18:46 29.06.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը, […]
16:57 29.06.2023
«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից» տեղեկացնում են, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման: «Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի […]
13:34 29.06.2023
Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել 41-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր էջմիածինցի 25-ամյա մի […]
12:50 29.06.2023
Հունիսի 28-ին Երևան քաղաքում ծնվել է 63 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:13 29.06.2023
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 42-ամյա Վարուժան Գ.-ն, որը 2022 թ. մայիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Վարուժան Գ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
21:53 28.06.2023
35-ից բարձր կանայք, որոնք երեխա չունեն, սկսել են ավելի հաճախ ալկոհոլ օգտագործել և ալկոհոլիզմի վտանգի տակ են: Այս եզրակացություններին են հանգել Բոստոնի համալսարանի մի խումբ ամերիկացի հետազոտողներ Addiction ամսագրում հրապարակված գիտական հոդվածում: Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են ավելի քան 10 000 կանանց պատասխանները իրենց ծնողական կարգավիճակի և խմելու սովորությունների վերաբերյալ: Վերլուծությունը ցույց է տվել, որ […]
21:00 28.06.2023
Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկվող օրակարգային հարցերը 46 էին, մեծ մասը ֆինանսական հատկացումներին էին առնչվում։ Որպես նվիրատվություն համայնքապատկան 6 կառույցների հատկացվեց 3 միլիոն 266 հազար դրամ, որը ծախսվելու է ջրային մարզաձևերի, աթլետիկայի և մարմնամարզության, համալիր մարզաձևերի մարզադպրոցների և Շիրազի, Իսահակյանի թանգարանների ընթացիկ վերանորոգումների, անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար։ Եվս 4 միլիոն էլ հատկացվեց մանկապարտեզների և անապահով […]
20:40 28.06.2023
Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությունը կասկածի ենթակա չէ; «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը […]
19:41 28.06.2023
Օրերս Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը: Այդ բանաձևի կարևորության, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումների և այլ թեմաների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը: «Այս բանաձևի մեկնարկը տրվել է դեռ հունվար ամսին, երբ մենք արդեն գիտեինք, որ Լաչինը փակված է […]
19:31 28.06.2023
Նախօրեին, երեկոյան Շիրակի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների գյուղերին։ Կարկտահարության վնասների չափը գնահատելու համար երկու տարածաշրջանների գյուղերում ուսումնասիրություններ են կատարել մարզի գյուղատնտեսության վարչության մասնագետները։ Նախնական տվյալներով՝ Ախուրյանի տարածաշրջանում ընդհանուր վնասվել են 1170 հա, Արթիկի տարածաշրջանում մոտ 2000 հեկտար ցանքատարածքներ, բերքի վնասվածության աստիճանը գնահատվում է 30-90 տոկոս։ «Ամբողջը ջարդվել […]
19:00 28.06.2023
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»(ԱՌՆԱՊ) հիմնադրամի նախաձեռնությամբ, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, այսօր՝ հունիսի 27-ին, մեկնարկել է «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի և տեղահանված/տարհանված բնակչությանն ընդունելու կարգի ներկայացում» թեմայով երկօրյա դասընթաց-քննարկումը: Դասընթաց-քննարկմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, ուժային […]
18:52 28.06.2023
Ուկրաինայում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի պայթեցումից հետո Սև ծովի անվտանգության թեման չի կորցնում իր արդիականությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessMediaGeorgia-ն: Նշվում է, որ չնայած մասնագետների հայտարարություններին, թե Վրաստանն այս փուլում ռիսկային գոտում չէ, բնակչության շրջանում խուճապը շարունակվում է։ Արդյունքում բիզնեսը վկայում է, որ Աջարիայի ուղղությամբ ամրագրումները զանգվածաբար չեղարկվում են։ «Սաքմիանի դիլա» հաղորդման եթերում «Թրավլ Ջորջիա […]
18:45 28.06.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ չորս զինծառայողների հիշատակը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային […]
16:29 28.06.2023
Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, «Հորիզոնի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում գիշերը տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին: «Ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ իրավիճակը շիկացնում է տեղեկատվական դաշտում, կրակում են, զինադադարի ռեժիմի խախտումներ են անում: Նրանք հաշվի են առնում նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումները […]
