TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.33 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում վաղը լույս չի լինի

21:54 05.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արագածի փ․ 93, 93/ա շենքեր, Կողբի, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փ. 31, 33, 35 շենքեր, Մարգարյան փ. 4, 6, 15, 19, 23 շենքեր, Դավիթաշեն 2-րդ թաղ․ […]

̰
Ալիևը վրեժ է լուծում Մակրոնից՝ մեղադրելով Ֆրանսիային ալժիրցիների ցեղասպանություն գործելու մեջ

21:24 05.07.2023

Իլհամ Ալիևվը  կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ: Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում […]

̰
Տղամարդը գնացել է ձկնորսության և բռնել այլմոլորակային հրեշ հիշեցնող ձուկ

21:11 05.07.2023

Ամերիկացի տղամարդը գնացել է ձկնորսության և բռնել մի արարածի, որը հիշեցնում էր նրան ֆիլմի այլմոլորակային հրեշի մասին: Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Էրիկ Օսինսկին որդու հետ ձկնորսության է գնացել Նյու Յորք նահանգի Շամպլեն լճում: Տղամարդը պատմել է, որ ցանկացել է լիճ թափվող առվակներից մեկում իշխան բռնել, բայց իր բախտը չի բերել։ «Ես երկուսին հանդիպեցի, բայց […]

̰
ՀՀ սահմանագծման պատմությունը, անցյալի և ներկայի քարտեզները․ մասնագետներն անդրադարձել են նաև անկլավների թեմային

21:00 05.07.2023

Հայաստանի Հանրապետության սահմանագծման պատմությունը, անցյալի և ներկայի քարտեզները․․․ Այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանը և Հայաստանի Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Մասնագետները մանրամասն անդրադարձել են նաև 1975 թվականի քարտեզների և անկլավների թեմային։ Մանրամասները՝ տեսանյութում։      

̰
Որքա՞ն կբարձրանան թոշակն ու նպաստը մինչև 2026 թվականը. զրույց ֆինանսների փոխնախարարի հետ միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ

20:55 05.07.2023

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Առաջիկա երեք տարիների համար ի՞նչ նպատակներ է իր առջև դրել գործադիրը և ի՞նչ ցուցանիշներ են ամրագրել ֆինանսական գլխավոր փաստաթղթերից մեկում. թեմայի շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ֆինանսների փոխնախարարը հայտնել է, որ առաջիկա միջնաժամկետ հատվածում աստիճանաբար նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ […]

̰
«Հայկական կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրենի հետ Գյումրիում քննարկվել են իրականացված ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները

20:50 05.07.2023

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, hամայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և «Հայկական կարմիր խաչի» Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Գյումրու համայնքապետարան-«Հայկական Կարմիր […]

̰
Արագածոտնի մարզում բնակվող փախստական 7 ընտանիքի հատկացվել են ԲԳՎ-ներ

19:15 05.07.2023

1988-1992 թթ․ Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թ.ից գործող բնակապահովման ծրագրի 4-րդ փուլի շրջանակում բնակարանների գնման վկայագրեր է ստացել Արագածոտնի մարզի 7 ընտանիք։ Վկայագրերը հանձնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյան և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Մարզպետն իր շնորհավորական խոսքում նշել է, որ […]

̰
Նոր Ամանոս համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

16:46 05.07.2023

Հուլիսի 6-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

16:27 05.07.2023

Հուլիսի 4-ին, ժամը 13։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Հ․-ին (ծնված 1965 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […]

̰
Մուշական թաղամասն առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա

15:17 05.07.2023

Մուշական թաղամասն առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա՝ 4.6 կմ երկարությամբ: 2023թ. Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար: Այս տարվա ծավալներն ավելին են, քան 2020-2022թթ. ծրագիրը, որն ընդհանուր 11 կմ էր:

̰
Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին իրականացվելու են ժայռաքանդման աշխատանքներ

14:40 05.07.2023

Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին (մոտ 300 մ հատվածում) հիմնանորոգման աշխատանքների ընթացքում իրականացվելու են ժայռաքանդման աշխատանքներ։ Ճանապարհը լինելու է երկկողմանի փակ։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նշված ավտոճանապարհին իրականացնում է հերթապահություն:

̰
Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների մի շարք հասցեներում 24 ժամով ջուր չի լինի

