TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.13 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Դե Նիրոյի թոռը մահացել է 19 տարեկանում

16:00 03.07.2023

19 տարեկանում մահացել է դերասան Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրոն, գրում է Sky News-ը՝ հղում անելով նրա մորը՝ Դրենային։ «Կցանկանայի, որ հենց հիմա կարողանայի քեզ հետ լինել: Ես չգիտեմ՝ ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ առաջ շարժվել և տարածել այն սերն ու լույսը, որը դու ստիպեցիր ինձ զգալ, երբ ես դարձա քո մայրը: Ինձ […]

̰
Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արթիկ և Անի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

15:57 03.07.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ և Անի համայնքների ղեկավարների, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժին պետ Լևոն Գասպարյանի մասնակցությամբ։ Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած այցելության ընթացքում բարձրացված խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի․ «Համայնքներում իրականացվող […]

̰
Արմավիրում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

15:47 03.07.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ): Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի […]

̰
Գիշերային հրավառություն մայրաքաղաքի կենտրոնում. անպատեհ հայտնված արմավիրցի երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

15:37 03.07.2023

Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 1.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին է փոխանցվել մի քաղաքացու ահազանգը, որ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում արդեն երկրորդ անգամ հրավառություն է, որոնց ձայներից միացել են նաև մեքենաների անվտանգային ազդանշանները: Նույն պահին Կենտրոնական բաժնում էլ են ստացվում ահազանգեր` նույն հրավառության վերաբերյալ: Ահազանգողներից մեկն անգամ հայտնում էր, որ երեխաները վախից վեր են թռել: […]

̰
Հայաստանյան իշխանությունները չեն դադարեցրել իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ. Նազելի Բաղդասարյան

15:28 03.07.2023

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել որում ասվում է. «Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Իրականության […]

̰
Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը. ՇՄՆ պարզաբանումը

15:24 03.07.2023

Շրջակա միջավայրի նախարարությունը անդրադառնում է վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվող այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի […]

̰
Աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է. այսօր «Առանց պլաստիկ տոպրակի» միջազգային օրն է

15:19 03.07.2023

Այսօր «Առանց պլաստիկ տոպրակի» միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է: Օրվա կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյբուքյան էջում հրապարակել են հետևյալը. «Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ […]

̰
«Պոբեդա»-ն ընդլայնել է իր տարածաշրջանային թռիչքների ծրագիրը դեպի Հայաստան և ԱՄԷ

15:05 03.07.2023

«Պոբեդա» մատչելի ավիաընկերությունը (Աերոֆլոտ խմբի մաս) ընդլայնել է իր տարածաշրջանային թռիչքների ծրագիրը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հայաստան, ասվում է ավիաընկերության կայքի հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ։ Ավիափոխադրողը Մախաչկալայից Դուբայ թռիչքներ կսկսի 2023 թ.-ի հոկտեմբերի 4-ից՝ շաբաթական երկու անգամ, իսկ Սոչիից Գյումրի 2023 թ.-ի հոկտեմբերի 29-ից՝ շաբաթական չորս անգամ։ Ընկերության պաշտոնական կայքում արդեն բացվել է թռիչքների […]

̰
Իրանի դատարանը ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով վերջնական որոշում է կայացրել

14:48 03.07.2023

Իրանի դատարանը վերջնական վճիռ է կայացրել 2020 թ.-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (UIA) կործանված Boeing 737-800-ի գործով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։ «Հաշվի առնելով, որ այս դժբախտ պատահարը տեղի է ունեցել Իրանի տարածքում, դատարանն ամբողջությամբ ուսումնասիրել է գործը և վերջնական որոշում կայացրել այս վթարի համար պատասխանատու […]

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:40 03.07.2023

Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 […]

̰
Հաջորդ տարվանից պետք է մի մակարդակ բարձրացնենք գծանշումների որակը. Տիգրան Ավինյան

14:34 03.07.2023

Երևանի քաղաքապետարանում կվերսկսեն քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով։ Բոլոր ընդունելությունները տեսաձայնագրվելու են, իսկ տրված պարզաբանումների վերաբերյալ կազմվելու է արձանագրություն: Այս մասին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է գործակարգավարական նիստին: Տիգրան Ավինյանին զեկուցել են, որ մայրաքաղաքի փողոցների գծանշաման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, իսկ հուլիսի 8-ից երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Զանգեզուր» արգելավայրի աննման գեղեցկություններից մեկը՝ Կապուտան լիճը

14:28 03.07.2023

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող՝ «Զանգեզուր» արգելավայրի աննման գեղեցկություններից մեկը՝ Կապուտան/Գոգի լիճը։ Լիճը հանդիսանում է բնության ջրաբանական հուշարձան, սառցադաշտային ծագման է։ Գտնվում է 3202 մ բարձրության վրա, մակերեսը՝ 10 հա, խորությունը 22 մ է։

̰
Երևանի Թամանցիների փողոցում պարիսպ է փլուզվել

13:49 03.07.2023

Հուլիսի 3-ին, ժամը 11։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցի թիվ 79 հասցեում պարիսպը մասամբ փլուզվել է, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Թամանցիների փողոցի […]

̰
Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին նախատեսվում է իրականացնել միջին նորոգման աշխատանքներ

13:41 03.07.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություններ, չափագրումներ են կատարել Հ-45, /Մ-2/ – Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 3.7-րդ կմ-ից սկսած։ Ճանապարհի որոշակի հատվածներում նախատեսվում է իրականացնել միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտի ինժեներների ուսումնասիրության արդյունքում կկազմվի միջին նորոգման նախագիծ։

