15:27 07.07.2023
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բալահովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի ատրճանակ և 9 մմ տրամաչափի հինգ փամփուշտ: 36-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: […]
14:57 07.07.2023
Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 6-ից 31-ը և օգոստոսի 1-ից 31-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն: ծ Բնակիչներին խնդրում են ձայներ լսելուց խուճապ չառաջացնել։
14:48 07.07.2023
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 6-ի ժամը 19.00-ի սահմաններում այցելել են Գանձաքար բնակավայրի տարածքներից մեկը, որտեղ հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար. վարորդները մի բեռնատարից մյուսը գերաններ էին տեղափոխում: «ԿամԱԶ»-ներից մեկի վարորդը, չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, թափքում եղած 17 գերանները բեռնաթափել է ճանապարհի մեջտեղում, իսկ մյուս «ԿամԱԶ»-ի […]
13:29 07.07.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին։ Հանդիպման սկզբում Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային մակարդակում իրականացման կարևորությունը։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանային […]
11:34 07.07.2023
Շարունակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն: Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր 8 մարզի համար, որից 6-ինն արդեն հաստատվել են: Այս տարի մեկնարկել է Լոռու և Կոտայքի մարզերի փաստաթղթերի մշակումը: Դրանց հաստատմամբ հանրապետության քաղաքային և […]
11:18 07.07.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտնում են, որ պՊարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց […]
10:20 07.07.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, խնամատարության ինստիտուտի զարգացման նպատակով ԱՍՀ նախարարության և Բրիտանիայի «Երեխաների խնամք» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախկինում ստեղծված սերտ համագործակցության արդյունքն է։ 2023 թվականի հունվարին նախարար Մկրտչյանի հրավերով խնամատարության մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման […]
10:03 07.07.2023
Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 14կմ է, որի մի մասը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այս տարի աշխատանքներ են կատարվում 6.7կմ երկարությամբ հատվածի վրա։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով։ Շինաշխատանքները կատարում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական […]
22:12 06.07.2023
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեմային: Մարիա Զախարովան հերթական անգամ կոչ է արել Բաքվի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Ինչ-որ նոր բան ասե՞լ է Զախարովան, թե՞ սա ընդամենը նրա հերթական կոչն է եղել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այստեղ արժե նկատել, թե ինչ ֆոնի վրա է […]
21:22 06.07.2023
Աֆղանստանում գեղեցկության սրահների արգելքը բացատրվում է նրանով, որ այդ հաստատությունների ծառայությունները «չափազանց մեծ բեռ են» դնում աֆղան ընտանիքների վրա, և որոշ ընթացակարգեր «հակասում են շարիաթի», ասել է առաքինության քարոզչության և արատների կանխարգելման նախարարության խոսնակ Ակիֆ Մոհաջերը։ Մոհաջերը բացատրել է, որ գեղեցկության սրահները «չափազանց մեծ բեռ են» դնում փեսայի ընտանիքի վրա հարսանեկան արարողություններից առաջ, և ընթացակարգերը, […]
21:07 06.07.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում Քենսինգթոնյան պալատում հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների հետ իրականացված ծրագրերն ու համագործակցության արդյունքները։ Ընդգծելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել […]
20:14 06.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Չեխովի փ․ 1, 14, 16 շենքեր, Մայիսի 9-ի, Մանթաշյան փողոցների առանձնատներ, Չեխովի փ․ 1–ին նրբանցքի առանձնատներ, Եղբայրության փ․ 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. […]
19:37 06.07.2023
Թուրքական հեռուստաընկերություններից մեկը՝ Halk TV-ին հայտնել է, որ ազատ է արձակվել Էրդողանի պաստառին բեղեր նկարելու համար ձերբակալված տղան։ Հիշեցնենք, որ Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա տղան նկարել էր Հիտլերի բեղերը։ Նրան էր վերագրվել նաև պաստառի վրա հայհոյանքներ գրելը։ Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերոհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։
18:47 06.07.2023
Հանդիպում ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի համահիմնադրմամբ իրականացվող «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության անդամների հետ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «ՀԲԸՄ Ֆրանսիայի» և «ՀԲԸՄ Եվրոպայի» նախագահ Նադյա Գործունյանի, «SOS Սյունիքի գյուղեր» ամբուլատոր շարժական բժշկական կայանի ընտանեկան բժիշկների ու խմբի այլ անդամների հետ քննարկել է նախաձեռնության կողմից մարզում իրականացվող առողջապահական ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ներկաները խոսել են նաև առաջիկայում մեկնարկող նոր […]
17:24 06.07.2023
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:49 06.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Դսեղի անտառպետության անտառապահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի անտառապահը, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն՝ ապօրինի անտառահատումների ու […]
15:33 06.07.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, […]
15:24 06.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Նարեկացի, Միկոյան, Զ.Անդրանիկի փողոցների, Արսենյան 9 շենքի, Կամոյի բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճ. 1-13 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:07 06.07.2023
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 6-7-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
14:53 06.07.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն […]
14:47 06.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
14:00 06.07.2023
Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին գողությունը, պարզեցին նոր դրվագներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:53 06.07.2023
Եպիսկոպոս Շիոն, ով Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի տեղապահն է, հնարավոր է թունավորված լինի։ Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Աղբյուրը պնդում է, որ նա վերջին մեկ ամսվա ընթացքում իրեն լավ չի զգում, նրա վիճակը հատկապես ծանր էր մեկ շաբաթ առաջ։ «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ անհերքելի տեղեկություններ կան, որ հոգևորականի մարմնում հայտնաբերվել են կասկածելի […]
13:44 06.07.2023
Չարաշահելով վստահությունը՝ հափշտակել էին հեռախոսն ու փողը և դիմել փախուստի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:49 06.07.2023
Հուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն: Նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
12:28 06.07.2023
Հուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել է 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին […]
11:48 06.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան գյուղի և Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:24 06.07.2023
Հուլիսի 7-ին, ժամը 10:00-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից Խնդրում են չանհանգստանալ։
10:37 06.07.2023
Հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից: