20:08 22.06.2023
2012 թվականից ծանոթությունների հավելվածներում սեր փնտրող բրիտանացին հուսահատվել է և գիրք է գրել մոլագարի մասին։ Միայն դրանից հետո բախտը ժպտացել է նրան, հայտնում է Daily Mirror-ը։
Լրագրող Լյուկ Չիլթոնը 10 տարի շարունակ 212 ժամադրության է գնացել՝ հույս ունենալով հանդիպել իր միակին: Սակայն առաջին փորձերից հետո տղամարդը հասկացել է, որ իր մոտ կախվածություն է առաջացել ծանոթությունների հավելվածներից։
«Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին, երբ իմ երկարատև հարաբերությունները փլուզվեցին, և ես ներբեռնեցի իմ առաջին հավելվածը: Առաջին սայթաքումներից հետո ես կախվածություն ձեռք բերեցի, ես նման էի շահումով խաղերի սիրահարի։ Ես օրական շատ ժամեր էի ծախսում աղջիկների պրոֆիլները թերթելով. դա անում էի ավտոբուսում, աշխատավայրում, նույնիսկ ժամադրության ժամանակ»,-պատմել է նա։
Չիլթոնը սկսել է ամեն երեկո շփվել հավելվածի անծանոթ մարդկանց հետ: Հանդիպում կազմակերպելը դժվար չէր, բայց ժամադրությունները միշտ չէ, որ հարթ էին անցնում։ Բացի այդ, Չիլթոնը սեր էր փնտրում: Սրա պատճառով յուրաքանչյուր «հանդիպում» նրան պոտենցիալ հնարավորություն էր թվում, որը պետք չէր բաց թողնել։
2020 թվականին, երբ սկսվեց COVID-19 համաճարակը, Չիլթոնն ավելի երկար ժամանակ ունեցավ՝ ուսումնասիրելու հավելվածների բնույթը և այն, թե ինչպես է «թվային սիրավեպ» մշակույթը դարձնում մարդկանց փոխարինելի՝ ստեղծելով ընտրության անվերջ պատրանք: Նա դադարեց թափառել այդ հավելվածներում և սկսեց մտքում ուրվագծել դետեկտիվ վեպ՝ ոգեշնչվելով իր ծանոթությունների փորձից: Այդ ժամանակ նա գնացել էր 212 ժամադրության։
Ի վերջո Չիլթոնը վեպ գրեց մի մոլագարի մասին, ով թիրախներ է ընտրում ծանոթությունների հավելվածում և այն անվանեց «Սվայպ մի արա աջ»: Բայց մինչ հավլվածներից կտրվելը նա վերջին անգամ ծանոթացավ մի գեղեցիկ բրազիլուհու հետ, ով սիրում էր «Աստղային պատերազմները»:
213 թիվը պարզվեց նրա երջանիկ համարն էր։ Դանիել Կարվալյոն, ում նա հանդիպել է իր 213-րդ ժամադրության ժամանակ, դարձել է նրա կյանքի սերը։
Իսկ վեց ամիս անց նրա վեպը հետաքրքրեց հրատարակչին։ Don’t Swipe Right հրատարակվելու է 2023 թվականի հուլիսին:
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...