TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Գյումրիում քննարկել են բնակապահովման ծրագրում նոր շահառուներ ընդգրկելու հարցերը

18:11 24.06.2023

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին, վերջիններս կրկին Գյումրիում են՝ ծրագրի շրջանակներում նոր շահառուներ ընդգրկելու և անօթևան ընտանիքների մի նոր խմբի բնակարանով ապահովվելու: Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ընդգծել «ԱՌՔ» հիմնադրամի կողմից Գյումրիում իրականացվող ծրագրի կարևորությունն ու նպատակահարմարությունը. «Ուրախ ենք ձեզ կրկին տեսնելու մեզ մոտ: Հիմնադրամի հետ մեր […]

̰
Մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը

18:02 24.06.2023

Հունիսի 25-ին, ժամը 09:00-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Հայաստանում առաջին անգամ անցկացվող ”Ascend Armenia Bikepacking Race 2023” մրցույթ-նախագիծը։ Հեծանվավազքով պայմանավորված’ մինչև ժամը 12:00-ն մասամբ կսահմանափակվի Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ և Արցախի պողոտաներ, Էրեբունու փողոցի հատվածի երթևեկությունը։ Շուրջ 20 երկրից ժամանած ավելի քան 30 հեծանվորդ անցնելու է մոտ 1200 կմ: Մանրամասները և երթուղին՝ հղումով։

̰
Արարատի մարզում մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակապահովման ծրագրի 4–րդ փուլը

17:55 24.06.2023

Արարատի մարզում մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային ապահովման ծրագրի չորրորդ փուլը: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Արտաշատում 35 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր: Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար բնակապահովման ծրագիրը գործում է […]

̰
Հնդկաստանի 23-ամյա քաղաքացու սպանությունը բացահայտվել է, սպանություն կատարողը հայտնաբերվել է

12:47 24.06.2023

Հունիսի 19-ին, ժամը 00.55-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ երիտասարդի դիակ կա: Ժամը 01.15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով և գլխի վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 31-ամյա հնդիկ երիտասարդ։ Հասրաթյան փողոցի նշված հասցե մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա […]

̰
30-ամյա կինը ծանր մարմնական վնասվածք էր պատճառել 38-ամյա տղամարդուն

12:44 24.06.2023

Հունիսի 22-ին, ժամը 22.04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ուջան գյուղի Անդրանիկի արձանի մոտ դանակահարված անձ կա: ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները պարզել էին, որ ժամը 22.00-ի սահմաններում, Ուջան գյուղի Ֆիդայինների փողոցի 1-ին նրբանցքի հասցեներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ էր պատճառել […]

̰
Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը

11:58 24.06.2023

Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը: Ըստ տեղեկությունների՝ նա իր մոտոցիկլետով Աշտարակի ճանապահին վթարի էր ենթարկվել: Գտնվում էր հիվանդանոցում։ Նրա վիճակը գիշերը կտրուկ վատացել է, և բժիշկները չեն կարողացել փրկել կյանքը։ Արսեն Մկրտչյանը ժամանակին գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանն էր։  

̰
Մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը

22:42 23.06.2023

Մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Երիցյանը ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։ 1996-2003 թվականներին նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականից Երիցյանը ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։

̰
Դիմացինն անընդհատ սովորում էր նրանից. քաղաքական գործիչները՝ Վիգեն Խաչատրյանի մասին

22:07 23.06.2023

Այսօր տեղի է ունեցել քաղաքական գործիչ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգսիտը, որին մասնակցել են ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, նախարարներ, քաղաքական գործիչներ:  Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝  Երևանի կենտրոնական գերեզմանատանը։ Իրենց ավագ ընկերոջ մասին ի՞նչ հուշեր ունեն քաղաքական գործիչները. մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

16:38 23.06.2023

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ․ ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին: Վճարային տերմինալի միջոցով`հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին: Բջջային հավելվածի […]

̰
Զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվածը նաև հետախուզվում էր

13:15 23.06.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները հունիսի 21-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ապօրինի զինամթերք, սառը զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Արաբկիրի բաժին էին տեղափոխել 48 և 34 տարեկան երկու տղամարդու՝ 34 տարեկանի «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 48-ամյա […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 52 դեպք

13:06 23.06.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության` 4, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, պետական ունեցվածքի […]

̰
Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է

12:52 23.06.2023

Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Պարզվել է, որ տեսանյութը 2 տարվա վաղեմության է։

̰
ՄԻՊ աջակցությամբ վարչական  իրավախախտման մասին որոշումը բեկանվել է, և վերականգնվել քաղաքացու մեքենա վարելու իրավունքը

12:46 23.06.2023

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ Ոստիկանության պարեկային ծառայողները կայացրել են անհիմն վարչական ակտ՝ զրկելով իրեն մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Ըստ դիմումատուի՝ պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում են կայացրել, քանի որ իր կողմից վարած մենքենայի գույնը և պետհամարանիշը տարբերվել են Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից։ Տեղեկացրել է նաև, […]

̰
Երևան քաղաքում ծնվել է 77 երեխա

12:20 23.06.2023

Հունիսի 22-ին Երևան քաղաքում ծնվել է 77 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ են ռուսներն անցկացնում խցանումների մեջ

10:47 23.06.2023

«Ռոսգոսստրախ» ընկերության և «Ավտոկոդ» մեքենաների ստուգման ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում վարորդների 37%-ը շաբաթական 3-7 ժամ անցկացնում է խցանումների մեջ, իսկ 14%-ը՝ ավելի քան 7 ժամ: Նրանք հունիսի 23-ին «Իզվեստիա»-ի հետ կիսվել են հարցման արդյունքներով։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է դարձել, ռուսաստանցիների կեսից ավելին պատրաստ չէ խցանումներից խուսափելու համար անցնել հասարակական տրանսպորտի (53%), իսկ […]

̰
Ոստիկանները հարսանիքից րոպեներ առաջ հարսնացուին ուժով տարել են բաժանմունք

23:04 22.06.2023

Հնդկաստանում հարսնացուին ոստիկանական բաժանմունք են տարել հարսանեկան արարողությունից մի քանի րոպե առաջ։ Այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ Ոստիկանությունը ընդհատել է Ալֆիյայի և Ախիլի ամուսնությունը։ Մեքենան բարձրացել է Կովալամի մատուռ, որտեղից դուրս են եկել ոստիկաններ։ Դա տեղի է ունեցել նորապսակների ամուսնության ուխտը փոխանակելուց մի քանի րոպե առաջ։ Իրավապահները վազել են զույգի մոտ և […]

̰
Վարչապետը հանձնարարել է 3 ամսում գտնել լուծումներ բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ

21:57 22.06.2023

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով անկանխիկ վճարումների համակարգի ընդլայնման կարևորությանը, հանձնարարական է տվել 3 ամսում գտնել լուծումներ՝ բոլոր պետական հիմնարկներում կանխիկ վճարումները բացառելու ուղղությամբ: «Ահազանգեր եմ ստանում, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Փոխվարչապետներին կխնդրեմ, նաև մեր բոլոր նախարարներին և գործընկերներին բացառել որևէ կանխիկ վճարումների ընդունումը։ Մի ժամանակ տերմինալով վճարումը […]

̰
Հաստատվել են մանկատների շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը

21:35 22.06.2023

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը և լրացումներ և փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում: Որոշման նպատակն է աջակցել մանկատան շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում։ Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտը ներկայումս չունի […]

̰
Հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետում հատուկ ընթացակարգով են սպասարկվելու

21:28 22.06.2023

Վերին Լարսի անցակետում կայացել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ու Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի հանդիպումը: Աշոտ Մուրադյանն ու Ռուսլան Դավիդովը քննարկել են անցակետի աշխատանքը պարզեցնելու հնարավորությունները: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի այցը Վերին Լարս կապվա՞ծ էր անցակետի հզորությունների ավելացման հետ, և անցակետը դեռ ունի՞ հզորությունը զարգացնելու ռեսուրսներ:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Լրացուցիչ գումար կհատկացվի՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

21:17 22.06.2023

Կառավարության որոշմամբ կապահովվի ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Ըստ այդմ՝ առաջարկվում է գումար հատկացնել […]

̰
Կհստակեցվեն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները

21:11 22.06.2023

Գործադիրը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց։ Մասնավորապես՝ հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրյա քաղաքացի […]

̰
Բրիտանացին իր սիրուն հանդիպել է 213-րդ ժամադրությանը և գիրք գրել կյանքի փորձի մասին

20:08 22.06.2023

2012 թվականից ծանոթությունների հավելվածներում սեր փնտրող բրիտանացին հուսահատվել է և գիրք է գրել մոլագարի մասին։ Միայն դրանից հետո բախտը ժպտացել է նրան, հայտնում է Daily Mirror-ը։ Լրագրող Լյուկ Չիլթոնը 10 տարի շարունակ 212 ժամադրության է գնացել՝ հույս ունենալով հանդիպել իր միակին: Սակայն առաջին փորձերից հետո տղամարդը հասկացել է, որ իր մոտ կախվածություն է առաջացել ծանոթությունների […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել․ Արցախի ԱԱԾ

18:48 22.06.2023

 Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և […]

̰
Ընդունվեցին մի շարք ոլորտներ կարգավորող որոշումներ. ՀՀ կառավարության հերթական նիստը

17:48 22.06.2023

Կերկարացվի անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը մինչև 2023 թ.-ի վերջ, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք, միաժամանակ կհանվի միջմարզային և ներմարզային տրանսպորտի պետական տուրք տալու պահանջը. որոշումները կայացվել են ՀՀ կառավարության այսօրվա նիստին: Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է, և սահմանվել է գրանցված աշխատատեղերի հերթական […]

̰
Հունիսի 23-ից կմեկնարկի  բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

17:26 22.06.2023

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։ Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

17:03 22.06.2023

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն պատերազմից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում արցախյան 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական […]

̰
Հայաստանում աշխատավարձերը շարունակական բարձրանում են. վարչապետ

16:56 22.06.2023

Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։ «Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, […]

̰
Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են. ՍԱՏՄ

16:48 22.06.2023

Վերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբրև ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։ ՍԱՏՄ-ի թեժ գծին ահազանգած քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեսչական մարմնից տեղեկացնում են, որ […]

̰
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:39 22.06.2023

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հետո նույնքան կբարձրանա

14:31 22.06.2023

Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ […]

̰
BACK_TO_TOP