Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.35 oC

Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպմանը

21:20 08.07.2023

Հուլիսի 7-ին կայացել է Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպումը, որին ԱՄՆ կառավարության հրավերով մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ԱՄՆ նախագահի անունից ողջունել է հանդիպման մասնակիցներին և խոսել սինթետիկ թմրամիջոցների վտանգավորության և սպառնալիքների մասին։ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ և նշել սինթետիկ թմրամիջոցների դեմ ԱՄՆ կողմից տարվող պայքարը։ Էնթոնի Բլինքենը կարևորելով սինթետիկ թմրամիջոցների դեմ միասնական պայքարը՝ խոսել է դրանց առաջնահերթությունների մասին։ Ելույթի ավարտին ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և պետություններին` Կոալիցիային միանալու համար։ Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոխնախարար Սարգսյանը ՀՀ Կառավարարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված Գլոբալ Կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար՝ ընդգծել է հարթակի կարևորությունը սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում պետությունների ջանքերը միավորելու համար։ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ. «Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։ Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։ Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԳլոբալԿոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքների դեմ պայքարում և, որ այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը։ ՆԳ նախարարի տեղակալը ողջունել է Կոալիցիայի ստեղծման գաղափարը և Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը ու միանալու անհրաժեշտ գործողություններին։ Ելույթ են ունեցել նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին և ներքին գործերի, առողջապահության և արդարադատության նախարարներ։ Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

21:35 19.05.2025

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

21:23 19.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 19.05.2025

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

19:51 19.05.2025

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...

BACK_TO_TOP