Ռուսներին կարգելվի հագուստ նետել աղբամանների մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Ռուսներին կարգելվի հագուստ նետել աղբամանների մեջ

08:51 08.06.2023

Ռուսական բնապահպանական օպերատորը, բնական պաշարների նախարարության հետ համատեղ, առաջարկել են ռուսներին արգելել հագուստը նետել աղբամանների մեջ, գրում է «Известия»-ն։

«Այժմ իրերն ու կոշիկները հայտնվում են աղբավայրերում, դրանք չեն կարող մեկուսացվել ընդհանուր աղբի հոսքից և վերամշակվել»,– մանրամասնել է REO–ն»,–գրում է թերթը։

Ուստի REO-ն առաջարկում է հագուստ և կոշիկ վաճառող մանրածախ ցանցերում հագուստ հավաքելու համար հատուկ տարաներ տեղադրել։ Բացի դրանից, օպերատորը հենվում է պարգևատրման համակարգի վրա: Այսպիսով, REO-ի մտահղացման համաձայն, նրանք, ովքեր նվիրաբերել են իրեր հատուկ տուփով, կկարողանան զեղչ ստանալ այս կամ այն ​​խանութում։

«Երկրորդ շունչ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Դարիա Ալեքսեեւան, սակայն, հրատարակությանը հայտնել է, որ նման բեռնարկղերի տեղադրումը միայն այսբերգի գագաթն է։ Ռուսաստանում տարեկան գոյանում է գրեթե երկու միլիոն տոննա տեքստիլ թափոն, որի տասը տոկոսը պետք է վերամշակվի։ Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ հիմնական խնդիրը հագուստի թափոնների տեսակավորման, վերաբաշխման և վերամշակման մի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծումն է։

Մանրածախ առևտրային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Իգոր Կարավաևը հավելել է, որ միայն մանրածախ ցանցերի ջանքերով լիարժեք վերամշակման համակարգ չի կարող ձևավորվել։ Ուստի նման լայնածավալ նախագծերը պետք է քննարկվեն բիզնեսի, վերամշակողների և համապատասխան գերատեսչությունների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

15:22 22.05.2025

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

15:17 22.05.2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

15:11 22.05.2025

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

15:08 22.05.2025

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ […] ...

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

14:55 22.05.2025

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Նրա կարծիքով, սա կնպաստի երկրում և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ «Նրանք (ԱՄՆ-ն) հայտարարեցին պատժամիջոցների վերացման մասին։ Սրանք չափազանց կարևոր քայլեր են Սիրիայում և տարածաշրջանում կայունացման համար», – ասել է Էրդողանը լրագրողներին։ Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է […] ...

BACK_TO_TOP