15:26 04.07.2023
ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության […]
15:20 04.07.2023
Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողները Հայաստան կատարած ճանաչողական այցի շրջանակներում հուլիսի 4-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […]
14:58 04.07.2023
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ն սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է […]
14:52 04.07.2023
Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի 4-ի երեկոյան […]
13:59 04.07.2023
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ38+450 – կմ48+140 /կմ46+750-կմ47+361/ տեղամասում՝ Օձունի խաչմերուկում (Մ-6 և Հ-35 ավտոճանապարհների փոխհատում), կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ։ Շինարարությունն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։ Այս պահին կապալառուն իրականացնում է հենապատի բետոնացման, հողային, Օձունից դեպի Մ-6 ժամանակավոր ճանապարհի կառուցման աշխատանքներ։ […]
13:47 04.07.2023
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։ Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և […]
13:20 04.07.2023
Երևանյան շենքերի վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է, բայց դրանք ավելի քան 4 տասնամյակ սպասարկում են քաղաքացիներին։ Երևանի քաղաքապետարանը 2023թ. ծրագրերով շարունակում է վերելակների փոխարինման ծրագիրը՝ առավել մեծ ծավալներով։ Շարժիչից մինչև խցիկ. ամբողջությամբ նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Նոր վերելակները հարմարավետ են նաև հենաշարժողական ու տեսողական խնդիրներով անձանց համար:
13:14 04.07.2023
Աֆղանստանի կողմից վերահսկվող «Թալիբան»-ը արգելել է գեղեցկության սրահները Քաբուլում և այլ նահանգներում, ասվում է Քաբուլի քաղաքապետարանին ուղղված նամակում, որը հրապարակել է Իսլամական առաջնորդության նախարարությունը՝ հղում անելով բարի հրամանների և արգելքի նախարարությանը: «Քաբուլ քաղաքի և երկրի գավառների մակարդակով կանանց գեղեցկության սրահներին արգելվում է որոշակի ժամկետում, տրված լիցենզիաներն ու պայմանագրերն անվավեր են»,- ասվում է նամակում։ Ինչպես ՌԻԱ […]
12:47 04.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում առաջացած վթարի հետևանքով, ս.թ. հունիսի 4-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կնկատվի ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:25 04.07.2023
Արդարադատության նախարարության հակակառուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը ԱՄՆ միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի «Ժողովրդավարության երաշխիքները» փոդքասթի ժամանակ ներկայացրել է 2019-2022 թվականների հակակոռուպցիոն բարեփոխումները: Հասմիկ Տիգրանյանն իր խոսքում անդրադարձել է ինստիտուցիոնալ մարմիններին և վերջիններիս մանդատին, ներկայացնելով կոռուպցիայի կանխարգելման, հակազդման և հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Արդարադատության նախարարության նեկայացուցիչը նշել է գործարար […]
12:19 04.07.2023
2023 թվականիի հուլիսի 03-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ: Նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով: Դեպքի […]
11:36 04.07.2023
Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան: ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։ Թունավոր օձի խայթոցի […]
10:45 04.07.2023
Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից եղեկացնում են, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։ Անհրաժեշտության […]
10:40 04.07.2023
2023 թվականի ընթացքում շուրջ 1652 շահառու ստացել է աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 225 մլն դրամ։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու հիշեցնում, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող […]
10:25 04.07.2023
«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ներկայացվեց հանրությանը։ Նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն ունեն «տեսնելու» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն ընձեռեց դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։ Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության […]
10:08 04.07.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ Ժ․Հ․-ից և նրա հետ փոխկապակցված մեկ անձից […]
21:41 03.07.2023
Ուֆայում շունը կծել է դեռահասի քիթը, վիրաբույժները փրկել են տղային՝ վերականգնելով դեմքի անատոմիան, իր Telegram ալիքում հայտնել է Բաշկիրիայի առողջապահության նախարարության ղեկավար Այրատ Ռախմատուլինը։ «14-ամյա տղայի վրա շունը հարձակվել է, կծել է քթի 3/4-ը և էականորեն վնասել վերին շրթունքը։ Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են համալիր վերականգնողական պլաստիկ վիրահատություն՝ վերին շրթունքի և քթի վերականգնման […]
21:12 03.07.2023
Այսօր Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինվորականներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Անօրինական կերպով գերեվարված երիտասարդներին իբրև դիվերսանտների են ներկայացնում: Ինչո՞ւմ են նրանց մեղադրում և ի՞նչ է հայտնի դատավարության ընթացքի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ մայիսի 26-ին Հայաստանի սահմանամերձ զորամասերից մեկի երկու զինծառայողների հետ կապը խզվել էր, և այնուհետ […]
20:59 03.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 16, 16Ա, 22, 25, 26 շենքեր, ՀԱ Բ2 թաղ․ 94 շենք, Չեխովի փ․ 10, Մայիսի 9-ի փ․ 51ա շենք, Շևչենկոյի փ․ 10 շենք, Մայիսի 9-ի, Արագածի, Կողբի 1-ին և […]
20:24 03.07.2023
«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ն անդրադարձել է Արցախում ալյուրի պաշարների սպառման մասին ասեկոսեներին: Մասնավորապես հայտարարել է. «Այսօր ԱՀ նախագահը հանդիպում էր ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր Նախագահը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին: Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ […]
20:18 03.07.2023
Մոլդովայի նախագահ Մաի Սանդուն հուլիսի 4-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ ուրբաթ օրը Քիշնևի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված երկու սպաների։ «Այս օրը երկրի բոլոր բնակավայրերում, ինչպես նաև արտերկրում Մոլդովայի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կխոնարհվեն պետական դրոշները, ժամը 12.00-ին մեկ րոպեով լռությամբ կհարգենք հանգուցյալների հիշատակը»,- ասված է Մոլդովայի ղեկավարի վարչակազմի կայքում […]
19:52 03.07.2023
ՀՀ Շիրակի մարզպետ, Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ամառային զորակոչի նիստը։ Քննարկվել են մարզում զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նիստի ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Պողոսյանը ներկայացրել է տեղեկատվություն 2023 թվականի ամառային […]
19:15 03.07.2023
2023 թվականի հուլիսի 1-2-ը ՀՀ գլխավոր դատախազությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ խորհրդաժողով են անցկացրել Հայաստանի Երևան քաղաքում «Դատախազի անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով: Խորհրդաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի հինգ անդամ երկրների գլխավոր դատախազներն ու Եվրոպայի խորհրդի, Դատախազների միջազգային ասոցիացիայի և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամփոփելով […]
19:07 03.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մի շարք անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ գիշերային ակումբում տեղի ունեցած սպանության դեպքը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության են ընդունվել նույն մարզի […]
18:53 03.07.2023
Ֆրանսիայում հունիսի 27-ին սկսվել են բողոքի ցույցեր, այն բանից հետո երբ ոստիկանի արձակած կրակոցից մահացել է արաբական ծագումով ֆրանսիացի մի երիտասարդ։ Ցույցերի պատճառով դադարեցվել է տրանսպորտի և մի շարք այլ ծառայությունների գործունեությունը, վնասվել են հասարակական շենքներ, մասնավոր սեփականություններ և ենթակառուցվածքներ։ Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ Փարիզում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին […]
18:34 03.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Շիրակ» օդանավակայան։ Մարզպետը հետևել է մեկնման նոր սրահի վերանորոգման աշխատանքներին, այնուհետև օդանավակայանի ղեկավար Արմինե Աբրահամյանի, շինարարի ու մյուս պատասխանատուների հետ անցկացվել է քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մարզպետը կարևորել է Շիրակի մարզում […]
18:18 03.07.2023
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը։ Հուլիսի 2-ին իրականացված թռիչքով 112 ուղևոր տեղափոխվել է Ստամբուլ, իսկ 42-ը՝ Երևան։ Հաղորդում է Ermenihaber․ am-ը։ Տեղեկությունների համաձայն՝ չվերթն իրականացվելու են A321 տիպի ինքնաթիռներով շաբաթական 2 անգամ՝ ամեն չորեքշաբթի և կիրակի։
18:11 03.07.2023
Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատական նիստին մասնակցել է հեռավար ռեժիմով։ Հայտարարություն անելու ժամանակ նա ոտքի է կանգնել և ցուցադրել իր ֆիզիկական վիճակը։Հաղորդում է Aliq.Media-ն։ «Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, իմ ընտանիքից, ինձանից, Ուկրաինայից, որի քաղաքացուն հասցրել եք այս վիճակին, և բոլոր վրացիներից՝ վրացական պետության հիմնադրին այս վիճակի մեջ դնելու […]
16:18 03.07.2023
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած համաժողովի ընթացքում հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել «Օրինականություն» գիտագործնական պարբերականի նոր համարը: Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ջանքերով մեկնարկեցին 1997 թվականից հրատարակվող «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխման աշխատանքները, […]
16:07 03.07.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։ «Հիշեցնե՛նք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարումներ կկատարեն անկանխիկ եղանակով՝ հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար անկանխիկ գործարքներից, բայց ոչ ավելի քան 5,000 […]