20:00 27.06.2023
Շիրակի մարզում մեկնարկեց ամառային զինակոչը։ Այս տարի բանակ զորակոչվելու հերթը 2005 թվականին ծնված և 18 տարին լրացած տղաներինն է, նրանց հետ նաև ծառայության կմեկնեն մինչ այժմ տարբեր պատճառներով տարկետում ստացածները։ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը առավոտյան ժամը 10-ից մարդաշատ էր։ 2020 թվականից սկսած զինակոչիկներին ծառայության են […]
19:50 27.06.2023
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ։ Հիշեցնենք, հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ:
19:40 27.06.2023
Երևանը շինարարական փոշուց զերծ պահելու համար կառուցապատողները շինհրապարակներում կհետևեն մի շարք նորմատիվների ևս, մայրաքաղաքի 2023թ.-ի բյուջեում կիրականացվի 8 մլրդ 139 մլն դրամի չափով փոփոխություն, այսուհետ վարձույթի և վաճառքի համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները միայն կկարողանան կայանել Էրեբունու, Նոր Նորքի և Շենգավիթի նախատեսված վայրերում, կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Որոշումները կայացվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ի […]
19:30 27.06.2023
Հունիսի 30-ին Տավուշի մարզում կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը: Տնտեսական աճ, զբաղվածության աճ և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում. նախագիծը հենց այս թիրախային ուղղություններն ունի: Մարտի 11-ին «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով 1-ին ֆորումն անցկացվեց Գյումրիում, որին ներկա էին էկոնոմիկայի նախարարը, փոխնախարարները, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և այլ պաշտոնյաներ ու ասոցացիաների […]
19:02 27.06.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդներ։ Ակումբի սենյակներից մեկում, որը հանդիսացել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում […]
18:51 27.06.2023
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետև՝ ՄՔԾ) նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և RRF Հայաստան ծրագրի հետ համագործակցությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի 16-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը […]
13:59 27.06.2023
Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տափերական գյուղի սկզբնամասում՝ դաշտամիջյան հատվածում, հնչում են կրակոցներ: Իրացնելով տեղեկությունը՝ Արարատի բաժնի ոստիկանները Ժամը 20.40-ի սահմաններում նշված վայրում հայտնաբերել և, «ՎԱԶ-2121»-ով հանդերձ, բաժին են տարել Տափերական գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՍԱՅԳԱ-ՄԿ» տեսակի ակոսավոր հրազենը և փամփշտատուփ՝ 7,62 մմ […]
13:27 27.06.2023
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին, ժամը 20.20-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել և վարչություն են տարել 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 57 000 դրամ, 1000 ռուբլի և անձնագիր: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է երթուղային ավտոբուսում: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած […]
12:46 27.06.2023
Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.35-ին Դրոյի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով խփել էր 30-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական […]
12:30 27.06.2023
Հունիսի 26-ին, ժամը 01.28-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունիսի 25-ին, ժամը 10.40-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունիսի 26-ին, ժամը 15.30-ի […]
12:14 27.06.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կարանպրիտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
21:53 26.06.2023
Մեծ Բրիտանիայից 54-ամյա Քերոլայն Հարիս-Գրեյը, որին մայրը լքել է մանկության տարիներին, կես դար անց վերամիավորվել է եղբոր և քրոջ հետ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Կինը մեծացել է խնամատար ընտանիքում և այդ մասին իմացել դեռահաս տարիքում: Որդեգրող ծնողները Հարիս-Գրեյին ասել են, որ նրան գտել են հիվանդանոցում մրգատուփի մեջ, երբ նա ընդամենը 10 օրական էր: […]
21:18 26.06.2023
«Հայաստանի՝ Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հունիսի 26-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով 2023 թվականի հունվարին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ համաձայնագիրը բխում է […]
18:51 26.06.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը: Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: «ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, […]