11:46 20.06.2023
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 19-ին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասում հայտնաբերվել և Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 45-ամյա Վաչե Ո.-ն, որը մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
11:37 20.06.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 19-ին բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Հետախուզվողի ներկայանալու մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
11:22 20.06.2023
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Երասխ բնակավայրի մոտից մինչև Սուրենավան 12.2կմ ճանապարհահատվածում ասֆալտապատումն ավարտական փուլում է, շուտով կմեկնարկեն ճանապարհի կահավորանքի և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները։ Գծանշումից և անվտանգության տարրերով կահավորումից հետո, աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից թերություններ չհայտնաբերվելու դեպքում, ճանապարհը կընդունվի շահագործման։ Այս հատվածում հիմնանորոգումը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։ Մ-2-ի […]
10:47 20.06.2023
Հունիսի 21-ին` ժամը 11:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
10:21 20.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս: Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ […]
09:40 20.06.2023
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի վրա տարածված բռնագանձումը վերացնելու հարցով։ Ըստ դիմումատուի՝ բանկում դրամական պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա, մինչդեռ հաշմանդամության կենսաթոշակի վրա բռնագանձումն արգելված է օրենքով։ Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է հասցեագրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Պաշտպանի աջակցությամբ բարձրացված […]
09:33 20.06.2023
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 21-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:14 20.06.2023
«Միակ ելքը սա էր․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս․ իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ»,- 44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի ծնողները պատմում են իրենց ընտանիքը կրկին համալրելու, երեխա ունենալու որոշման մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարության տեսանյութում.
08:23 20.06.2023
Ռուանդայից 123-ամյա կույս Թերեսիա Նիրակաջումբան խոստովանել է, որ երազում է հանդիպել իր սիրուն։ Նա պատմել է իր երկար միայնակ կյանքի և կատարյալ տղամարդ գտնելու ցանկության մասին Afrimax անգլերեն YouTube ալիքում հրապարակված տեսանյութում։ Կինը դաստիարակվել է խիստ կանոններով՝ փեսային պետք է նվիրեին ծնողները, սակայն նրանք երբեք չեն արել։ Նա երբեք ոչ ոքի չի սիրել։ Սակայն հույսը, […]
08:10 20.06.2023
Հունիսի 18-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Բերդ քաղաքներում, Զովունի և Քասախ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
08:06 20.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Իսակովի պող. 42 շենք, Բաբաջանյան փ. 143, 145 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Մելքումովի փողոցի աջակողմյան առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 151/1–151/4 շենքեր, Պռոշյան փ. 1 շենք, Բաղրամյան պող. 21, 23, 30/3 […]
23:27 19.06.2023
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է հունիսի 18-20-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունների կառավարում, օմբուդսմանական հաստատություններ և զինված ուժեր» խորագրով 15-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնն (DCAF) Ավստրիայի դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող […]
23:20 19.06.2023
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիմը հունիսի 14-ից 16-ը Վրաստանում մասնակցեց դաշտային լայնածավալ վարժանքին, որի նպատակն էր տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման միջոցով անտառային հրդեհներին արձագանքման կարողությունների զարգացումը: Վարժանքի բարձարաստիճան հյուրերի թվում էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօերնի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Վարժանքին մասնակցում էին 350 մասնակիցներ […]
22:55 19.06.2023
Հնդկաստանի բնակիչը 127 ժամ անընդմեջ պարել է կարճ ընդմիջումներով ու գերազանցել համաշխարհային ռեկորդը։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ 16-ամյա Սուշտի Սուդհիր Ջագթապը մայիսի 29-ի առավոտյան սկսել է պարել իր դպրոցի դասասենյակներից մեկում և շարունակել երաժշտության ներքո շարժվել մինչև հունիսի 3-ի կեսօրը։ Ընդհանուր առմամբ ռեկորդակիրը պարել է 127 ժամ։ Հնդկուհին կատարել է հնդկական դասական […]
21:50 19.06.2023
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Քանաքեռ-Զեյթուն անձնագրային ծառայությունում /ք. Երևան, Ահարոնյան փ. 3/ հունիսի 20-ից գործելու է էլեկտրոնային հերթագրման կարգ (https://migration.e-gov.am/am/ հարթակի միջոցով): Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները. – անձնագրավորում, – նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում, – հաշվառում, – հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում, – տեղեկանքների տրամադրում և այլն: Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային […]
19:21 19.06.2023
Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի Տյումեն քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծման, Մարշալ Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության պուրակի և հուշարձանի բացման արարողություններին։ Միջոցառումների ընթացքում ՀՀ կառավարության պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Եկեղեցու կառուցման համար […]
18:27 19.06.2023
Հունիսի 19-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն է եղել քննարկել աղետների ռիսկի կառավարման բնագավառում համագործակցության ուղղությունները, մինչ օրս կատարած […]
18:07 19.06.2023
ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի` խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։ Տարվում […]
15:37 19.06.2023
Հունիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել վանաձորցի 36-ամյա երիտասարդի, որն ի վիճակի չէ բացատրություն տալու: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել էր […]
15:22 19.06.2023
Հունիսի 18-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 64-ամյա տղամարդու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մանանդյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան […]
14:30 19.06.2023
Հունիսի 12-18-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 տղա, 20 աղջիկ։ Նախորդ շաբաթ գրանցվել է 44 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
13:35 19.06.2023
Հունիսի 16-ին Երևան քաղաքում ծնվել է 145 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:00 19.06.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկա են գտնվել Համաշխարհային բանկի «21-րդ դարի դատական իշխանության ձևավորում և կարևորագույն ակտիվների ամրապնդում. Դատական ծառայությունների համար ՏՀՏ-ներ և ֆիզիկական ենթակառուցվածքներ» խորագրով աշխատաժողովին: Ողջունելով աշխատաժովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է Արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող համագործակցությունն ու նշել, որ […]
12:22 19.06.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից Արցախի քաղաքացիներին տեղեկացնում են, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է: Նախարարությունից […]
11:29 19.06.2023
Հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում ծառայության ժամանակ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների պահանջով 28-ամյա երիտասարդը պայուսակից ոստիկաններին է ներկայացրել առանց համապատասխան փաստաթղթի «Վալտեր» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն ձեռք է բերել ութ տարի առաջ: Դիլիջանցի 28-ամյա երիտասարդը, ատրճանակը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
10:56 19.06.2023
Հունիսի 19-ին Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 20 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Այսպիսով, վեց ինքնաթիռների թռիչքները հետաձգվել են դեպի Դոմոդեդովո, երկու չվերթ չեղարկվել է։ Երեք չվերթ հետաձգվել է դեպի Վնուկովո, երեքը՝ չեղարկվել։ Վեց օդանավերի թռիչքները հետաձգվել են դեպի Շերեմետևո։ Ժուկովսկու ժամանակացույցում խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքի օդային նավահանգիստներում մարդատար […]
10:42 19.06.2023
Էկվադորում հուղարկավորությանը նախապատրաստվելիս դագաղի մեջ կենդանի հայտնաբերված տարեց կինը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է El Universo-ն։ Նրա հաղորդմամբ՝ 76-ամյա Բելլա Մոնտոյան հունիսի 9-ին ընդունվել է Բաբաոյո քաղաքի հիվանդանոց։ Բժիշկները կասկածել են, որ հիվանդը ինսուլտ է ստացել, նրա սիրտը կանգ է առել։ Նրան փորձել են վերակենդանացնել, սակայն մարմինը չի արձագանքել բժիշկների գործողություններին։ […]
10:24 19.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական […]