամբ, բոլոր ցուցանիշներով Շիրակի մարզում աճ են արձանագրել, իսկ դրան նպաստող գործոնները տարբեր են՝ սկսած պետական ներդրումներից մինչև մասնավոր սեկտորի մասնակցություն, ինչը հիմնականում վերաբերում է քաղաքաշինության ոլորտին։ Մինչ մարզխորհրդի օրակարգի բուն […]
16:00 11.07.2023
Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից սկսած՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակ արգելում է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նպատակներով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- […]
13:58 11.07.2023
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների։ Ընկերությունը կազմակերպում է տրոլեյբուսի վարորդի անվճար դասընթաց, որին մասնակցելու համար կարող են դիմել 21 տարին լրացած բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից։ Մանրամասն տեղեկությունների համար` զանգահարել 060-443400 հեռախոսահամարով:
13:38 11.07.2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին բաժին է ներկայացել 37-ամյա Սոնա Թ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:47 11.07.2023
Հուլիսի 10-ին Երևան քաղաքում ծնվել է 83 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:23 11.07.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, բնակարանային գողության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության և վստահված գույքը […]
11:48 11.07.2023
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ խիստ վերահսկողությունը և թույլ տրվող կոպիտ խախտումների նկատմամբ անհանդուրժողականությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Ուսումնասիրությամբ հիմնավորվել […]