TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանացին իր սիրուն հանդիպել է 213-րդ ժամադրությանը և գիրք գրել կյանքի փորձի մասին

20:08 22.06.2023

2012 թվականից ծանոթությունների հավելվածներում սեր փնտրող բրիտանացին հուսահատվել է և գիրք է գրել մոլագարի մասին։ Միայն դրանից հետո բախտը ժպտացել է նրան, հայտնում է Daily Mirror-ը։ Լրագրող Լյուկ Չիլթոնը 10 տարի շարունակ 212 ժամադրության է գնացել՝ հույս ունենալով հանդիպել իր միակին: Սակայն առաջին փորձերից հետո տղամարդը հասկացել է, որ իր մոտ կախվածություն է առաջացել ծանոթությունների […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել․ Արցախի ԱԱԾ

18:48 22.06.2023

 Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և […]

̰
Ընդունվեցին մի շարք ոլորտներ կարգավորող որոշումներ. ՀՀ կառավարության հերթական նիստը

17:48 22.06.2023

Կերկարացվի անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը մինչև 2023 թ.-ի վերջ, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, միաժամանակ կհանվի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը. որոշումները կայացվել են ՀՀ կառավարության այսօրվա նիստին: Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է, և սահմանվել է գրանցված աշխատատեղերի հերթական […]

̰
Հունիսի 23-ից կմեկնարկի  բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

17:26 22.06.2023

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։ Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

17:03 22.06.2023

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում արցախյան 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական […]

̰
Հայաստանում աշխատավարձերը շարունակական բարձրանում են. վարչապետ

16:56 22.06.2023

Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։ «Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, […]

̰
Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են. ՍԱՏՄ

16:48 22.06.2023

Վերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբրև ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։ ՍԱՏՄ-ի թեժ գծին ահազանգած քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեսչական մարմնից տեղեկացնում են, որ […]

̰
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:39 22.06.2023

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հետո նույնքան կբարձրանա

14:31 22.06.2023

Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

14:16 22.06.2023

Հունիսի 21-ին, ժամը 10.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունիսի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Ռենո» մակնիշի մեքենաներ: «Ռենոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունիսի 21-ին, ժամը […]

̰
Արմավիրում վեճ-ծեծկռտուքն ավարտվել էր ծանր մարմնական վնասվածքով

13:37 22.06.2023

Հունիսի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե ծառից ընկել է: Արմավիրի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված երիտասարդը ժամը 15.30-ի սահմաններում Նալբանդյան գյուղում վիճաբանել էր համագյուղացի երեք երիտասարդների հետ, վեճը վերածվել էր […]

̰
«Օպել Աստրա» մակնիշի մեքենան Մ2-Ջերմուկ ճանապարհին բախվել է էլեկտրասյանը․ 15-ամյա ուղևորը մահացել է

13:30 22.06.2023

Հունիսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Մ2-Ջերմուկ ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել: 15-ամյա ուղևոր Գագիկ Բագրատյանը մահացել է, իսկ 15-ամյա մյուս ուղևորը և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Երևան քաղաքում ծնվել է 67 երեխա

13:17 22.06.2023

Հունիսի 21-ին Երևան քաղաքում ծնվել է 67 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 68 դեպք

13:09 22.06.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, գույքը […]

̰
Գործարկվելու է Ահնիձոր բնակավայրի էլեկտրական շչակը

12:53 22.06.2023

Հունիսի 23-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

12:50 22.06.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Զոլեր սգո սրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը։

̰
Կառավարությունը 64 մլն 800 հազար դրամ է հատկացրել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով

12:43 22.06.2023

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ, որը վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 […]

̰
ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչությունը շարունակում է հատուկ տակտիկական ուսումնավարժությունները

12:39 22.06.2023

Աշխատանքային պլանի համաձայն Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 49 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» ստորաբաժանումներում անցկացվեցին «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» և «Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Հատուկ տակտիկական ուսումնավարժությաններին ներգրավված էին «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» […]

̰
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարացվել է

12:17 22.06.2023

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԱՍՀ նախարարության ներկայացրած նախագծին, հայտնում են նախարարությունից: Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ […]

̰
Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք. Փաշինյան

12:06 22.06.2023

Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ, ավելին՝ արգելվել է նաև Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը. կառավարության այսօրվա նիստում նշել է Նիկոլ Փաշիննյանը՝ կրկին անդրադառնալով Արցախում օր օրի սրվող հումանիտար իրավիճակին: «Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ, […]

̰
Վաշինգտոնում հաջորդ շաբաթ կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը. Փաշինյան

11:45 22.06.2023

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանազատման հանձնաժողովի նիստ, այն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ […]

̰
Արցախում ավելի քան 70 մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով

11:42 22.06.2023

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման […]

̰
Եղբայրների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարելու համար պահանջվել է ՄԻ պաշտպանի աջակցությունը

11:35 22.06.2023

Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում: Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ, մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ գրառումներ չկան։ Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու […]

̰
Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում ժամանակավորապես ջուր չի լինի

11:22 22.06.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, […]

̰
Փարաքարում 42-ամյա կնոջը շահադիտական նպատակներով ապօրինաբար կյանքից զրկելու համար մեղադրանք է ներկայացվել 18-ամյա երիտասարդի

11:14 22.06.2023

2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տանից և չի վերադարձել։ Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կինը չի հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը

10:47 22.06.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, Արմեն Սիմոնյանը […]

̰
Ի հիշատակ ՀՀ ԱԺ  պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան

10:36 22.06.2023

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

̰
Արտաշատում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:30 22.06.2023

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի արտադպրոցական կենտրոնում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Հռոմում զբոսաշրջիկների համար բացվել է Կեսարի սպանության վայրը

09:40 22.06.2023

Հռոմի Torre Argentina հրապարակում զբոսաշրջիկների համար բացվել է Հուլիոս Կեսարի սպանության ենթադրյալ վայրը, գրում է The Guardian-ը։ Այնտեղ են գտնվում մ.թ.ա. III դարի չորս տաճար և Պոմպեոսի թատրոնի մնացորդները։ Վերջինիս մոտ, ըստ ավանդության, մ.թ.ա. 44 թվականին դավադիրները հարձակվել են Կեսարի վրա։ Նա, իբր, բացականչել է. «Իսկ դո՛ւ, Բրուտոս», երբ նրանց մեջ տեսել է իր ընկերոջը։ […]

̰
12 մետրանոց կամրջից ցած նետված առաքիչը փրկել է խեղդվող կնոջը

23:45 21.06.2023

Չինաստանում սննդամթերք առաքող տղամարդը ցած է նետվել կամրջից՝ փրկելու խեղդվող կնոջը։ Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, տուժածին ջրից դուրս բերելուց հետո տղամարդը շարունակել է աշխատանքը։ 31-ամյա Փեն Քինգլինը, ով Հանչժոու քաղաքում առաքիչ է աշխատում, անսպասելիորեն հերոսացել է և հայտնի է դարձել սոցցանցերում։ Հունիսի 13-ին նա պատվեր կատարելիս էլեկտրական հեծանիվ վարելիս է եղել, երբ […]

̰
BACK_TO_TOP