18:27 09.07.2023
Ամռանը մաշկի վրա արևի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել պիգմենտացիայի, ֆոտոծերացման նշանների և բորբոքման: LES Art Resort հյուրանոցի դիմահարդար Ռիմա Գանգալյուկը պատմել է, թե ինչպես պաշտպանել և վերականգնել մաշկը։
Նա նշել, որ ֆոտոծերացումը, որն արտահայտվում է մաշկի երանգի նվազմամբ, չորությամբ և վաղ կնճիռներով, ամռանը գլխավոր վտանգներից է։ Դրա ախտանիշները հայտնաբերվում են նույնիսկ երիտասարդ աղջիկների մոտ՝ արևոտ արձակուրդներից հետո:
Ամռանը մաշկի համար երկրորդ ամենավտանգավոր խնդիրը պիգմենտացիան է, որն առաջանում է մելանինի արտադրության ավելացման պատճառով։ Մարմինը դա արտադրում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու համար:
«Կանխարգելման համար անհրաժեշտ է օգտագործել ամենօրյա քսուք՝ պաշտպանվածության բարձր աստիճանով՝ SPF 30 և SPF 50, նախքան դուրս գալը։ Բայց եթե մուգ կետերն արդեն հայտնվել են, պետք չէ դրանցից ազատվելու համար սպասել աշուն-ձմեռ ժամանակաշրջանին, բավական է հարմարեցնել տնային խնամքը»,-«Газета.Ru»-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել կոսմետոլոգը։
Գանգալյուկը բացատրել է նաև շոգ օրերին մաշկի երրորդ խնդիրը՝ բորբոքային ցաները, որոնք նաև կոչվում են արևային պզուկներ։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է քրտնարտադրությամբ և վնասակար բակտերիաների բազմացմամբ, ինչպես նաև խնդրահարույց մաշկով։
«Այստեղ ավելի լավ է դիմել կոսմետոլոգի օգնությանը, սակայն, բացի սրանից, անհրաժեշտ է ճիշտ խնամք կիրառել։ Անհրաժեշտ են միջոցներ, որոնք ունեն հանգստացնող և հակաբորբոքային ազդեցություն և նվազեցնում են զգայական գրգռման ռեակտիվությունը։ Անհրաժեշտ է նաև ավելի հաճախ տոնուսավորել մաշկը»,- ասել է բժիշկը։
Կոսմետոլոգը հիշեցրել է ամռանը մաշկային խնդիրների կանխարգելման միջոցառումների մասին՝ շատ ջուր խմել, ամեն օր օգտագործել արևապաշտպան քսուք, պահպանել արևայրուքի անվտանգ ժամերը՝ մինչև 11:00 և 16:00-ից հետո։
Հունիսի 26-ին Grow Food ծառայության սննդաբան Ելենա Սվիրիդովան «Известия»-ին պատմել է, թե ինչ մթերքներ պետք է ուտել մաշկի վիճակը բարելավելու համար։ Առաջին հերթին նա խորհուրդ է տվել ավելի շատ ձուկ ուտել, քանի որ այն պարունակում է շատ սննդարար նյութեր, մասնավորապես՝ օմեգա-3:
21:23 19.05.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
21:12 19.05.2025
Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...