13:47 05.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Բարբյուսի 63-67, Կոմիտասի 15-59 կենտ, 12-50 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 48, 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ համարների, Կիևյան […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:13 05.07.2023

Հուլիսի 5-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի 5-ի, 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր […]

̰
Աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք. ԱՍՀ նախարարություն

13:00 05.07.2023

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի տիկնոջ Թոնի Բլերի հիմնադրամի հետ․ աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք։ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ Շերի Բլերի հետ, ով ղեկավարում է Կանանց հիմնադրամը։ […]

̰
Արուճ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

12:46 05.07.2023

Հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Արուճ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Շամիրամ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

10:57 05.07.2023

Հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Կոտայքի մարզի որոշ հասցեների ջրամատակարարումը

10:41 05.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի և Արզնի գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվում են ջրագծերի փոխարինման և ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Կապված ջրագծերի փոխմիացումներն իրականացնելու հետ՝ ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս […]

̰
Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:35 05.07.2023

Հուլիսի 6-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Ինչո՞ւ է Ստեփանակերտը մերժել Վաշինգտոնի միջնորդությամբ Բաքվի հետ երկխոսելու առաջարկը

22:04 04.07.2023

Արցախի իշխանությունները անուղղակիորեն հաստատեցին այն, որ Միացյալ Նահանգների կողմից իսկապես առաջարկ էր ստացվել Ստեփանակերտի ու Բաքվի միջև ամերիկյան միջնորդությամբ երկխոսոթյուն կազմակերպելու վերաբերյալ: Ինչու՞ չկայացավ այդ ձևաչափը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ամերիկացիների կողմից նման առաջարկի մասին տեղեկությունն առաջինը տարածել էր ռուսաստանյան «Ռիա Նովստի» պետական գործակալությունը, որը վկայակոչելով Վաշինգտոնում սեփական աղբյուրներին, պնդում էր, […]

̰
2.5 մլրդ դրամ` քրեակատարողական հիմնարկների շինբարեկարգմանը

21:51 04.07.2023

2.5 մլրդ դրամ` քրեակատարողական հիմնարկների շինբարեկարգմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի տարբեր վարչական շրջաններում քամին լուրջ վնասներ է հասցրել

21:28 04.07.2023

Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ: Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, […]

̰
ԿԸՀ-ն Արևիկ Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ է տրամադրել

20:37 04.07.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ է տրամադրել։ Եվ այսպես, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:

̰
Արցախում անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ

20:22 04.07.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։ Նշված օգնությունը ստանալու համար նախարարությունից խնդրում են անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

19:49 04.07.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:   ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ  […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է Սևանա լճի հանրային լողափեր

19:13 04.07.2023

Հուլիսի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց «Սևան» ազգային պարկի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական հենակետեր, հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայան և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Տնօրենի տեղակալը եղավ Սևանի երեք հանրային լողափերում հուլիսի 1-ից շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարական հենակետերում, ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, գույք-տեխնիկային, տեղում հետևեց մոտորանավակների աշխատանքային վիճակին, ինչպես […]

̰
Վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը խախտվում է ոստիկանության համակարգում, ՔԿՀ-ներում, խնամքի հաստատություններում և այլն. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

15:44 04.07.2023

Անդրադառնալով խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության հարցում ՀՔԱՎ գործունեությանն, ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ օրենսդրական փոփոխություններն ու իրավական բազմաբնույթ ամրագրումները, ըստ էության, որակական և համակարգային որևէ փոփոխություն չեն առաջացրել խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով հարուցված գործերի քննության արդյունավետության մասով: 2020-2023թթ. ընթացքում խոշտանգումների, ֆիզիկական և հոգեբանական բռնության, վատ վերաբերմունքի գործերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝ […]

̰
Հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի  կենտրոնի առանձին փողոցներ

15:26 04.07.2023

ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության […]

̰
Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:20 04.07.2023

Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողները Հայաստան կատարած ճանաչողական այցի շրջանակներում հուլիսի 4-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […]

̰
Երևան-Բաթումի-Երևան երթուղով միջազգային գնացքի երթևեկը վերականգնվել է

14:58 04.07.2023

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ն սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:52 04.07.2023

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի 4-ի երեկոյան […]

̰
BACK_TO_TOP