15:19 03.07.2023
«Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։
Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց այդպես չէ։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր:Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը կրճատելու և կանխելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետություն մշակվել են օրենսդրական կարգավորումներ։Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։
Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սահմանափակումները՝ հանուն մեր մաքուր շրջակա միջավայր ունենալու միասնական նպատակի»,-ասվում է հրապարակման մեջ։
08:55 20.05.2025
Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները որոշել են ծովային շրջափակում սահմանել Իսրայելի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայֆա նավահանգիստում։ Այս մասին հայտնել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Զինված ուժերը որոշեցին կատարել ղեկավարության հրամանները Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողություն սկսելու համար»,- ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ Սարիայի […] ...
08:45 20.05.2025
Էլինա Ավանեսյանը կլինի Ռաբաթի մրցաշարի առաջին համարըՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ռաբաթի WTA-250 կարգի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Աշխարհի 38-րդ ռակետը կլինի մրցաշարի առաջին համարը։ Բացի Ավանեսյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Փեյթոն Սթիրնսը (ԱՄՆ, 42-րդ ռակետ), Մոյուկա Ուչիժիման (Ճապոնիա, 47-րդ ռակետ), Ալիսիա Փարքսը (ԱՄՆ, 51-րդ ռակետ), Կամիլիա Օսորիոն (Կոլումբիա, 55-րդ ռակետ) և այլ թինիսիստուհիներ։ Հայ թենիսիստուհին առաջին փուլի իր մրցակցին […] ...
08:40 20.05.2025
Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հռոմ կատարած այցի ժամանակ լսել է գնահատականներ, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի, մեզ համար շատ անսովոր ասաց, որ ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական գործեր սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,-ասել է Ռուբիոն Քենեդու կենտրոնի […] ...
08:30 20.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:21 20.05.2025
Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանըՌուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...
08:16 20.05.2025
Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներումՄայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...