TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգը դեռ մնում է

08:56 17.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
11-ամյա աղջիկը ողջ է մնացել պումայի հարձակումից

23:08 16.05.2023

ԱՄՆ-ի գյուղական բնակավայրերից մեկում վայրի պուման հարձակվել է 11-ամյա աղջկա վրա։ Ըստ ABC17-ի՝ զոհը ողջ է մնացել, հարձակումից միայն թեթև վնասվածքներ է ստացել։ Կոլորադոյի ֆերմայում ծնողների հետ ապրող աղջիկը պատահաբար պումայի է հանդիպել հավաբուծարանում: Առավոտյան երեխան գնացել է ածան հավերին ստուգելու։ Երբ սենյակ մտած աղջիկը նստել է ստուգելու, թե ինչ է պատահել հավի հետ, պուման, […]

̰
Տղամարդը փողի դիմաց սկսել է գրկել անծանոթ մարդկանց ու բացել սեփական բիզնեսը

22:30 16.05.2023

Մեծ Բրիտանիայից մի տղամարդ, ով փողի դիմաց գրկախառնվել է, պատմել է իր բիզնեսի մասին։ Նրա պատմությունը հրապարակել է Daily Mirror-ը։ Բրիտանական Բրիստոլ քաղաքում բնակվող կանադացի Թրևոր Հուտոնը երկար տարիներ մասնագիտանում է  «գրկախառնություն» թերապիայի մեջ։ Իր մասնագիտական ​​գործունեության մեջ տղամարդն օգտագործում է «Գանձ» կեղծանունը։ Պրոֆեսիոնալ գրկախառնիչը երկար ժամանակ եղել է ֆրիլանսեր, սակայն վերջերս բացել է իր […]

̰
Տղամարդը 74 օր ապրել է ջրի տակ գտնվող տանը և ռեկորդ սահմանել

22:12 16.05.2023

Համալսարանի պրոֆեսորը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 74 օր ապրելով ջրի տակ գտնվող տնակում։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Պրոֆեսոր Ջոզեֆ Դիտուրին փորձի համար 2023 թվականի մարտին բնակություն է հաստատել «Ջուլի ստորջրյա նստավայրում», որը գտնվում է Ֆլորիդայի Քի Լարգոյի ծովածոցի հատակին՝ ինը մետր խորության վրա։ 74 օր ջրի տակ մնալուց հետո տղամարդը մտադիր է շարունակել իր […]

̰
Թերապևտը թվարկել է մրսածության դեմ պայքարի վտանգավոր մեթոդները

21:51 16.05.2023

Մրսածության ժամանակ ինքնաբուժման ժողովրդական մեթոդները կարող են զգալիորեն վնասել օրգանիզմին և մեծացնել վերականգնման ժամանակը, ասում է բժիշկ-թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։ Evening Moscow-ին տված հարցազրույցում նա թվարկել է գրիպի և SARS-ի դեմ պայքարի վտանգավոր մեթոդները: Ըստ Կոնդրախինի՝ մրսածության դեպքում իրականում անօգուտ են կիտրոնը, կոճապղպեղը, մեղրը և ազնվամորու մուրաբան, որոնք ավանդաբար համարվում են բուժիչ մթերքներ։ […]

̰
Ֆրանսիայի հարավ-արևելքում տագնապ է հայտարարվել բաց թողնված օձերի պատճառով

21:38 16.05.2023

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրեասկ կոմունայում տագնապ է հայտարարվել օձերի պատճառով, որոնք անհայտ անձինք վայրի բնություն են բաց թողել դպրոցի և մարզադաշտի մոտ։ «Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի և դպրոցի մոտ օձեր են բաց թողնվել։ Հորդորում ենք հանրությանը զգոն լինել և սողուններին տեսնելու դեպքում չմոտենալ։ Կատարվում է հետաքննություն՝ օձերին վնասազերծելու և տիրոջը գտնելու ուղղությամբ»,-նշված է Գրեասկի (Պրովանս-Ալպեր-Լազուր […]

̰
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայկական հուշարձանները փրկելու համար

21:23 16.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է  2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]

̰
Սննդաբանը թվարկել է խոհանոցի ամենակեղտոտ իրերը

21:00 16.05.2023

Սննդաբան, Զուբարևայի կլինիկայի հիմնադիր բժիշկ Նատալյա Զուբարևան լաթերն ու սպունգերն անվանել է խոհանոցի ամենակեղտոտ իրերից մեկը։ Այս մասին նա Գազետա.Ru-ին հայտնել է երեքշաբթի՝ մայիսի 16-ին։ Այսպիսով, ըստ նրա, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա ապրում է մոտ 45 միլիարդ բակտերիա: «Խոհանոցում կան վարակի այլ աղբյուրներ, որոնք նույնպես ակտիվորեն կուտակում են յուղ և կեղտ։ Սրանք այն առարկաներն են, […]

̰

20:17 16.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աբելյան փ. 17/1, 17/2, 17/3 շենքեր, Լևոնյան փողոցի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թավրիզյան փ. 1-45 առանձնատներ, Համո Սահյան փ. 1-24 առանձնատներ, Սևքարեցի Սաքոյի փ. 1-22 առանձնատներ, Էմինի փ. 82, […]

̰
Դատարան է ուղարկվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը

20:12 16.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հանդիսանալով, այսպես կոչված, […]

̰
Անցկացվել է միջազգային հրամանատարաշտաբային վարժանք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում» թեմայով

20:00 16.05.2023

Մայիսի 15-ից 16-ը ՆԳՆ փրկարար ծառայությունը կազմակերպել և անց է կացրել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում փրկարարական միջազգային հրամանատարաշտաբային վարժանք և 3-րդ պլանավորման համաժողով։   Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, պետական բոլոր այն գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարարակական կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր ներգրավված են երկրաշարժի […]

̰
Նահապետավան և Հայկասար գյուղերում բացվել են այլընտրանքային մանկապարտեզներ

19:22 16.05.2023

Մայիսի 15-ին Արթիկ համայնքի Նահապետավան և Հայկասար գյուղերում տեղի է ունեցել Եվրամիության ֆինանսավորմամբ, «Ապագան այսօր» ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի և Արթիկի համայնքապետարանի համագործակցության արդյունքում հիմնված այլընտրանքային մանկապարտեզների բացումը։   Այլընտրանքային մանկապարտեզների բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, Հայաստանում Եվրամիության միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Բրունո Մոնթարիոն, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]

̰
Հայաստանի և Իրանի քաղաքացիներից կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

18:59 16.05.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից  կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ […]

̰
Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

18:33 16.05.2023

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ:   Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի […]

̰
Բարեկամական հարաբերությունների մասին հուշագիր է կնքվել Վայոց ձորի մարզի և Չինաստանի Անհոյ նահանգի միջև

18:09 16.05.2023

Մայիսի 15-ին կնքվել է միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։ Հուշագիրը ստորագրվել է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի […]

̰
Աբովյան 4 և Արամի 30 հասցեում գործող շենքը կշարունակի՞ համարվել հանրային գերակա շահ

16:55 16.05.2023

Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է: 1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի […]

̰
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

15:34 16.05.2023

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում հերթական արդյունքը գրանցել են Կումայրիի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները Գյումրու գերեզմանատներից մեկի տարածքում ձերբակալել են Ախուրյան գյուղի մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Հաջորդ դեպքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Երևանյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ […]

̰
Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:16 16.05.2023

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 […]

̰
Վեճը վերածվել էր ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

15:02 16.05.2023

Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել էր 2 եղբայրների։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Կոտայքի բաժնից օպերատիվ խումբը շտապել էր հիվանդանոց։ Բաժնի ոստիկանները Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտեցին հանցագործությունը։ Պարզվել է, որ բուժօգնության դիմած […]

̰
Գյումրեցի տղամարդը սպառնում էր պայթեցնել նռնակը. Կումայրիի ոստիկանները զինաթափել են նրան

14:50 16.05.2023

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկության Կումայրիի բաժին։ Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ […]

̰
Պատահական չէ, որ ՀՀ-ում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման օրը

14:44 16.05.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեր տեղն ու դերը մեր հասարակության կյանքում ևս մեկ անգամ շեշտելու և արժևորելու կապակցությամբ: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը: 104 տարի առաջ հիմք […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

13:40 16.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի պատվիրակությանը՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի (Թամոյանի) և եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը դարերի […]

̰
Քաղաքապետարանը հայտնել է՝ քանի երեխա է Երևանում ծնվել նախորդ օրը

13:15 16.05.2023

Մայիսի 15-ին Երևան քաղաքում ծնվել է 65 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
ՔԿ նախագահի տեղակալը և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդը վերապատրաստման համատեղ դասընթաց են անցկացրել

12:06 16.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի […]

̰
Երիտասարդները սուպերմարկետից փորձել էին գողություն կատարել

12:00 16.05.2023

Արաբկիրի քրեական հետախույզներն ու պարեկները գողության փորձ են կանխել:

̰
«Ջրվեժ» անտառպարկը թռչնի թռիչքի բարձրությունից

11:57 16.05.2023

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկը թռչնի թռիչքի բարձրությունից։

̰
Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիները կարող են կառուցել իրենց սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ

11:53 16.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարույթունը հայտնում է, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում քաղաքացիներն այսուհետ կարող են կառուցել իրենց սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Նշվում է, որ ծրագրի մասին հետաքրքրող հարցերը կարող են գրել ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունների […]

̰
Կորցրած իր գտնողը որոշ դեպքերում կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

11:46 16.05.2023

Կորցրած իր գտնելը որոշ դեպքերում կարող է քրեականացվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

11:40 16.05.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արշակունյաց պողոտա): Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
69-ամյա զորականցին դանակահարել էր համագյուղացուն

11:28 16.05.2023

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումը:

̰
BACK_TO_TOP