TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 40 տոննա ջուր

12:42 15.05.2023

Մայիսի 15-ին, ժամը 09:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի նկուղը ջրալցվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են մոտ 40 տոննա ջուր։

̰
Հայտնի են գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները

12:30 15.05.2023

2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր: ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով կմեկնեն արտերկրի առաջատար գիտական կենտրոններ (2 ծրագրի դեպքում՝ Ֆրանսիա, մեկական՝ ԱՄՆ, Իսպանիա, Միացյալ Թագավորություն և Իտալիա): Ծրագիրը հայ գիտնականներին թույլ կտա բարձրացնել […]

̰
Թմրամիջոցի հայտնաբերման` 30, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 10 դեպք․ ոստիկանության բացահայտումը

12:15 15.05.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության՝ 5, վստահված գույքը հափշտակելու՝ 4, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել է

11:55 15.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը: Մասնավորապես՝ 2023թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.41 […]

̰
449 դեպք, որից 146-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

11:45 15.05.2023

Մայիսի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, երկրաշարժի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես […]

̰
Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ

11:39 15.05.2023

Երևանի մետրոպոլիտենի Գլխավոր տնօրենի ժ/պ  Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ աշխատակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ մետրոպոլիտենի աշխատակիցների օրվա առթիվ։ Այսօր մեր հպարտության և հաջողության գրավականը մետրոպոլիտենի աշխատակիցների պատկառելի թիվն է և այն ընդհանուր գործը, որով դուք զբաղվում եք՝ հիմնվելով մարդասիրության սկզբունքի վրա: Հույս ունեմ, որ […]

̰
Վերացվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

11:31 15.05.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին): Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
«Ոգով ուժեղները». Սարմեն Սամվելի Գասպարյան

11:16 15.05.2023

«Ոգով ուժեղները». Սարմեն Սամվելի Գասպարյան:

̰
Վթարային ջրանջատում Արարատի մարզում մայիսի 15-ին

10:59 15.05.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 15-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վարդենիս և Կայք համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:24 15.05.2023

Մայիսի 16-ին՝ ժամը 11։20-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս և ժամը 12:20-ին Կայք համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
ՄԻ պաշտպանի աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր

10:18 15.05.2023

Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Տեղեկացրել է՝ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր, սակայն դրանք որևէ արդյունք չեն տալիս: Պաշտպանը բողոքը ստանալուց անմիջապես հետո գրություն է հասցեագրել իրավասու պետական մարմնին, որից հետո դատապարտյալը հոգեբույժի կողմից ենթարկվել է լրացուցիչ զննության, փոփոխվել է նախկինում նշանակված դեղորայքը։ Բացի […]

̰
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

09:48 15.05.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, Սարավանի լեռնանցքում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Հիմնադրամից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

̰
Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

08:20 15.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Գիտնականները պարզել են, որ տեսողության խանգարման դեպքում լսողությունը սրվում է ակնթարթորեն

00:07 15.05.2023

  Իտալիայի և Գերմանիայի գիտնականները պարզել են, որ երբ մի աչքը փակ է, լսողությունը գրեթե ակնթարթորեն բարելավվում է. այս կերպ որոշ զգայական օրգաններ փոխհատուցում են մյուսների ֆունկցիայի վատթարացումը: Հետազոտության արդյունքները  հրապարակվել NeuroImage ամսագրում: Այս հետազոտական էքսպերիմենտը գիտնականները կատարել են 20 մասնակիցների մոտ  մեկը և խնդրել են փակել մեկ աչքը և նայել լույսի շողերին, ինչպես նաև […]

̰
Շանթ հեռուստաընկերության «Ազգային երգիչ 2» նախագծի  հաղթողը Սամվել Մալոյանն է

23:23 14.05.2023

Կենդանի հնչողությամբ ժողովրդական և ազգային երգերի նոր կատարողներով, նոր տաղանդներով, նոր բացահայտումներով, երաժշտական նոր ձևավորումներով «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի 2-րդ եթերաշրջանը հատեց եզրագիծը։ Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող ճանաչվեց Սամվել Մալոյանը։ «Ահա և վերջ․․․ Սիրելի հեռուստադիտող, ձեր քվեարկության արդյունքում «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող է ճանաչվում մեր Սամվել Մալոյանը։ Շնորհակալ ենք […]

̰
 Tesla ընկերությունը հայտնել է ամենաարագ մեքենան թողարկելու մասին

21:44 14.05.2023

 Tesla-ի Model S Plaid մոդելի էլեկտրական մեքենան կարող է զարգացնել մինչև 322 կմ/ժ արագություն։ Այս մասին հայտնում է Electrek պարբերականը։ 2021 թվականին, երբ թողարկվեց այս մոդելի առաջին մեքենան արագությունը կազմում էր 262կմ/ժ։ Արագությունն ավելացնել հնարավոր կլինի մեքենայի վերազինման շնորհիվ։ Վերազինումը ներառում է ծրագրային նորացում, ալյումինե անիվներ, արգելակման հեղում, հատուկ անվադողեր և ուժեղացված արգելակային բարձիկներ։ Track […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

21:26 14.05.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Նեյրոֆիզիոլոգը բացատրել է, թե ինչու՞ են մարդիկ կարմրում ամոթից

20:53 14.05.2023

Շատ մարդիկ չեն կարողանում ստել կամ գաղտնիքը թաքցնել մեկ պարզ պատճառով, որ նրանք այդ ժամանակ պարզապես կարմրում են։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է  մանկական նյարդաբան Նատալյա Կոնշինան։ Նեյրոֆիզիոլոգը նշել է, որ բոլոր կենդանի էակներից միայն մարդն է, որի այտերը ամոթից կարմրում են։ Գիտնականները կարծում են, որ հենց կարմրելու վախն էլ ստիպում է շատ մարդկանց չստել […]

̰
Էրդողանը Ստամբուլում քվեարկելուց առաջ երեխաներին գումար է բաժանել

18:18 14.05.2023

Թուրքիայի նախագահը և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կիրակի օրը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց առաջ մի քանի թղթադրամ է բաժանել երեխաներին, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող տեղամաս է ժամանել կնոջ հետ։ Մինչ այդ տեղում անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ Էրդողանի այցը ընտրատեղամաս տևել է մոտ 10-15 րոպե՝ դպրոցի միջանցքներում նախագահը […]

̰
Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխանության աջակիցների միջև

17:22 14.05.2023

Թուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական […]

̰
Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել

17:04 14.05.2023

Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել՝ սրտի կանգի պատճառով։ Այս մասին մայիսի 14-ին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։ «Շերեֆ Քուրթը, ով ընտրատեղամասի աշխատակից է, սրտի կաթված է ստացել։  Դեպքի վայր ժամանած բժշկական խմբերը ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել […]

̰
Թուրքիայում կրկին արգելափակվել է ազատ խոսքի արտահայտման հարթակներից մեկը

15:38 14.05.2023

Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği-İIFÖD), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը։ Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես […]

̰
Դեսպանությունների ռազմական կցորդներին և Եվրամիության դիտորդական առաքելությանը ներկայացվել է Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքները

14:24 14.05.2023

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն […]

̰
Մուրադ Պետրոսյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով

14:05 14.05.2023

Մայիսի 13-ին կյանքից հեռացել է Արցախի հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Մուրադ Պետրասյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 18:00-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:

̰
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ

12:51 14.05.2023

Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել: Հեռագրում ասված է. «Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացա Արցախի նվիրյալ զավակ, ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան մասին։ Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը, դարձել համաժողովրդական […]

̰
Աչաջուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:40 14.05.2023

Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ։

̰
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «Աստղիկ» ԲԿ-ում

12:27 14.05.2023

Մայիսի 11-ին ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների մասնագետների աջակցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվեց «ԱԻ և ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման և պատսպարման, ինչպես նաև հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքներին ներգրավված էին ԵՓՎ ՀՓԱԿ, ՔՊ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի […]

̰
Հացավանում էլեկտրական շչակ է գործարկվելու

11:36 14.05.2023

Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 10:00-ից մինչև 11:00-ն գործարկվելու է էլեկտրական շչակ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։

̰
Ավտոճանապարհների վիճակը Հանրապետությունում

23:57 13.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Տավուշի մարզում, Գորիսի, Կապանի, Քաջարանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրեր

23:15 13.05.2023

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։ Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։ Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։  

̰
BACK_TO_TOP