19:40 27.06.2023
Երևանը շինարարական փոշուց զերծ պահելու համար կառուցապատողները շինհրապարակներում կհետևեն մի շարք նորմատիվների ևս, մայրաքաղաքի 2023թ.-ի բյուջեում կիրականացվի 8 մլրդ 139 մլն դրամի չափով փոփոխություն, այսուհետ վարձույթի և վաճառքի համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները միայն կկարողանան կայանել Էրեբունու, Նոր Նորքի և Շենգավիթի նախատեսված վայրերում, կարգը խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Որոշումները կայացվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ի […]
19:30 27.06.2023
Հունիսի 30-ին Տավուշի մարզում կկայանա «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը: Տնտեսական աճ, զբաղվածության աճ և ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում. նախագիծը հենց այս թիրախային ուղղություններն ունի: Մարտի 11-ին «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով 1-ին ֆորումն անցկացվեց Գյումրիում, որին ներկա էին էկոնոմիկայի նախարարը, փոխնախարարները, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և այլ պաշտոնյաներ ու ասոցացիաների […]
19:02 27.06.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդներ։ Ակումբի սենյակներից մեկում, որը հանդիսացել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում […]
18:51 27.06.2023
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետև՝ ՄՔԾ) նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և RRF Հայաստան ծրագրի հետ համագործակցությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի 16-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը […]
13:59 27.06.2023
Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տափերական գյուղի սկզբնամասում՝ դաշտամիջյան հատվածում, հնչում են կրակոցներ: Իրացնելով տեղեկությունը՝ Արարատի բաժնի ոստիկանները Ժամը 20.40-ի սահմաններում նշված վայրում հայտնաբերել և, «ՎԱԶ-2121»-ով հանդերձ, բաժին են տարել Տափերական գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՍԱՅԳԱ-ՄԿ» տեսակի ակոսավոր հրազենը և փամփշտատուփ՝ 7,62 մմ […]
13:27 27.06.2023
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին, ժամը 20.20-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել և վարչություն են տարել 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 57 000 դրամ, 1000 ռուբլի և անձնագիր: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է երթուղային ավտոբուսում: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած […]
12:46 27.06.2023
Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.35-ին Դրոյի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով խփել էր 30-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական […]
12:30 27.06.2023
Հունիսի 26-ին, ժամը 01.28-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունիսի 25-ին, ժամը 10.40-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունիսի 26-ին, ժամը 15.30-ի […]
12:14 27.06.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կարանպրիտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
11:36 27.06.2023
Հունիսի 26-ին Երևան քաղաքում ծնվել է 58 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
21:53 26.06.2023
Մեծ Բրիտանիայից 54-ամյա Քերոլայն Հարիս-Գրեյը, որին մայրը լքել է մանկության տարիներին, կես դար անց վերամիավորվել է եղբոր և քրոջ հետ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Կինը մեծացել է խնամատար ընտանիքում և այդ մասին իմացել դեռահաս տարիքում: Որդեգրող ծնողները Հարիս-Գրեյին ասել են, որ նրան գտել են հիվանդանոցում մրգատուփի մեջ, երբ նա ընդամենը 10 օրական էր: […]
21:18 26.06.2023
«Հայաստանի՝ Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հունիսի 26-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով 2023 թվականի հունվարին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ համաձայնագիրը բխում է […]
18:51 26.06.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը: Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: «ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, […]
18:43 26.06.2023
Շվեդիայի կառավարությունը ներկայացրել է Ուկրաինային հումանիտար օգնության 380 միլիոն կրոն (35,5 միլիոն դոլար) արժողության նոր փաթեթը։ Այս մասին նշվել է կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի կարիքները հսկայական են, և այժմ դրանք էլ ավելի են սրվել հունիսի 6-ին Կախովկա ամբարտակի ոչնչացումից հետո», – ասել է համագործակցության և արտաքին առևտրի նախարար Յոհան Ֆորսելը մամուլի հաղորդագրության մեջ։ Աջակցություն […]
18:27 26.06.2023
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը: «Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ […]
15:28 26.06.2023
Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում՝ «Գազել» մակնիշի մի շարք հին միկրոավտոբուսներ կփոխարինվեն նոր՝ «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել Սիթի» շարժակազմերով, փոփոխվել են նաև առանձին երթուղիների ուղեգծեր։ Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի: Տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ այս և այլ նորությունները հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
14:26 26.06.2023
«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջին նախագիծը դրված է հանրային քննարկման. այսօրվանից բնակիչները կարող են քվեարկել իրենց նախընտրած տարբերակի օգտին: Այս պահին քվեարկության է դրված «Մերգելյան» այգու կառուցման ծրագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://activecitizen.yerevan.am/
13:58 26.06.2023
Հունիսի 26-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ, որը Փոքր Վեդի գյուղի բնակիչ է: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 25-ի ժամը 23.00-ի սահմաններում Փոքր Վեդիից Լուսառատ տանող ճանապարհին գումարային հարցերի […]
13:39 26.06.2023
Հունիսի 26-ին, ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։
13:35 26.06.2023
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունն արդեն հասանելի է «Յանդեքս»-ի էլեկտրոնային քարտեզում։ Ընկերության հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման նպատակով։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը, օգտագործելով «Յանդեքս» քարտեզները, այժմ կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները, պլանավորել երթևեկությունը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը, հասկանալ, թե ինչպե՞ս պետք է հասնել […]
13:30 26.06.2023
Հունիսի 24-ին, ժամը 01.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 23-ի ժամը 21.00-ին Քանաքեռցու փողոցի հասցեներից մեկի մոտից կրակոցների և տղամարդու բղավոցի ձայն է լսվել: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Զաքարիա Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակիչը իր բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ: 55-ամյա տղամարդը […]
12:55 26.06.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 144 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 29, մարմնական վնասվածք պատճառելու 20, խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, խուլիգանության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, խոշտանգման, մարդու […]
12:47 26.06.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 53-ամյա Անժելա Հ.-ն, որը հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
10:54 26.06.2023
Հունիսի 19-25-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 47 երեխա, լույս աշխարհ է եկել 25 տղա, 22 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
19:45 24.06.2023
Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում կայացել է բնակավայրի միջնակարգ դպրոցին կից ցուցադրական և ուսումնական ջերմատան բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ներկայացուցիչներ ՀՀ Տավուշի մարզպետարանից, Բերդի համայնքապետարանից, «Փարոս» հիմնադրամից, Ավստրիական […]
19:36 24.06.2023
Երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ը, մայրաքաղաքի բնակիչների մեծ մասի համար կլինի ոչ աշխատանքային։ Այս մասին շաբաթ օրը իր պաշտոնական Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով ես օպերատիվ շտաբի շրջանակներում որոշել եմ երկուշաբթի օրը հայտարարել ոչ աշխատանքային օր՝ բացառությամբ պետական մարմինների և շուրջօրյա ռեժիմով աշխատող ձեռնարկությունների, ռազմարդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների»,- […]
19:04 24.06.2023
Հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արդեն 10 օր է չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության պարենի, դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ […]
18:55 24.06.2023
Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում արցախյան 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց հայրենյաց […]
18:42 24.06.2023
Այսօր` հունիսի 24–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստը, որը վարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստին մասնակցեցին հոգաբարձուների խորհրդի 23 անդամներ, որից 8-ը՝ հեռավար, ինչպես նաև տեղական մարմինների 11 անդամներ, որից 5–ը՝ հեռավար: Նիստը մեկնարկեց Գերաշնորհ Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ: ՀՀ նախագահի խոսքով՝ «Հայաստան» […]