̰
Մաքսային ծառայողները կվերապատրաստվեն վարքագծի կանոնների ուղեցույցով

12:42 03.07.2023

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կվերապատրաստվեն մասնագիտական բացատրական ուղեցույցով։ Ուսումնական կենտրոնն անցկացրել է ուսումնական դասընթացներ կոմիտեի ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար։ Իրավաբաններից մինչև մաքսային ծառայողներ ուսումնասիրել են «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցը» և պատրաստ են գիտելիքները փոխանցել գործընկերներին։ 4-օրյա վերապատրաստման դասընթացներն իրականացվել են պետական եկամուտների կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ 3 դատավորի լիազորություն դադարեցվեց

12:25 03.07.2023

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, ընթերցել է որոշումը։ Բարձրագույն դատական խորհուրդը նաև որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին՝ […]

̰
Շիրակի մարզում հունիս ամսին ծնվել է 195 երեխա

11:26 03.07.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիս ամսին ծնվել է 195 երեխա՝ 100 տղա, 95 աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Հուլիսի 1-2-ը գրանցվել է 12 ծնունդ։ 3 տղա է լույս աշխարհ եկել, 9՝ աղջիկ։

̰

10:56 03.07.2023

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել հուլիսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 04։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։

̰
Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

10:53 03.07.2023

Հուլիսի 1-ն Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։ Հունիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ […]

̰
Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով

10:35 03.07.2023

Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում:

̰
Երևանի և երեք մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

10:31 03.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13 շենքեր, Ծերենցի փողոց և Շահումյան փ. 2 հասցե, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 1, 2, 3 մուտքեր, Արագածի փ․ 26 շենք, Արագածի փողոցի […]

̰
Պաշտպանի միջնորդությամբ թույլատրվել է պաշտպանի տեսակցությունը կալանավորված անձի հետ

10:21 03.07.2023

Փաստաբանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։ Նրա խոսքով՝ իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ […]

̰
Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի

10:10 03.07.2023

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:   «Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Իսկ տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման հերթական մրցույթն արդեն հայտարարված է։

̰
Անի համայնքից զինծառայության են ճանապարհել նորակոչիկներին

19:33 02.07.2023

Շիրակի մարզում ընթացքի մեջ է 2023 թվականի ամառային զորակոչը: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել է մարզի Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը։ Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն․ […]

̰
Սպանված դեռահասի տատիկը կոչ է արել դադարեցնել անկարգությունները Ֆրանսիայում

18:18 02.07.2023

  Ծագումով ալժիրցի 17-ամյա ֆրանսիացի դեռահասի տատիկը, ում մահվան պատճառով բողոքի ցույցեր են ընթանում ողջ Ֆրանսիայում, կոչ է արել դադարեցնել անկարգություններն ու բռնությունները։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը BFM-ին տված հարցազրույցում։ «Ես ուզում եմ, որ դրանք դադարեցվեն ամենուր: Ես կոչ եմ անում մարդկանց, ովքեր այժմ ջարդուփշուր են անում, դադարեցնեն», -ասել է նա։ Նա […]

̰
Այս տարի Երևանի գրադարանները համալրվել են ավելի քան 12.5 հազար կտոր գրականությամբ

17:13 02.07.2023

Երևանի համայնքային գրադարանները համալրվել են 482 անուն 12․632 կտոր նոր գրականությամբ: Համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելին, քան նախորդ տարի: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ Ցանկում հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ են, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների վերջին ամենապահանջված գրքերը:

̰
Հարձակում Նիդերլանդներում՝ Բելառուսի դեսպանատան վրա

16:43 02.07.2023

  Չարագործը հարձակվել է Հաագայում Բելառուսի դեսպանատան շենքի վրա. Այս մասին հուլիսի 2-ին հայտնում է BelTA-ն։ Վանդալը կոտրել է պատուհանի ապակիները, շենքի ճակատային հատվածում գրություններ թողել։ Վանդալիզմի ակտը հաստատել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ն հայտնել է չարագործի բերման ենթարկելու մասին, իրավապահները հետաքննություն են սկսել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովին քննարկվել են դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերը

14:29 02.07.2023

Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ հուլիսի մեկին մեկնարկած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին:   Պանելային քննարկման ժամանակ թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԴԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո Վերչերև […]

̰
Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել

10:35 02.07.2023

Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 700 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է ՆԳՆ-ն Twitter-ում։ Ավելի վաղ , գիշերը հաղորդվել է 486  ձերբակալվածի մասին։ Փարիզում և հարակից շրջաններում հերթապահել են մոտ 7000 իրավապահներ։ Մարսելում ոստիկանները շաբաթ երեկոյան գլխավոր պողոտայում ցրել են երիտասարդների խմբեր։ Կեսգիշերին Լիոնի և Մարսելի իշխանությունները, որտեղ տեղի են ունեցել ամենամեծ […]

̰
Ձմերուկ ուտող կուղբը տեսանկարահանվել է և զվարճացրել մոսկվացիներին

21:57 01.07.2023

Կուղբը, որը ձմերուկ է ուտում, տեսանկարահանվել է և զվարճացրել մոսկվացիներին։ Կրծողի տեսանյութը հրապարակել է Novo-Peredelkino forever-ը VKontakte-ում: Տեսանյութում լճակում նստած կուղբը ինտենսիվ ծամում է իրեն բաժին հասած հյուրասիրությունը։ «Ուղարկի՛ր ընկերուհուդ, ով հիմա ճիշտ սնուցման փուլում է: Թող նրանք միասին ծամեն», – կից գրել են տեսանյութի հեղինակները: Կենդանու պահվածքը արժանացել է հետևորդների տասնյակ հավանության արձագանքների: «Այստեղ […]

̰
BACK_TO_TOP