22:28 09.06.2023
Ադրբեջանը փորձում է տապալել Երանում՝ կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարային գագաթնաժողովն անցկացնելու Հայաստանի հայտը: Այդ նպատակով Ալիևի վարչակազմը Բաքվի թեկնածությունն է առաջարկել: Երևանի՞, թե՞ Բաքվի շանսերն են ավելի բարձր. ինչո՞վ է պայմանավորված Կլիմայի գլոբար գագաթնաժողովի անցկացման վայրի հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ գագաթնաժողվն ամեն տարի անցկացվում է աշխարհի ինչ-որ մի հատվածում, աշխարհի […]
21:47 09.06.2023
Տոնական միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ: Տոնական օրվա առթիվ շնորհավորելով անեցիներին ՝ Շիրակի մարզպետը նշել է, որ լիահույս է` համայնքի խնդիրներին համատեղ ջանքերով լուծում կգտնեն. «Աշխարհի […]
18:07 09.06.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Վայք-Մեղրի մայրուղի): Մասնավորապես՝ ❌ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել […]
16:43 09.06.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գորիսցի մի տղամարդ բաժնում հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ։ Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում […]
16:14 09.06.2023
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային […]
12:59 09.06.2023
Հունիսի 7-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցը Խանջյան փողոցին միացնող թունելում իրար են բախվել «Օպել», «Կիա», «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ և մոտոցիկլետ. 31-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Յամահա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում […]
12:28 09.06.2023
Հունիսի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Մարգարիտ Աբրահամյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:15 09.06.2023
Հունիսի 8-ին Երևան քաղաքում ծնվել է 51 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:45 09.06.2023
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» դիսպանսերային ծառայության տեղամասային բժիշկ Աղասի Դավթյանը ներկայացրել է ընդունելության և բուժման կարգը։, հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք հոգեներգործուն նյութերից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար»,-ասել է բժիշկը։ Նշվում է, որ հետաքրքրվողները խորհրդատվությունների համար կարող են այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։
10:40 09.06.2023
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համագործակցության արդյունքում ՃՈ ծառայության կողմից տրամադրվել է վճարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վեբ ծառայություն, որն ինտեգրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում։ Ծրագրային ինտեգրման շնորհիվ՝ ինքնաշխատ եղանակով բեռնվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով նշանակված տուգանքները ՃՈ ծառայության հաշիվներին […]
10:02 09.06.2023
Կիևում թալանել են ԱՄՆ դեսպանատան կցորդին. Այս մասին հայտնում է Vesti.ua թերթը՝ հղում անելով ազգային ոստիկանության աղբյուրներին։ «Հունիսի 7-ի երեկոյան Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանատան կցորդը դիմել է Կիևի ոստիկանություն։ Նա հայտարարել է, որ իրեն կողոպտել են Շևչենկոյի այգում», – ասվում է հրապարակման մեջ: Vesti.ua-ի փոխանցմամբ՝ գողացել են iPhone 12 եւ դրամապանակ՝ բանկային քարտերով։ Ավազակին հաջողվել […]
09:24 09.06.2023
Ռուս տուրօպերատորները նշել են, որ Կիպրոսում արձակուրդների պահանջարկը սպասվածից ավելին է, և պատմել, թե որքան արժեն տուրերը, հաղորդում է ATOR-ը։ Այս տարի Եվրոպայի ամրագրումը հաճելի անակնկալ է, ըստ PAC Group-ի: Մասնավորապես, արդեն մեկ ամիս է, ինչ զբոսաշրջիկները դեպի Կիպրոս են թռչում Jazeera Airways-ով միացյալ չվերթերով՝ Մոսկվայից Լառնակա՝ Քուվեյթ տեղափոխմամբ՝ հարմարավետ կապով և մեկ տոմսով։ Նրանք […]
08:55 09.06.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) նոր հավելվածը՝ թարմացված, ժամանակակից թվային լուծումներով։ Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այն տրամադրում է օպերատիվ տեղեկատվություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ։ Հավելվածով կարելի է գտնել ինֆորմացիա հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների, ձմռանը նաև՝ ճանապարհները սպասարկող տրանսպորտային միջոցների մասին՝ հետևելով […]
08:38 09.06.2023
Հունիսի 6-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա և Աշոցք գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն և […]
08:08 09.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:23 08.06.2023
Ֆիզիոլոգ Սայմոն Քորկը և Մեծ Բրիտանիայի չինական բուսական բժշկության ռեեստրի ղեկավար Ալեքս Ջեյքոբսը սոցիալական ցանցերում տարածված բերբերինի դիետայի հաբերը վտանգավոր են անվանել առողջության համար: Փոխանցում է Daily Mail-ը։ Հրատարակությունը նկատել է, որ TikTok-ում տեսանյութերը սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել, որոնցում օգտատերերը խոսում են բերբերինի պարկուճներով քաշի բարեհաջող կորստի մասին։ Այս բուսական նյութը, որը չինական բժշկության մեջ […]
21:15 08.06.2023
Սոչիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այսօր կրկին անդրադարձ է եղել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմային: Ռուսասատանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այդ թեմայի վերաբերյալ հանձրարարականներ է տվել «Ռոսատոմ» ընկերության տնօրենին: Ի՞նչ հանձնարարության մասին է խոսքը, և ռուսականից բացի ուրիշ ի՞նչ առաջարկներ են քննարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ վերջերս […]
20:52 08.06.2023
Տեխնիկայի միջոցները, որոնց մարդիկ պատվիրակում են իրենց տնային գործերը, կարող են որոշ մարդկանց դժբախտացնել: Այս մասին հայտնում է Eurekalert-ը։ Շվեյցարիայից և ԱՄՆ-ից գիտնականները նկարագրել են, որ ովորական տնային աշխատանքների կատարումը, ըստ փորձերի, մարդուն ստիպում է զգալ բավարարվածության զգացում, իսկ տնային գործերը ինքնավար համակարգերին հանձնելը նրան զրկում է իմաստալից փորձից: Մարդիկ հաճախ տատանվում են գնել ապրանքներ, […]
20:39 08.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արտաշիսյան փ․ 54, 56, 58, 60, 60ա, 62 շենքեր, Արտաշիսյան փ․ 2-րդ նրբանցքի առանձնատներ, Տիմիրյազևի, Պոպովի առանձնատներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Նորագավիթ 12 փ․ 3-րդ նրբանցքի առանձնատներ […]
20:24 08.06.2023
Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն: Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի […]
20:06 08.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 8-ին, հյուրընկալել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների։ Պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը, իրավասությունների շրջանակը, ինչպես նաև քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Երեխաներին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա գործող թեժ […]
19:55 08.06.2023
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում կանխվել է օրենքի 3 խախտման դեպք։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ «Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի 1 քաղաքացու և 2 օտարերկրյա քաղաքացիների զննման արդյունքում հայտնաբերել են 43 հազար 460 լարիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 451,89 գրամ)»,- ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։ […]
19:46 08.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Նախագահ Վահագն […]
19:19 08.06.2023
Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2.5 կմ երկարության ճանապարհը: Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսավորումը՝ պետական բյուջեից: Վահրամաբերդ գյուղից վանական համալիր տանող ոլորապտույտ ճանապարհի մի հատվածն արդեն խճապատված է: Մինչ այդ հիմքերն են ամրացրել ու լիցք տեղադրել: Առաջին անգամ կառուցվում է նաև մոտ 2600 քառակուսի գծամետր մայթ, որը ձգվում է մինչ վանական համալիր: […]
18:30 08.06.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել իրենց կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։ Դիմումը պետք է լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/29x8d: Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը քաղաքացին ընտրել է […]
16:00 08.06.2023
2024թ.-ից սկսած յուրչաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 զինծառայող կօգտվի պետական աջակցությամբ իրականացվող հիփոթեկային վարկավորման ծրագրից: ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշ մարզերում կներդնի պրոբացիայի շարժական տրանսպորտային գրասենյակներ: ԿԳՄՍ նախարարության 2023թ.-ին հաստատված բյուջեն էլ կավելացվի ավելի քան 358 մլն դրամով: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:28 08.06.2023
ՀՀ ՇՄՆ-ն հայտարարում է Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին և երկրորդ ենթագոտիներից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով 1 հողակտորի հատկացում Մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ հողամասի մակերեսը, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները, կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը, հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը, նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների), […]
14:59 08.06.2023
ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության մեջ լավատեսության հիմքեր չկան։ Վաշինգտոնի հետ շփումները գնահատել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը Վաշինգտոնից լրացուցիչ ազդանշաններ չի ստացել։ Նա հավելել է, որ տարբեր մակարդակներում փակ շփումների ընթացքում կոչեր են հնչել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի […]
14:49 08.06.2023
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին Իջևան քաղաքի Շատրվաններ կոչվող տարածքում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բերդ համայնքի 40-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են լիցքավորված գազային ատրճանակ, երկու գազալիցքավորիչ, մեկ տուփ գնդիկներ և ծալովի դանակ: 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: