11:10 16.05.2023
Փաստաթղթերի և տեղափոխվող տախտակի անհամապատասխանությունն ակնհայտ էր․ Տավուշի պարեկների բացահայտումը:
10:03 16.05.2023
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ: Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված […]
09:59 16.05.2023
Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: Նրանք օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել […]
09:42 16.05.2023
Մայիսի 17-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։
09:33 16.05.2023
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։ Պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված ժամանակահատվածը։ Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ տարիների չվճարված գումարը ստացել […]
08:46 16.05.2023
Հում ձվի օգտագործումը սպառնում է սալմոնելոզային վարակով, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիայով, աղիներում փտած պրոցեսների զարգացմամբ և այլ տհաճ հետևանքներով: Այս մասին «Известия»-ին ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ, SM-Clinic-ի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Միխալեւան։ Նա նախ նշել է, որ հում ձու ուտելիս ախտածին բակտերիաներով վարակվելու վտանգ կա։ Մասնավորապես, թռչունները հաճախ վարակվում են սալմոնելայով և այն փոխանցում իրենց սերունդներին: […]
08:34 16.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:41 15.05.2023
Նոր Զելանդիայի ամենատարեց բնակիչը նշել է իր 107-ամյակը և բացահայտել երկար կյանքի գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ջեք Քոուն ծնվել է 1916 թվականի մայիսի 11-ին։ Վերջերս նորզելանդացին իր 107-ամյակը նշեց իր ընտանիքի և անձնակազմի հետ Սուրբ Ջոնս ծերանոցում, որտեղ նա ապրում է: Խնջույքի հյուրասիրություններից մեկը կարամելային ադիբուդին էր՝ տորթի տեսքով: Տղամարդը կարամելային ադիբուդին […]
22:43 15.05.2023
Թաիլանդում վեց երեխա վերամիավորվել է իրենց մոր՝ 86-ամյա Պուան Դումսամանգի հետ, ով անհետացել էր 30 տարի առաջ։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։ Դումսամանգի անհետացման պատճառը հայտնի չէ։ Երկար տարիներ Դումսամանգի դուստրը՝ 30-ամյա Քենյարատ Ռոդկրատուկը, փորձում էր գտնել մորը։ Պարբերաբար նրա հետ կապվում էին տեղի բնակիչները՝ հայտնելով, որ Թաիլանդի ինչ-որ նահանգում տեսել են նման մի […]
21:35 15.05.2023
Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համերգ՝ ԶՈՒ երգի ու պարի համույթի գլխավորությամբ: Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում: Երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների […]
21:25 15.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Քվեարկության մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 88,84 տոկոս, ինչը Թուրքիայի համար ռեկորդային է համարվում։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%-ից ավելի ձայն: Մայիսի 28-ին նշանակվել […]
20:32 15.05.2023
Հայաստանը, Թաիլանդը,Ադրբեջանը, Վիետնամը և Հարավային Կորեան անկախ տնտեսող ճանապարհորդների համար լավագույն հանգստի վայրերն են, ըստ ATOR-ի: Ասոցիացիայի փորձագետները վկայակոչում են Cotswold Outdoor-ի ուսումնասիրության տվյալները, որտեղ փորձագետները հաշվի են առել հյուրատների քանակը, անվճար տեսարժան վայրերը և խանութներում սննդի գները: Պարզվել է, որ հինգ երկրների մայրաքաղաքներում կարելի է չորս օր և երեք գիշեր անցկացնել 30-ից 90 դոլար […]
20:12 15.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Մամիկոնյանց փ. 27, 27Ա, 29, 29Ա, 47/1-49/1 շենքեր, Շրջանցիկ Թունել փ. 1-356 առանձնատներ, Բաղրամյան պող. 2 շենք (1-7 մուտք), Թամանյան փ. 1 շենք (1-4 մուտք), Թամանյան փ. 1Ա շենք, Թամանյան 1/1 […]
20:03 15.05.2023
2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո Արցախում բնակություն հաստատած գյումրեցի ընտանիքների համար հարկադիր վերադարձ եղավ նորից Գյումրի։ Սուլթանյանների ընտանիքը նրանցից մեկն էր, որ 2000-ականներին վերաբնակեցվեց Արցախի Քաշաթաղի շրջանում։ Արդեն 3 տարի է, որ Թեհմինեի ընտանիքը վերադարձել է Գյումրի։ Թեհմինեն 33 տարեկան է ու արդեն բազմազավակ մայրիկ է։ Ունի 7 երեխա՝ 4 տղա և 3 աղջիկ, մեծը՝ 14 […]
18:26 15.05.2023
Այսօրվանից՝ մայիսի 15-ից, պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որով չեղարկվել է Վրաստանի հետ 2000 թվականից գործող վիզային ռեժիմը: Հաղորդում է Aliq Media-ն։ Այսօրվանից Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Ռուսաստանում կարող են մնալ 90 օր։ Նշենք, որ Պուտինն այս հրամանագիրը ստորագրել է մայիսի 10-ին։ Ռուսաստանի նախագահի նույն օրը հրապարակած երկրորդ […]
