12:46 27.06.2023
Հունիսի 21-ին, ժամը 01.00-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.35-ին Դրոյի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով խփել էր 30-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառել էր Դրոյի փողոցի 63-ամյա մի բնակիչ:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 63-ամյա տղամարդը ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է նախաքննական մարմին:
17:44 20.05.2025
Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրինՄայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...
17:40 20.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով […] ...
17:36 20.05.2025
Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության […] ...
17:31 20.05.2025
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ»«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով AS-ին։ «Ռեալը» 2 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը հաստատվի ավելի շուտ` «Ռեալի» կազմում պաշտպանի` աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» հետ հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի, իսկ մրցաշարն ԱՄՆ-ում կմեկնարկի հունիսի 15-ին, այդ պատճառով «Լիվերպուլը» […] ...
17:20 20.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել էԱյսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց […] ...
17:14 20.05.2025
Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջերUFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...