18:17 15.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Տեղ գյուղ։ Մարզպետը հանդիպում է ունեցել բնակիչների հետ ու լսել նրանց, այցելել նաև Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց, գյուղի մանկապարտեզ, երկրագիտական թանգարան և «Փառքի սրահ»։ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Տեղ համայնք առաջիկայում կշարունակվի, մարզպետը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։
16:56 15.05.2023
Մայիսի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլար է ներկայացրել բանկ: Մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները կեղծ արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի: 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել […]
15:59 15.05.2023
Մայիսի 13-ին, ժամը 23.30-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն է, լսվում են կրակոցներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնում է դեպքի վայր, տեղյակ են պահվում նաև պարեկները: Միջադեպի հնարավոր զարգացումը հաջողվում է կանխել, և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվում ու բաժին է տեղափոխվում 18-20 տարեկան գյումրեցի չորս երիտասարդ: Ըստ […]
15:38 15.05.2023
Նոր կառուցված ճանապարհներն սպասարկելու առնչությամբ զեկուցվել է, որ ամբողջությամբ փոխվելու է աշխատանքի մեթոդաբանությունը: Այսուհետ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման ու հենապատերի փոփոխման համար առանձին մրցույթներ չեն լինելու. ամբողջ գործընթացն իրագործելու է «Ճանշինը»: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարվել է վերանայել գծանշման պահանջները՝ ապահովելով բարձրորակ նյութերի օգտագործում, ինչի շնորհիվ արվածը կծառայի ավելի երկար:
15:31 15.05.2023
Մայիսի 8-15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4864 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 127 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 194, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 309 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 243, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 347, հետիոտնի ոչ սահմանված վայրով […]
15:17 15.05.2023
Բելգրադի մանկական հիվանդանոցներից մեկում աշակերտ է մահացել, ով ծանր վիրավորվել էր մայիսի 3-ին դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդպիսով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է Սերբիայի Ռադիոն և հեռուստատեսությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը։ «Թիրշովա փողոցում գտնվող համալսարանական մանկական կլինիկայում գլխի ծանր վնասվածքով պացիենտն այսօր առավոտյան մահացել է, չնայած անհետաձգելի վիրաբուժական միջամտություններին և ձեռնարկված բոլոր ինտենսիվ […]
15:05 15.05.2023
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը: Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը և իրականացնել խիստ հսկողություն:
14:54 15.05.2023
Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:
14:48 15.05.2023
Երևանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը կհամագործակցի կառուցապատողների հետ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք և հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները:
14:35 15.05.2023
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: Դեռևս 1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 15-ը հռչակել է որպես Ընտանիքի միջազգային օր, իսկ 2011 թվականին այն ամրագրվել է նաև ՀՀ օրենսդրությամբ։ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է ընտանիքի հատուկ պաշտպանության պահանջը՝ հաշվի առնելով բարեկեցիկ և […]
14:20 15.05.2023
Ներկայումս «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում: Բացի այդ, բացակայում է դատավորի, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաեւ օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար: Այս […]
13:24 15.05.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը, և սա լավագույս գիտակցելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ծնելիության […]
13:17 15.05.2023
Մայիսի 14-ի ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Րոպեներ անց ոստիկանություն հաջորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա մի բնակիչ: ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները ժամը 00.05-ին Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու […]